Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 15-ին աշխատանքային այցով մեկնել է Արարատի և Վայոց ձորի մարզեր:
Կառավարության ղեկավարն այցելել է Արարատի մարզի Այգեստան և Պարույր Սևակ համայնքներ, հանդիպել բնակչությանը, ծանոթացել համայնքների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին, որոնք վերաբերում էին խաղողի բերքի մթերմանը, համայնքային ենթակառուցվածքների վերանորոգմանն ու բարեկարգմանը: