Добавить новость


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՊԵԿ-ը սոցփաթեթով կօգնի առողջության ապահովագրման ընկերություններին

Մինչ անընդհատ հետաձգվում է խոստացված պետական առողջապահական ապահովագրությունը,Կառավարությունը որոշել է աջակցել մասնավոր ապահովագրականներին։ 

Հունվարի 20-ին Պետեկամուտների կոմիտեն հայտարարել է, որ 2024 թվականի ընթացքում ապահովագրական որևէ ընկերությունից առողջության ապահովագրական փաթեթ  ձեռք բերած քաղաքացիները կարող են ստանալ եկամտային հարկից մինչև 50.000 դրամ վերադարձ։ Փոխհատուցում կստանան նաև կրթության համար վճարներ արած մարդիկ՝ մինչև 100.000 դրամ։

Այս սոցիալական ծախսերից վերադարձից կարող են օգտվել նաև մարդիկ, որոնք արդեն ստանում են եկամտային հարկի վերադարձ հիփոթեկային վարկի կամ ուսման վարձի մասին կարգավորումներով։ 

ՊԵԿ-ի «սոց ծախսերի վերադարձի մասին» հայտարարությունը չի մեղմում համընդհանուր դժգոհությունը ֆիզանձերի եկամուտները հայտարարագրելու օրենքից։  Այս տարի գրեթե բոլորը՝ վարձու աշխատողները, բնակարան վարձով տվողները, անգամ խոպանչիները, արտերկրում հեռակա աշխատողները, անչափահասները՝ եթե  իրենց անունով գույքը վարձով է տրվում, արտասահմանցիները՝ եթե Հայաստանում են ավելի քան 6 ամիս և այլն, պիտի ներկայացնեն տարեկան հայտարարագրեր մինչև մայիսի մեկը։ 

Հետաքրքիր է, որ Կառավարությունը «սոց օգնության» շրջանակներում չի փոխհատուցում ուղիղ բուժհիմնարկ արված վճարների համար։ Թեև հենց ուղիղ ծախսերով են մարդիկ բուժզննում և բուժօգնություն ստանում։ Ոչ ոք Հայաստանում առողջապահական ապահովագրական ընկերությունների փաթեթներ չի գնում։ Դրանց գները 200-700 հազար դրամի միջակայքում են և հաճախ միայն մինիմալ պլանային ստուգումներն են ծածկում։ Մասնավոր ապահովագրություն ունենալու շքեղությունից օգտվում են միայն մեծ և միջազգային ընկերություններն աշխատողները։ 

Նշենք, որ համապարփակ պետական ապահովագրման ներդրումը Կառավարությունը խոստանում է 2018 թվականից։ Այն ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարում էր, որ անվճար կդառնա բուժօգնությունը ոչ միայն առաջնային օղակում, այլև հիվանդանոցներում, այսինքն կներառի նաև վիրահատություններն ու այլ բուժական ծառայությունները։ Պետական ապահովագրման առաջին փուլը պիտի սկսկվեր 2025 թվականից։ Բայց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2025-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց, որ այս տարի էլ չի լինի՝ «ֆինանսական սահմանափակ միջոցների» պատճառով։ 

Ավելին պետական բուժօգնությունը  կրճատվեց, քանի որ 2024 թվականին որոշ հիվանդանոցներ ընկան ճգնաժամի մեջ։ Օրինակ՝ Քանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվեց, մեծ պարտքերի մեջ ընկավ Արտաշատի ԲԿ-ն։ 

Պետական առողջապահությունից քիչ-քիչ հրաժարվելը և մասնավոր ապահովագրական ընկերություններին «աջակցելը» բերում է ծառայությունների գների շեշտակի բարձրացման։ Մասնավոր ապահովագրականներից կախվածությունն ամենամեծն է ԱՄՆ-ում, որտեղ բժշկական ծառայություններն ամենաթանկն են աշխարհում։

The post ՊԵԿ-ը սոցփաթեթով կօգնի առողջության ապահովագրման ընկերություններին first appeared on Epress.am.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus