Добавить новость

Источник: баскетболист Янис Тимма найден мёртвым в Москве

Российские учёные ускорят разработку сверхпроводников будущего

«Не могу сейчас даже говорить»: певица Алсу сообщила об отмене концерта из-за проблем со здоровьем

Mozzart Sport: Станкович показал в "Спартаке" фантастическое мастерство



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կոֆեի ճամփեն երկարել է, գնի ռեկորդային աճը չի վերջացել

Ամենապոպուլյար սուրճի տեսակի՝ արաբիկայի բորսային արժեքը հասել է պատմական մաքսիմումի։ Պատճառն առաջին հերթին Բրազիլիայում այս տարի գրանցված աննախադեպ երաշտն ու դրան հաջորդող անձրևներն էին։ Փորձագետները կանխատեսում են, որ սպառողները սուրճի գնի էական բարձրացումը կնկատեն 2025 թվականի սկզբում։

Դեկտեմբերի 10-ին արաբիկայի 1 ֆունտի՝ 0.45կգ-ի արժեքը հասել է ռեկորդային 3.34 դոլլարի։ Ընդհամենը մեկ տարվա ընթացքում թանկացումը կազմել է 80 տոկոս։ Մյուս պոպուլյար տեսակը՝ ռոբուստան, գնի պատմական ռեկորդ արձանագրել էր այս տարվա սեպտեմբերին։

1 ֆունտ սուրճի գնի դինամիկան, աղբյուրը՝ Bloomberg

Սուրճի գներն այս տարի թանկացել են նաև Հայաստանում։ Շրջանառվող սուրճը ներմուծվում է Ինդոնեզիայից, Վիետնամից, Եթովպիայից, Կոլումբիայից, Բրազիլիայից և այլն։  Վիետնամի երաշտի պատճառով հատկապես ռոբուստա տեսակի սուրճը գրեթե ամեն ամիս թանկացել է 100-200 դրամով։ 

Սուրճը բորսային ապրանք է, գինը կարգավորվում է բորսաների միջոցով։ investing.com-ում միշտ կարելի է հետևել սուրճի տարբեր տեսակների բորսային արժեքներին ու դրանց դինամիկային։ Ինչպես և այլ բորսային ապրանքների դեպքում, սուրճի գնի տատանումները ևս հիմնականում տարածվում են ամբողջ աշխարհի վրա։ 

Չայկոֆֆ թեյի և սուրճի մասնագիտացված խանութի համար սուրճ ներկրող Venda ընկերության ներկայացուցիչը Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ միայն 2024 թվականի ընթացքում ռոբուստան թանկացել է շուրջ 50 տոկոսով։ Արաբիկայի գինը ևս միայն աճել է այս տարի, բայց ոչ այդքան կտրուկ։ 

«Գնաճի պատճառով շուկայում շատացել է անորակ սուրճը։ Լուծվող սուրճ պատրաստելու համար նախատեսված սուրճը սկսում են վաճառել որպես սովորական սուրճ։ Դա բերում են որպես ալընտրանք, որ էժան տարբերակ էլ լինի», – ասում է Venda-ի ներկայացուցիչը։  

Նրա խոսքով, գների վրա ազդում է նաև տրասնպորտացիայի թանկացումը։ «Կարմիր ծովը փակ է խոշոր բեռնափոխադրումների համար, քանի որ հութիները հարձակվում են նավերի վրա։ Ամերիկյան մի շարք նավերով բեռնափոխադրումներ անող ընկերություններ լոգիստիկ կազմակերպումը փոխել են, ուրիշ ճանապարհներով են տեղափոխում բեռները։ Կարմիր ծովը շրջանցում են, Աֆրիկայի տակով, Ջիբրալթարով մտնում են Միջերկրական ծով, Թուրքիայում բեռնաթափում են, Բոսֆորն անցնելով գալիս են Սև ծով՝ Փոթի։ Դա շատ է ազդում սուրճի գների վրա»։

