Փաշինյանը ցավակցել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի մաhվան առթիվ
«Գրեթե կեսդարյա գահակալության ընթացքում Իլյա Երկրորդի կյանքը եւ ծառայությունը խորհրդանշել են հավատքի, հայրենասիրության եւ ազգերի միջեւ բարեկամության վեհ արժեքները: Նրա անմոռանալի ներդրումը հոգեւոր կյանքի զարգացման, հասարակության համախմբման եւ պետականության ամրապնդման գործում հավերժ կմնա բոլորի հիշողություններում:
Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Վրաստանի կառավարությանը, Վրաց ուղղափառ եկեղեցուն եւ վրաց եղբայրական ժողովրդին՝ կորստի այս դժվարին պահին մաղթելով ուժ եւ տոկունություն»,- ասվում է Փաշինյանի ուղերձում: