Safe YOU համաշխարհային նախաձեռնությունը, որը ներկայացնում է կանանց անվտանգության խթանմանը եւ հզորացմանն ուղղված հարթակ, հայտարարում է իր գործունեության մեկնարկը Լեհաստանում։
Safe YOU-ի պաշտոնական մեկնարկը Լեհաստանում տրվել է դեկտեմբերի 10-ին։ Գործընկերները եւ շահագրգիռ կողմերը նշել են նախաձեռնության մեկնարկը եւ վերահաստատել իրենց հանձնառությունը երկրում կանանց անվտանգության եւ հզորացման ապահովմանը: Սա Ռումինիայից հետո Եվրոպական Միության երկրորդ երկիրն է, որտեղ Safe YOU-ն հասանելի է։
Նախաձեռնությունն իրականություն է դարձել Լեհաստանի Feminoteka հիմնադրամի հետ համագործակցությամբ, որը հանդես կգա որպես հիմնական գործընկեր՝ ապահովելով ծառայությունների արդյունավետ մատուցում եւ աջակցություն շահառուներին։
[[gallery1]]
Մեկնարկային միջոցառմանը Safe YOU թիմը` գործընկեր Ֆեմինոտեկա հիմնադրամի հետ համատեղ, ներկայացրել են Safe YOU հավելվածը, անցկացրել պանելային քննարկում։ Միջոցառումը եզրափակվել է մասնակիցների հետ ինտերակտիվ հարցուպատասխանով։
[[gallery2]]
Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ պաշտոնյաներ եւ ՀԿ ներկայացուցիչներ։ Իրենց ներկայությամբ միջոցառումը պատվել էին Լեհաստանում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը եւ Լեհաստանի Հավասարության նախարար Կատարժինա Կոտուլան, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել Safe YOU նախաձեռնությանը:
Safe YOU-ի այս նախաձեռնությունը կյանքի է կոչվում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի (UNFPA EECARO) աջակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի, ինչպես նաեւ Կանադայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Իռլանդիայի եւ Գերմանիայի կառավարությունների կողմից: Համագործակցությունն ընդգծում է տարածաշրջանում կանանց իրավունքների խթանման եւ նրանց անվտանգության ապահովման հանձնառությունը:
[[gallery3]]
Safe YOU-ն հավատարիմ է մնում կանանց համար ավելի ապահով եւ ներառական հասարակություն ստեղծելու իր առաքելությանը: Safe YOU բջջային հավելվածը պայքարում է կանանց նկատմամբ բռնության դեմ՝ առաջարկելով անհապաղ օգնություն եւ ապահովելով անմիջական կապ օգտատերերի եւ նրանց աջակցող կառույցների, այդ թվում՝ մասնագիտացված հասարակական կազմակերպությունների, անհատ մասնագետների, միջազգային կազմակերպությունների եւ պետական մարմինների հետ: