Добавить новость

«Локомотив» сломил сопротивление «Акрона» в матче РПЛ

Вдовец Заворотнюк Чернышов начал судиться с застройщиком из-за ее квартиры

Малкин в шутку раскритиковал Овечкина во время матча звезд КХЛ и НХЛ

Депутат Госдумы Ирина Роднина провела личный прием жителей в Химках

Новости по-русски

Новости сегодня

Новости от TheMoneytizer

Երուսաղեմը եւ հայերը՝ նոր գրքում եւ վերաբացված թանգարանում

Ֆրանսահայ պատմաբան, հայագետ Կլոդ-Արմեն Մութաֆյանն առաջին անգամ Երուսաղեմի հայկական թանգարան 1970-ականներին էր այցելել:

«Շատ հիասթափվեցի, ողորմելի մի բան էր, ոչ մի գլուխգործոց չկար, շենքն էլ քայքայված էր։ Բարեբախտաբար, թանգարանը փակեցին»,- հիշում է նա։

Հայաստանից դուրս ամենահարուստ մշակութային ժառանգությունը Երուսաղեմում է պահվում, բայց հանրությունը դրան անհաղորդ է մնում. տասնամյակներ այդ բացառիկ նմուշները փակի տակ են, չեն ցուցադրվում:

Մոտ 10 տարի առաջ, երբ Կլոդ-Արմեն Մութաֆյանին առաջարկեցին զբաղվել թանգարանի վերաբացման աշխատանքներով, համաձայնեց մի պայմանով՝ ցուցադրություն պետք է ներառի հայկական Երուսաղեմն իր հարուստ ժառանգությամբ:

Մութաֆյանին, պատմաբան Ռայմոնդ (Հարություն) Գեւորգյանին եւ թանգարանագետ Հարութ Պեզճյանին վստահվեց պատասխանատու ու աշխատատար գործը:

Թանգարանը վերաբացվեց 2022 թվականի հոկտեմբերի 23-ին:

Մի քանի օր անց՝ հոկտեմբերի 28-ին, Կլոդ-Արմեն Մութաֆյանը Երեւանում էր՝ Մատենադարանում մասնակցելու իր «Երուսաղեմը եւ հայերը» ֆրանսերեն գրքի շնորհանդեսին: Հեղինակն ասում է՝ թեեւ թեման հայերի դարավոր ներկայությունն է Երուսաղեմում, բայց գիրքը  թանգարանի մասին չէ:

«Թանգարանի վերաբացման աշխատանքների ընթացքը համընկավ համավարակի հետ, եւ երկու ու կես տարի անկարելի էր Երուսաղեմ գնալ։ Ստիպված էի իմ սենյակում փակված աշխատել: Բավականին շատ նյութ կուտակեցի, հետո հասկացա, որ այդ նյութերը մոտավորապես 10 անգամ ավելի շատ են, քան կարելի էր օգտագործել թանգարանի համար։ Որոշեցի թանգարանի աշխատանքները շարունակել, բայց դրանից զատ գիրք անել, որն իր ծագումով թանգարանի հետ կապ ունի, բայց թանգարանի կատալոգը չէ, տարբեր է։ Թանգարանում ստիպված ենք ցուցադրել տեղում եղած նմուշները, մինչդեռ գրքում շատ ավելի ազատ ենք»։

Կլոդ-Արմեն Մութաֆյանը գրքում ներկայացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում եւ Սուրբ քաղաքում պահվող բացառիկ արժեքավոր նմուշները՝ սկսած 5-րդ դարից մինչեւ 16-րդ դարի սկիզբ: Անդրադարձել է Սուրբ քաղաքում հայերի դարավոր ներկայությունը փաստող վավերագրերին: Գրքի շնորհանդեսին նա պատմել է դրանցից մի քանիսի մասին: Նազարեթ քաղաքի Ավետման եկեղեցում է գտնվող հայկական գրությամբ քարը, որը, հնարավոր է, մեզ հասած ամենահին հայերեն գրությունն է, Պաուլա անունով մի կին 1386 թվականին գրած նամակում Սուրբ քաղաքում բնակվող ժողովուրդների մասին խոսելիս՝ առաջինը հայերին՝ արմենիոսներին է հիշատակում, իսկ արաբ սուլթանների ու խալիֆների հրովարտակները հաստատում ու վավերացնում են սրբատեղիում հայերի իրավունքներն ու առանձնաշնորհները:

«Հայերի ներկայության շատ կարեւոր մյուս ապացույցները խճանկարներն են: Մեկը Դամասկոսի՝ Մուսրարայի խճանկարն է, մյուսը՝ ռուսական վանքինը, որ համարվում են 6-7-րդ դարի: Ամենանշանավորը Մուսրարայի հսկա խճանկարն է, որը շատ վատ, խոնավ պայմաններում էր պահվում. այդ շենքը հայերինը չէր եւ իրավունք չունեին ոչինչ անելու, որ օդն ավելի մաքուր լիներ, չխոնավանար: Այդ խճանկարը գրեթե գաղտնի էր պահվում, որովհետեւ եթե մեկն ուզենար տեսներ, պիտի դիմեր պատրիարքարանին, որ բանալիով բացեին, ցույց տային: Հիմա այն տեղափոխվել է եւ ցուցադրված է թանգարանի կենտրոնում: Այդպես փրկվեց քայքայումից»:

Կլոդ-Արմեն Մութաֆյանն ասում է, որ հատկապես կարեւոր ու հետաքրքիր են եվրոպացի ճամփորդների գրությունները: Ուխտագնացության կամ այլ նպատակով Երուսաղեմ այցելությունից հետո հուշեր գրելիս՝ նրանք, անպայման, անդրադառնում են նաեւ հայերին: Դա, սովորաբար, կողմնակի, տարբերվող հայացք է:

Հեղինակն ասում է՝ «Երուսաղեմը եւ հայերը» գրքում դիտավորյալ շատ նկարներ է ներառել:

«Ոչ թե գրություն՝ նկարներով, այլ նկարներ՝ գրությամբ։ Կարեւորը նկարներ են։ Երբ որեւէ գրության մասին եմ խոսում, փոխանակ ասելու՝ այս մարդն այսպես է գրել, ցույց եմ տալիս ձեռագիրը եւ ներքեւում՝ մեկնաբանությունը։ Ձեռագիրը շատ ավելի հետաքրքիր է»։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Читайте на 123ru.net

Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.

Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

День рождения русской водки

Обучение сотрудников регистратуры прошло в Мытищинской областной больнице

Позиция Москвы по отношению к политике Еревана по-прежнему остается инертной

Астролог Янко составила подробный гороскоп для знаков зодиака до конца 2024 года

Музыкальные новости

«Мы голодные!». Дети остались одни дома и просили в окно еды

Команда Мурманской области – бронзовый призёр третьего этапа Кубка России по спортивному туризму в дисциплине «северная ходьба»

У посольства США в Москве прошел митинг-концерт Shaman против блокировки на YouTube

ЦСКА и "Ростов" сыграли вничью в первом туре РПЛ

Новости России

Вдовец Заворотнюк Чернышов начал судиться с застройщиком из-за ее квартиры

«Локомотив» сломил сопротивление «Акрона» в матче РПЛ

Минеев единогласным решением судей победил Исмаилова на турнире в Москве

«Динамо» (Москва) — «Факел» — 3:1. Марков отыграл один мяч на 74‑й минуте матча РПЛ. Видео

Экология в России и мире

Кутюрная коллекция Balenciaga осень-зима 2024

Сеть клиник «Будь Здоров» открывает новое направление лечения — ВМАС-терапию

Подсчитано, насколько подорожали авиабилеты на российские курорты: если вы ещё не купили билет, то вы опоздали

Трезвость как основа жизни: больше половины выпускников «Урала без наркотиков» справляются с зависимостью

Спорт в России и мире

Теннисистку из Красноярска допустили до Олимпиады в Париже

Шнайдер прошла в финал турнира WTA в Будапеште

Красноярскую теннисистку Мирру Андрееву допустили на Олимпиаду в Париже

Тарпищев: Рублёву надо не играть, а заняться своим здоровьем

Moscow.media

ТСД SAOTRON RT41 GUN: практичный, производительный, надёжный

О нем написана книга: проект внедрения Итилиум номинирован на конкурс «1С:Проект года»

Певец Дмитрий Камский готовит к релизу новый сингл "Песня Земли"

Ардонское ущелье

Топ новостей на этот час

Rss.plus

Малкин в шутку раскритиковал Овечкина во время матча звезд КХЛ и НХЛ

Депутат Госдумы Ирина Роднина провела личный прием жителей в Химках

Американские власти преследуют россиян по всему миру — Антонов

Аркадий Волож: ни один байт данных теперь не уходит от нас в Москву