Добавить новость




Новости сегодня

Новости от TheMoneytizer

2025-ին ԲՏԱ տնտեսվարողներին տրվել է 8.76 մլրդ դրամի պետական աջակցություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության 2025 թվականի գործունեության առաջնահերթ ուղղությունները եւ դրանց շրջանակում սահմանված արդյունքները։ 

Նախարարը նշել է, որ հաշվետու տարում նախարարության հիմնական առաջնահերթություններն են եղել թվայնացումը, արհեստական բանականության գործիքների կիրառումն իրական կյանքում, տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը, հեռահաղորդակցության ոլորտը, ինչպես նաեւ ռադիոհաճախականությունների օգտագործման եւ կարգավորման օրենսդրական բարելավումը։ Այս ուղղություններով ներկայացվել են իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաեւ 2026 թվականի առաջին կիսամյակի նախատեսվող քայլերը։

2025 թվականի ընթացքում ամբողջությամբ ընդունվել են «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, որոնց ընդունմամբ ձեւավորվել են կայուն եւ կանխատեսելի հիմքեր երկրի թվային տնտեսության զարգացման համար։

Տնտեսվարողներին տրամադրվել է շուրջ 8.76 մլրդ դրամի պետական աջակցություն՝ աշխատանքային միգրանտների ներգրավման, նոր աշխատողների ընդունման, ինչպես նաեւ աշխատակիցների վերապատրաստման նպատակով։ Ներկայում աջակցության դիմումներն ընդունվում են էլեկտրոնային հարթակի միջոցով՝ ապահովելով ինքնաշխատ հաշվարկ եւ աջակցության տրամադրման որոշումների կայացում։ 

Մխիթար Հայրապետյանը նշել է, որ վիրտուալ ինստիտուտը ստեղծվել է ուսանողների, ստարտափների եւ հետազոտողների համար, վերջիններս կարող են դիմել եւ սուբսիդիայի միջոցով ստանալ հասանելիություն գերհամակարգչին, միջազգային այլ ծառայությունների, ինչպես նաեւ 2027 թվականից՝ Firebird AI–ի հաշվողական ռեսուրսին։

ԲՏԱ նախարարությունը, համագործակցելով Amazon Web Services (AWS) ընկերության եւ արհեստական բանականության ոլորտում Եվրոպայի առաջատար Mistral AI ընկերության հետ, գործարկել է Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը (ai.gov.am)։

Միաժամանակ հաստատվել է պետության կողմից արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության փորձնական ծրագիրը, եւ մեկնարկել է հայտերի ընդունման գործընթացը։ Նախատեսվում է 2026 թվականի առաջին կիսամյակում մշակել քաղաքացի–արհեստական բանականություն երկխոսության հարթակի տեխնիկական առաջադրանքը եւ դրա հիման վրա կազմակերպել մրցույթ կամ կնքել պայմանագիր համապատասխան կազմակերպության հետ։ Հարթակը նախատեսված է քաղաքացիներին նախարարության գործունեությանը, ծրագրերին եւ լիազորություններին առնչվող հարցերի վերաբերյալ արագ եւ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար՝ զանգերի եւ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, արհեստական բանականության անմիջական մասնակցությամբ։ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ արհեստական բանականությունը նախատեսվում է ներդնել գերատեսչությունների զանգերի կենտրոններում։

«Անհրաժեշտ տեխնոլոգիական լուծումներն արդեն առկա են Հայաստանում․ հայերեն ձայնից տեքստ եւ տեքստից ձայն տեխնոլոգիաները գործում են, իսկ ամբողջ տեխնոլոգիական շղթան ապահովված է տեղական տեխնոլոգիական ընկերությունների կողմից մշակված ալգորիթմներով»,- նշել է նախարարը։

Ներկայացվել է Plug and Play միջազգային ընկերության հետ համագործակցության շրջանակում կնքված պայմանագիրը։ Եռամյա համագործակցության ընթացքում կիրականացվեն ինկուբացիոն, նախաաքսելերացիոն եւ աքսելերացիոն ծրագրեր՝ յուրաքանչյուրում ընդգրկելով 15–20 ստարտափ։ 

Ներկայացվել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման ընթացքը։ Արդեն իսկ մշակվել են վերլուծական զեկույցները, սահմանվել են առաջնահերթ տեխնոլոգիական ուղղությունները, եւ ներկայումս ընթանում են ռազմավարական նպատակների ձեւավորման, գործողությունների ծրագրի կազմման եւ շահագրգիռ կողմերի հետ քննարկումների աշխատանքները։ Ռազմավարական ծրագիրը նախատեսվում է հաստատել 2026 թվականի առաջին կիսամյակում։

Զեկուցվել է Starlink բարձր արագությամբ արբանյակային ինտերնետ կապի ծառայությունների ներդրման գործընթացի մասին, որոնք 2025 թվականի մարտի 27-ից արդեն գործարկվել են Հայաստանում՝ ապահովելով հուսալի եւ բարձր արագությամբ ինտերնետ հասանելիություն երկրի ամբողջ տարածքում՝ ներառյալ հեռավոր եւ դժվարամատչելի բնակավայրերը։

Ներկայացվել են նաեւ Mistral AI», Amazon Web Services (AWS) եւ Firebird AI ընկերությունների հետ համագործակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Մասնավորապես, Firebird AI ընկերությունը նախատեսում է Հայաստանում իրականացնել շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման ուղղությամբ։

Քննարկվել են նաեւ ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանն ու այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus