Добавить новость

В древних городах Подмосковья определили лидера по скорости мобильного интернета

Лукашенко рассказал, сколько «Орешников» готова разместить Беларусь

Телеведущий Андрей Норкин показал пародию на первого президента России Ельцина

Метеоролог Позднякова: в новогодние праздники Москву ожидает переменчивая погода





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Օդանավը խոցվել է․ Ադրբեջանում սպասում են Մոսկվայի խոստովանությանը

Վարկածը, համաձայն որի Գրոզնի ուղևորվող ադրբեջանական օդանավը կործանվել է ռուսական ՀՕՊ-ի պատճառով, անցած մեկ օրվա ընթացքում լայն տարածում է ստացել։ Թեև ռուսական պաշտոնական աղբյուրները հաղորդում էին, որ 38 մարդու կյանք խլած աղետը կարող էր «թռչունների հետ բախման» հետևանք լինել, դեպքի վայրի տեսագրություններում երևում է՝ օդանավի չայրված հետնամասում կան բեկորային վնասվածքներին նմանվող հետքեր՝ բազմաթիվ փոքր անցքեր։ Համացանցում տարածվում են աղետը վերապրած երկու տղամարդկանց վկայությունները․ նրանք պատմում են, որ վթարից առաջ ուժգին պայթյունի ձայն են լսել։

Azerbaijan Airlines-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռը վթարվել է երեկ՝ ղազախական Ակտաուի մոտակայքում։ Օդանավի մեջ 67 մարդ է եղել, նրանցից 38-ը մահացել են, 29-ը՝ վիրավորվել։ 11-ը ծանր վիճակում են։

Ադրբեջանում այսօր սուգ էր հայտարարված։ Աղետի հետաքննությամբ զբաղվում են Ղազախստանի իրավապահ մարմինները։ Վարկածները՝ եղանակային վատ պայմաններ, անսարքություն, թռչունների հետ բախում, ռուսական ՀՕՊ։


Reuters

Իլհամ Ալիևը առաջարկել է սպասել հետաքննության արդյունքներին։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հորդորել է չշտապել եզրակացություններում և ավելորդ հիփոթեզներ չշրջանառել։ Ղազախստանի դատախազության ներկայացուցիչ Աբիլայբեք Օրդաբաևը հայտարարել է, թե քննությունը ռուսական ՀՕՊ-ի առնչության վերաբերյալ եզրակացությունների դեռ չի եկել։

Տեղական և միջազգային մամուլի հետ զրույցում ադրբեջանական անանուն աղբյուրները պնդում են, որ աղետի պատճառը հենց ռուսական հակաօդային պաշտպանությունն է եղել։ Թռչունների հետ բախման վարկածը փորձագետները համոզիչ չեն համարում։ Մամուլում կարծիքներ են տարածվում, որ Գրոզնի ուղևորվող ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից Չեչնիայի օդում։

Հայտնի է, որ կործանումից առաջ ինքնաթիռը փոխել է իր ուղղությունը և շարժվել Կասպից ծովի հակառակ կողմ՝ դեպի Ղազախստան, Ակտաու։ Ընթացքում կառավարելիության հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել։

Ադրբեջանական անանուն աղբյուրներից մեկը, որն ըստ հեղինակավոր Reuters պարբերականի՝ ծանոթ է հետաքննության մանրամասներին, պնդել է, որ նախնական վարկածի համաձայն՝ ուղևորափոխադրող օդանավը խոցվել է ռուսական «Панцирь-С» ՀՕՊ համակարգով, Գրոզնիի մատույցներում օդանավը կորցրել է կապը ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի պատճառով և չի կարողացել վայրէջք կատարել մոտակայքում։

«Ոչ մեկ չի ասում, որ դա հատուկ է արվել։ Բայց հաշվի առնելով առկա փաստերը՝ Բաքուն ակնկալում է, որ ռուսական կողմը կխոստովանի, որ խոցել է ադրբեջանական օդանավը», – Reuters-ը մեջբերել է ադրբեջանական աղբյուրի խոսքերը։

Այս վարկածը նույն պարբերականի հետ զրույցում հաստատել են ևս երեք անանուն ադրբեջանական աղբյուրներ։

Կառավարամետ AnewZ ադրբեջանական հեռուստաալիքն էլ է պնդել՝ նախաքննությունը ցույց է տվել, որ օդանավը խոցվել է «Панцирь-С»-ի հրթիռի բեկորներով։

Հակաօդային պաշտպանության հրթիռները հիմնականում ֆիզիկապես չեն կպնում թիրախներին, այլ պայթում են որոշակի հեռավորության վրա։ Թիրախը խոցվում է բեկորներով։


Anadolu agency

Իսրայելական El Al ավիաընկերությունն այսօր հայտարարել է, որ գալիք շաբաթ դադարեցնելու է Թել Ավիվ-Մոսկվա չվերթները։ Որոշումը հիմնավորվել է «Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած իրադարձություններով»։

Ռուսական հեռուստաընկերության հետ զրույցում աղետը վերապրած ուղևորներից մեկը պատմել է՝ Գրոզնիում օդաչուն փորձել է վայրէջք կատարել երկու անգամ, երրորդ փորձի ժամանակ ինչ-որ բան է պայթել, օդանավից մի կտոր պոկվել է, ներսում խուճապ է սկսվել։

