Добавить новость




Новости сегодня

Новости от TheMoneytizer

CES 2026-ի տարօրինակ եւ զարմացնող ռոբոտները

CES-ը միշտ եղել է ռոբոտների տոն եւ այս տարվա միջոցառումն էլ բացառություն չէր․ էքսպոյի ընթացքում ներկայացվել են ռոբոտատեխնիկայի մի շարք կարեւոր նորարարություններ, այդ թվում՝ Boston Dynamics-ի նոր մարդանման Atlas ռոբոտի արտադրության համար պատրաստ տարբերակը։ 

Բացի այդ, ցուցասրահի բազմաթիվ ռոբոտներ հաճախ հադես են եկել որպես ընկերությունների արդյունավետ մարքեթինգային գործիքներ։ Թեեւ դրանք միշտ չէ, որ լիովին ճշգրիտ պատկեր են տալիս առեւտրային կիրառման ներկայիս մակարդակի մասին, սակայն այցելուներին հնարավորություն են տվել պատկերացում կազմել, թե ուր կարող է ուղղվել ռոբոտաշինության ոլորտն ապագայում։

Ներկայացնում ենք ամենահետաքրքիր ռոբոտներին։

Սեղանի թենիս խաղացողը

Չինական Sharpa ընկերությունը ցուցադրել է ամբողջական մարմնով ռոբոտ, որը մրցում էր ընկերության աշխատակցի հետ` սեղանի թենիս խաղալով։ Խաղը դժվար է անվանել արագ տեմպով, այնուամենայնիվ, ականատեսները ռոբոտի սեղանի թենիս խաղալը բավական տպավորիչ են համարել։ 



Sharpa-ի ներկայացուցիչը նշել է, որ ընկերության հիմնական արտադրանքը ռոբոտացված ձեռքն է, իսկ ամբողջական մարմնով ռոբոտը CES-ում ներկայացվել էր հենց այդ ձեռքի ճկունությունը ցուցադրելու համար։

Բռնցքամարտիկը

Ամենաշատ այցելուներ գրաված ցուցադրություններից մեկը պատկանում էր չինական EngineAI ընկերությանը, որը մշակում է մարդանման ռոբոտներ։ T800 անվանումով ռոբոտները (հղում՝ «Տերմինատոր» ֆիլմաշարին) տեղադրված էին իմիտացիոն բռնցքամարտի ռինգում։



Ռոբոտները ցուցադրել են բռնցքամարտի հմտությունները՝ առանց շփման։ Այսպիսով՝ դեռ Մայք Թայսոնին չեն գերազանցում ռոբոտները, բայց դրանք կարողացել են ստեղծել մարդանման վարքագիծ, որը բարձրակարգ ժամանց է ապահովել ներկաների համար։

Պարողը

Պարող ռոբոտները CES-ի անբաժանելի մասն են եղել տարիներ շարունակ եւ այս տարին նույնպես բացառություն չէր։ Այս անգամ բեմը պատկանում էր Unitree ընկերության ռոբոտներին՝ խոշոր չինական արտադրողի, որը հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ Չինաստանի զինված ուժերի հետ հնարավոր կապերի պատճառով։



Unitree-ն ներկայացրել է մի շարք տպավորիչ նախագծեր, այդ թվում՝ մարդանման ռոբոտ, որը, ըստ հայտարարությունների, կարող է վազել մինչեւ 11 մղոն ժամ արագությամբ։ Տաղավարում ներկայացվել են բազմաթիվ ռոբոտներ, որոնք «զգում էին ռիթմը» եւ պարում։

Խանութի աշխատողը

Galbot ընկերությունը, որը կենտրոնացած է բազմամոդալ մեծ լեզվական մոդելների եւ ընդհանուր նշանակության ռոբոտների վրա, տաղավարը ձեւավորել էր որպես փոքր խանութ, իսկ ռոբոտը կապված էր մենյուի հավելվածի հետ։

[[gallery1]]
Հաճախորդն ընտրում է ապրանքը մենյուից, իսկ ռոբոտը գնում եւ բերում ընտրված ապրանքը։ Ընկերության կայքի համաձայն՝ ռոբոտն արդեն կիրառվում է իրական միջավայրերում, այդ թվում՝ որպես օգնական չինական դեղատներում։

Տնային տնտեսուհին

Լվացքը ծալող մեքենա ստեղծելը վաղուց ռոբոտատեխնիկայի համայնքի հիմնական երազանքներից է։ Մարզաշապիկը վերցնելն ու ծալելը համարվում է ավտոմատացված համակարգերի հիմնական թեստերից մեկը։

Այդ պատճառով բավական տպավորիչ է Dyna Robotics ընկերության ցուցադրությունը։ Երկու ռոբոտացված ձեռք արագ եւ ճշգրիտ ծալում է հագուստը եւ դասավորում։ Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ արդեն համագործակցում են մի շարք հյուրանոցների, մարզասրահների եւ գործարանների հետ։

[[gallery2]]
Այդ գործընկերներից մեկը՝ Monster Laundry-ն (Սակրամենտո, Կալիֆոռնիա), անցյալ տարի ինտեգրել է Dyna-ի համակարգը եւ այժմ իրեն անվանում է «Հյուսիսային Ամերիկայում առաջին լվացքատունը, որը ներդրել է Dyna-ի ռոբոտացված ծալման համակարգը»։

Dyna-ն ունի նաեւ լուրջ ֆինանսական աջակցություն․ սեպտեմբերին ընկերությունը փակել է 120 միլիոն դոլարի Series A փուլ, որին մասնակցել են Nvidia-ի NVentures-ը, Amazon-ը, LG-ն, Salesforce-ը եւ Samsung-ը։

Սպասավորը

CLOiD-ը նկարագրվում է որպես AI-ով աշխատող տնային ռոբոտ, որը նախատեսված է օգտատիրոջն օգնելու կենցաղային տարբեր գործերում՝ սկսած լվացքը ծալելուց մինչեւ նախաճաշ պատրաստելն ու տան շրջայց իրականացնելը՝ հնարավոր վտանգների նշաններ հայտնաբերելու համար։ Ընկերության խոսքով՝ ապագայում սարքը կզարգանա եւ կվերածվի «միջավայրային խնամքի գործակալի», որը կաջակցի առօրյա կյանքին։



CLOiD-ը ունի ինքնավար շարժում, այսինքն՝ կարող է ինքնուրույն տեղաշարժվել, ինչպես նաեւ հագեցած է տարբեր տեսախցիկներով եւ սենսորներով։ LG-ի խոսքով՝ ThinQ խելացի տան հավելվածի հետ համատեղ օգտագործման դեպքում ռոբոտը կարող է վերլուծել իրավիճակային եւ շրջակա միջավայրի տվյալները՝ օգտատիրոջ կյանքի որակը բարելավելու համար ակտիվ առաջարկներ տալու նպատակով։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus