ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե ինչպես է ստացվել, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում Հայաստան, իսկ ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է։
«Այս հարցի հետ կապված բազմաթիվ թյուրըմբռնումներ կան, այդ թվում՝ Հայաստանի փորձագիտական հանրության շրջանակում։ Մեր ՀԱՊԿ գործընկերներն արձանագրել են, որ իրենց առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ։
ՀԱՊԿ պարագայում հստակ ձեւակերպել ենք խնդիրը՝ ՀԱՊԿ-ից խնդրել ենք ճշգրտել կազմակերպության պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում, այսինքն՝ մեզ ասել իրենց պատկերացումը, թե որն է ՀՀ-ն։ Այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել»,- ասել է վարչապետը։
Նա նշել է, որ Եվրամիության քաղաքացիական առաքելության գործուղումը հնարավոր է դարձել, որովհետեւ Պրահայում տեղի ունեցած քառակող հանդիպման արդյունքում Եվրամիությունը հստակ գծագրել է, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ ու համաձայնությամբ, թե որն է ՀՀ-ն։
«Իրենք ասել են, որ մեր պատկերացմամբ ՀՀ քարտեզը սա է կամ մենք ենք ասել, իրենք էլ ընդունել են ի գիտություն եւ հաստատել։ Նրանք գալիս են այդ տարածքը մոնիթորինգ անելու։ Առանց տարածքի մասին պատկերացման՝ դիտորդական առաքելությունն առնվազն տարօրինակ կլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։