«Ռուսաստանը պարզապես երկիր չէ, այն իրականում առանձին քաղաքակրթություն է». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ուշադրություն դարձնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում այլ երկրների նվաճումներին, բայց միևնույն ժամանակ չմոռանալ սեփական բազայի մասին և օգտագործել դրա մրցակցային առավելությունները: Այս մասին գրում է eadaily.com կայքը:
«Ռուսաստանը պարզապես երկիր չէ, այն իրականում առանձին քաղաքակրթություն է. սա բազմազգ երկիր է բազմաքանակ ավանդույթներով, մշակույթներով և կրոններով»,-հայտարարել է Պուտինը «Россия 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ:
Ռուս առաջնորդի կարծիքով, «եթե մենք ցանկանում ենք պահպանել քաղաքակրթությունը, իհարկե պետք է հենվենք բարձր տեխնոլոգիաների և ապագա զարգացման վրա»:
Նա նաև ընդգծել է, որ արհեստական բանականությունը, անօդաչու տեխնիկան, գենետիկան, բժշկությունը, կրթությունն այն բազան է, որի վրա կզարգանա երկիրը: