Добавить новость

Минтранс Подмосковья назвал преимущества безналичной оплаты проезда в автобусах

Сколько нужно зарабатывать, чтобы быть счастливым: россияне назвали сумму

Генетик Корчагина рассказала, что может вызывать рак груди в раннем возрасте

Проект «Русская чаша»

Новости по-русски


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ջոն Մալկովիչ. «Ես երջանիկ եմ հանգստության մեջ»

Ներկայցնում ենք The Talks կայքում հրապարակված Ջոն Մալկովիչի հարցազրույցի հայերեն տարբերակը:

- Միայն անցյալ տարի դուք հինգ ֆիլմ եւ հեռուստասերիալ եք նկարահանել։ Տեմպը դանդաղեցնելու մտադրություն ունե՞ք:

- Իրականում ես կասեի, որ զգալիորեն արագացրել եմ: Անցյալ տարի սկսեցի հեռուստասերիալ նկարահանել, որի ընթացքում ներկայացման փորձեր ունեցա Ռիգայում: Այնուհետեւ դասական երաժշտության երկու հյուրախաղ ունեցա, նկարահանվեցի Շուբերտի երգերի հիման վրա նկարահանված ֆիլմում, հետո մեկ այլ հյուրախաղ ունեցա, հիմա այս մեկն եմ անում։


- Չե՞ք հոգնել:

- Ես գիտակցում եմ, որ ամեն ինչ կարող է ավարտվել վաղը կամ այսօր կեսօրին, Աստված գիտի: Ես 68 տարեկան եմ։ Իսկապես չեմ վախենում ուժս կորցնել․ կան բաներ, որոնք դեռ ուզում եմ անել եւ գիտեմ, որ ժամանակս սահմանափակ է: Ես նույնիսկ կարող եմ պնդել, որ հիմա ավելի շատ եմ սիրում աշխատել, քան երբ երիտասարդ էի:

- Ի՞նչից եք զգում, որ այժմ ավելի շատ եք հաճույք ստանում աշխատանքից:

- Երբ երիտասարդ էի, ավելի ծույլ էի։ Վստահ չեմ, որ մեծ աշխատանքային էթիկա ունեի, երբ սկսում էի: Ծանոթ չէի աշխատանքին եւ նրան, թե ինչ է այն պահանջում: Վստահ չեմ, որ համոզված էի, որ դերասանությունն այն է, ինչով ցանկանում էի զբաղվել կյանքում: Երիտասարդ մարդկանց այն խմբում էի, որը համալսարանից անմիջապես հետո թատրոն հիմնեց՝ այն անվանելով Steppenwolf: Դա հեշտ չէր եւ, հավանաբար, կասկածների մեջ էի: Ինձ դուր էին գալիս մեր արած որոշ բաներ եւ ձեռք բերած արդյունքներ, բայց ես դեռեւս համոզված չէի, որ դա այն է, ինչով ես ուզում եմ զբաղվել ամբողջ կյանքում:

- Եղե՞լ է պահ, որից հետո ամեն ինչ փոխվեց: Թե՞ ժամանակն ու փորձը ձեր մեջ սեր արթնացրեցին դերասանության հանդեպ:

- Կոնկրետ պահ չկար։ Շատ տարիներ առաջ, 1990-ականներին Մարոկկոյում «Sheltering Sky»-ով էի զբաղված, եւ վեպի հեղինակ Փոլ Բոուլզին հարցրեցի. «Ե՞րբ հասկացար, որ այլեւս չես ապրելու Ամերիկայում եւ պատրաստվում ես Մարոկկոյում մնալ»: Նա սարսափած նայեց ինձ, քանի որ Մարոկկոյում էր արդեն ավելի քան 30 տարի: Նա ասաց, որ դեռ մտածում է այդ մասին (ծիծաղում է): Բայց դա ինձ բավականին լավ պատասխան թվաց, երբ մտածեցի դրա մասին:

- Այսպիսով, դուք դեռ մտածու՞մ եք դրա մասին:

- Երեւի դեռ պարզում եմ, թե ինչպես եմ դադարելու դերասան դառնալ (ծիծաղում է): Կյանքում այնքան տարբեր բաներ եմ արել, որ ինձ չի զարմացնի, եթե ընդհանրապես այլ բան անեի: Այնպես որ, պարզապես մտածում եմ աշխատանքի մասին, թե ինչ եմ անում, ինչ պետք է անեմ, ինչպես կարող եմ դա անել…

- Մտածու՞մ եք հաջորդ դերի մասին, ո՞ւմ հետ աշխատեք, ինչպե՞ս կերպար ընտրեք:

- Ոչ: Բոլոր դերերս կդասակարգեի որպես պարզապես աշխատանք։ Ինձ երբեք չի հետաքրքրել որեւէ ժանր։ Ես դեմ չեմ աշխատել կայացած կամ սկսնակ ռեժիսորների հետ: Չգիտեմ որեւէ կերպար, որի հետ անձամբ շատ ընդհանրություններ ունեմ, ես դա չեմ փնտրում:

- Հետաքրքված չէ՞ք ինչ-որ կերպ պատմել ձեր անձնական պատմությունը: Նույնիսկ հարցազրույցների միջոցո՞վ:

- Հարցազրույցներ տալը կարող է հետաքրքիր լինել, եթե հանդիպում ես լավ կամ հետաքրքիր լրագրողի, ինչը երբեմն պատահում է: Բայց սովորաբար փորձում եմ խուսափել, եթե կարող եմ՝ ոչ թե համեստությունից կամ արհամարհանքից ելնելով, այլ որովհետեւ դա մեծ հետաքրքրություն չի ներկայացնում: Դա թողնում եմ ուրիշներին։

- Բայց չէ՞ որ յուրաքանչյուր մարդ հետաքրքիր պատմություն ունի պատմելու:

- Իհարկե, բայց եթե մենք համաձայնվենք Ուորհոլի հետ, որն ասել էր, որ յուրաքանչյուրն ունի փառքի իր 15 րոպեն, ապա ես ունեցել եմ դրա 40 տարին: Դա շատ ավելին է: Եվ ես վստահ չեմ, որ իմ պատմությունն ի սկզբանե չի հոգնեցրել ինձ. «Փոքրիկ գեր տղան Հարավային Իլինոյսի փոքրիկ գյուղից…»

- Համոզված եմ, որ ձեր պատմությունը դրանից ավելի հետաքրքիր է:

- Ես եկել եմ մի փոքրիկ քաղաքից, որտեղ անելու ոչինչ չկար: Դու պետք է օգտագործեիր սեփական երեւակայությունդ քեզ ուրախացնելու, զվարճացնելու կամ խթանելու համար: Հորս հետ շատ ժամանակ եմ անցկացրել բնության գրկում, մենք հաճախ նավակ էինք վարում… Ես դա այլեւս շատ չեմ անում, հիմնականում միշտ զբաղված լինելու պատճառով: Մենք Պրովանսում 30 տարի ֆերմա ունեինք, ուստի ես շատ երջանիկ եմ ինձ զգում գյուղական վայրերում: Ես այն մարդը չեմ, ով հասարակական կամ մշակութային իրադարձությունների կարիքն ունի: Ես երջանիկ եմ հանգստության մեջ:

- Դուք վախենու՞մ եք մահից:

- Չեմ կարծում։ Դուք իսկապես չեք կարող դա իմանալ մինչեւ ձեր մահվան պահը, իսկ այդ պահին էլ հավանաբար չեք վախենա, քանի որ այնտեղ չեք լինի: Ես մի հին ընկեր ունեի, ով անցյալ տարի զանգահարեց ինձ եւ ասաց. «Վերջ, բավական է: Ես այլեւս չեմ պայքարում սրա դեմ: Զանգում եմ հրաժեշտ տալու, որովհետեւ շատ ժամանակ գիտակցության մեջ չեմ լինում: Ցավազրկողները թարգում եմ»։ Դա նրա մահվան պահը չէր՝ այն երկու-երեք օրից վրա հասավ։ Նա հիանալի նկարիչ էր, սակայն այլեւս չէր կարողանում նկարել, քանի որ չէր կարողանում բռնել մատիտը:

- Ինչպե՞ս արձագանքեցիք այդ զանգին:

- Չեմ կարող ասել, որ փորձել եմ վիճել։ Չեմ էլ ասի, որ հանգիստ էի, բայց փորձեցի հարգել նրա ցանկությունները եւ աջակցել ինչով կարող էի: Մարդիկ կարող են նայել, լսել, կամ կարդալ ինչ-որ մեկի մահվան մասին, եւ միշտ կա այն հանգստությունը, որ դա դու չես: Արդյո՞ք դա նարցիսիզմ է: Կարծում եմ, որ դա պարզապես մարդու էությունն է:

- Ես կասեի, որ դա վշտի նորմալ մասն է. մենք չենք կարող զսպել զգացմունքները, որոնք առաջանում են այդ իրավիճակներում:

- Իհարկե, այդ խոսակցությունից ես հասկացա, որ իմ ժամանակը գալիս է։ Իմ ընկեր Բոբին ինձանից երկու-երեք տարով մեծ էր, երբ մահացավ: Քույրս մահացել է 50 տարեկանում, մյուս քույրս՝ 53-ում, եղբայրս՝ 59-ում, հայրս մահացել է 53 տարեկանում: Հորս հանդեպ շատ մեծ հարգանք էի տածում… Այնպես որ, ես մահվանն օտար չեմ: Ես ունեմ ավագ դպրոցի ընկերներ, ովքեր մահացել են դեռ 20 տարեկանը չլրացած: Բայց ես չեմ շտապում: Ժամացույցի սլակը վազում է: Վախենու՞մ եմ մահից: Այսպես ասեմ՝ տեղյակ նրա մասին:

Ջոն Մալկովիչի հետ զրուցել է Րյուդիգեր Ստուրմը

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Депутат Нина Останина: Год семьи «ничем не отметился»

Губернатор Воробьев: жители очень ждали открытие обновленного парка «Гучково»

Акция по чтению вслух прошла в детской библиотеке в Чехове

Вопросы управления многоквартирными домами обсудят на форуме в Подмосковье

Музыкальные новости

Егор Егоров станет главным судьей на матче тульского "Арсенала" против "Сочи"

Раскрутка Сайта. Раскрутка сайта Москва. SEO раскрутка сайта. Заказать раскрутку сайта. Раскрутка сайта ru. Раскрутка сайта цена. Раскрутка сайта недорого.

Раскрутка Сайта. Раскрутка сайта Москва. SEO раскрутка сайта. Заказать раскрутку сайта. Раскрутка сайта ru.

В Подмосковье сотрудники Росгвардии задержали подозреваемого в краже музыкальной гарнитуры стоимостью 33 тысячи рублей

Новости России

"Подбежал, достал оружие": кто расстрелял супругов на глазах их собаки

Депутаты «Единой России» в регионе на постоянной основе оказывают поддержку участникам СВО

Подмосковные врачи предупреждают об опасности чистки ушей спичками

Минтранс Подмосковья назвал преимущества безналичной оплаты проезда в автобусах

Экология в России и мире

"Фортуна" на льду: как многодетная мама развивает уникальную хоккейную команду для слабовидящих детей

В Москве пройдёт агропромышленная выставка «Золотая осень – 2024»

KAMBULAT презентует новый альбом в VK Gipsy. Like FM дарит билеты

Суета вокруг шиповника: витамин C, который не так-то просто и добыть

Спорт в России и мире

Медведев обыграл Циципаса и вышел в ¼ финала турнира в Шанхае

Соболенко назвала переломный момент в матче с Путинцевой

Александрова победила Кенин и вышла в третий круг турнира WTA 1000 в Ухани

Юлия Путинцева вышла на пятое место по количеству побед на турнирах WTA-1000 в 2024 году

Moscow.media

«Тигр, сериалы и маркетинг: что скрывается за кулисами «Грузовичкоф» —Наталия Поникаровская в подкасте «Работник месяца»

Платформа виртуализации SpaceVM и программный модуль MIND Guard успешно прошли тестирование на совместимость

Екатеринбургский массажист украл более 6 миллионов у своих клиентов

ТСД SAOTRON RT41 GUN: практичный, производительный, надёжный











Топ новостей на этот час

Rss.plus






Инфекционист Малышев: для россиян есть более опасные угрозы, чем Марбург

"Подбежал, достал оружие": кто расстрелял супругов на глазах их собаки

В Нижнем Ломове откроют первые в России агроклассы

Депутаты «Единой России» в регионе на постоянной основе оказывают поддержку участникам СВО