թռչունները համոզիչ չեն

Կառավարամետ ռուսական ԶԼՄ-ները, մինչ այդ, շրջանառում էին թռչունների հետ բախման վարկածը։ Փորձագետները դրան կասկածամտորեն են վերաբերվում։

Թռչունների հետ բախման վտանգը առկա է հիմնականում վայէջքի ու վերելքի ժամանակ: Մեծ բարձրություններում թռչուններ սովորաբար չեն լինում: Կործանված օդանավը Բաքվից դուրս գալուց հետո մոտ 10 կիլոմետր բարձրություն է հավաքել, եթե թռչունների հետ բախման խնդիր առաջանար Բաքվում, այն կվերադառնար Բաքվի օդանավակայան և չէր շարունակի թռիչքը: Եթե նման խնդիր առաջանար Գրոզնիում, այն վայրէջք կկատարեր այնտեղ կամ մոտակա այլ օդանավակայանում։

Reuters-ի զրուցակից՝ ավիացիայի հարցերով փորձագետ Ռիչարդ Աբուլաֆիան թռչունների հետ բախման վարկածը խիստ անհավանական է համարել․ «Պաշտոնյաները չեն բացատրում՝ ինչու է օդանավը հատել ծովը։ Աղետն ի դեպ տեղի է ունեցել Ռուսաստանի հարավային հատվածի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո»։

Չեչնիային սահմանակից Ինգուշեթիայի և Հյուսիսային Օսիայի իշխանությունները դեկտեմբերի 25-ի առավոտյան հայտարարել էին իրենց տարածքներում ԱԹՍ-ով հարվածների մասին։ «Կոմերսանտը» էլ գրել էր Գրոզնիի օդանավակայանում «Կովյոր» կոչվող օպերատիվ պլանի (օդանավակայանը օդանավեր չի ընդունում) իրագործման մասին:

անկանոն աջ և ձախ շրջադարձեր

Flightradar24-ի տեղեկություններով, կործանված օդանավը զգալիորեն շեղվել է երթուղուց և Բաքվից՝ Կասպից ծովի մի ափից անցնելով կիլոմետրեր, հատելով ծովը, հայտնվել է հակառակ ափում՝ Ակտաուում։

Պատկերներից հստակ երևում է, որ օդանավը մինչև Ակտաուում վայրէջք կատարելը կառավարելիության լուրջ խնդիրներ է ունեցել։ Թռիչքի վերջին փուլում ինքնաթիռը պարբերաբար աջ և ձախ է թեքվել, բարձրություն կորցրել ու հավաքել: Օրինակ՝ մի պահ նրա բարձրությունը իջել է մինչև 700 ֆուտ (մոտ 250 մետր), հետո կրկին բարձրացել 5000 ֆուտ (մոտ 2 կմ) և նորից իջել, բախվել է գետնին՝ այդ ընթացքում կրկին անկանոն աջ և ձախ շրջադարձեր կատարելով:


Flightradar24

Azerbaijan Airlines-ը հայտարարել է, որ կործանված օդանավը հոկտեմբերին ստուգումներ է անցնել, որևէ անսարքություն այն չուներ։

Օդանավում հիմնականում Ադրբեջանի, Ռուսաստանի, նաև՝ Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիներ էին։

The post Օդանավը խոցվել է․ Ադրբեջանում սպասում են Մոսկվայի խոստովանությանը first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Девушка проглотила щетку во время чистки зубов в российском регионе

Ликсутов: в ОЭЗ «Технополис Москва» открылся центр разработки лекарств

Наследие стиля: родственники Вячеслава Зайцева стали владельцами модной империи

Три новые станции метро открыли в Москве

Музыкальные новости

Яркий финал года- турнир ФОНКОД 2024 стал самым знаковым событием в спортивном программировании

«Если будет необходимость»: Путин заявил о готовности вновь применить систему ракету средней дальности «Орешник»

Собянин рассказал об открытии моста через Москву-реку в створе улицы Мясищева

Подмосковные сотрудники ГУФСИН РФ встретились с летчиками-космонавтами «Роскосмоса»

Новости России

Елка желаний прошла в Московской торгово-промышленной палате

Дайджест новостей «Грузовичкоф» за декабрь

Ликсутов: в ОЭЗ «Технополис Москва» открылся центр разработки лекарств

Три новые станции метро открыли в Москве

Экология в России и мире

СЛД «Сольвычегодск» прошло ресертификацию системы менеджмента качества (СМК)

Детское радио расколдовало главного Деда Мороза – Новому году быть!

В Москве прошла международная премия «The Women’s Business Awards - 2024»

Есть и не бояться: гастроэнтеролог Садыков назвал блюда, которые можно всем на новогоднем столе

Спорт в России и мире

Тарпищев: в 2025 году Мирра Андреева может войти в первую десятку WTA

Теннисистка Путинцева: решила выступать за Казахстан из-за лучших условий

Даниил Медведев обошёл Пита Сампраса по сумме заработанных за карьеру призовых

Елена Рыбакина проводит 100-ю неделю подряд в топ-10 рейтинга WTA

Moscow.media

Дайджест новостей «Грузовичкоф» за декабрь

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70

На трассе грузовик врезался в стоящий "Пежо", погиб человек











Топ новостей на этот час

Rss.plus






Молодой водитель погиб в ДТП с фурой под Воронежем

Три новые станции метро открыли в Москве

Девушка проглотила щетку во время чистки зубов в российском регионе

Беременная Анна Заворотнюк вернулась в Россию: подробности