Tuan Loc Commodities ընկերության ղեկավար Վին Նգուենը ԲիԲիՍիին ասել է, որ մինչ այս շուկայում իրենց դիրքը պահպանելու համար սուրճի մշակմամբ զբաղվող ընկերությունները փորձում էին իրենց շահույթի հաշվին չբարձրացնել գները վերջնական սպառողի համար, բայց այժմ հավանաբար մոտեցել է այն պահը, երբ թանկացումն անխուսափելի է։ Հավանաբար կտրուկ գնաճ կարձանագրվի 2025-ի առաջին եռամսյակում։

Նոյեմբերին գները բարձրացնելու և սուրճի տուփերը փոքրացնելու մասին հայտարարել էին Nestlé-ի ներկայացուցիչները։ Reuters-ը գրում էր, որ JDE Peet’s ընկերությունը, որին են պատկանում Jacobs, L’Or, Tassimo և Douwe Egberts բրենդները, պլանավորում է 30 տոկոսով բարձրացնել բրազիլական հումքից ստացվող ապրանքների գները։

Արաբիկայի գնի նախորդ ռեկորդն արձանագրվել էր 1977 թվականին։ Այդ ժամանակ Բրազիլիայում, որը համաշխարհային շուկայում սուրճի այդ տեսակի խոշորագույն մատակարարն է, ֆերմերներն աշխատում էին 1975 թվականի ցրտահարությունների հետևանքների պայմաններում։ Սուրճի տնկաստանների շուրջ երկու երրորդը ցրտահարվել էր։

2024 թվականի օգոստոսին և սեպտեմբերին Բրազիլիայում վերջին 70 տարվա ամենադաժան երաշտն էր սկսվել։ Հոկտեմբերին երկրում հորդառատ անձրևներ էին։ Դա հենց այն ժամանակն է, երբ ֆերմերները միաժամանակ հավաքում են բերքն ու պատրաստում հաջորդ սեզոնի տնկիները, գրում է The Wall Street Journal-ը։

Էքստրեմալ եղանակային պայմաններ այս տարի գրանցվել են նաև Վիետնամում, որը ռոբուստա տեսակի սուրճի խոշորագույն մատակարարն է աշխարհում։ Այս տարի այնտեղ էլ երաշտ և հորդառատ անձրևներ են եղել։

Միաժամանակ, ամբողջ աշխարհում գնալով աճում է սուրճի պահանջարկը։ Նույնիսկ թեյի հայրենիքում՝ Չինաստանում, սուրճը գնալով ժողովրդականություն է ձեռք բերում։ Միայն 2008-ից 2018 թվականներին Չինաստանի բնակչությունը սկսել է երկու անգամ ավելի շատ սուրճ սպառել։ Բրիտանացիները ևս սկսել են թեյի փոխարեն ավելի հաճախ սուրճ խմել։

Սուրճի թանկացումը, սակայն, բացատրվում է ոչ միայն եղանակային կատակլիզմերով ու պահանջարկի բարձրացմամբ, այլև շուկայի պեսիմիզմով։ J.M. Smucker ընկերության ղեկավար Մարկ Սմակերը, ում պատկանում է նաև Dunkin’ Donuts-ը, The Wall Street Journal-ի հետ զրույցում ասել է, որ «սուրճի շուկան այժմ շատ սպեկուլյատիվ է, քանի որ բերքահավաքի շրջանին դեռ չենք հասել»։

Գների բարձրացումից, սակայն, ոչ բոլորն են տուժում։ coffee&climate կազմակերպության տվյալներով, սուրճի 80 տոկոսն արտադրվում է ոչ մեծ տնկաստաններում։ Այդպիսի պլանտացիաների համար թանկացումն ավելի մեծ եկամուտ է նշանակում։

«Սուրճ մատակարարող մեծ ընկերությունները կարող են ասել, որ բարձր գները վատ են, բայց իրականում դա նշանակում է, որ ֆերմերները վերջապես կկարողանան բավարար գումար վաստակել ապրելու համար», – The Grocer հրատարակչությանն ասել է Pact Coffee բրիտանական ընկերության սուրճի փորձագետ Ուիլլ Կորբին։ Նրա խոսքով սուրճի հատիկները «չափազանց երկար ժամանակ Արևմուտքին վաճառվել են չաձազանց ցածր գնով»։

The post Կոֆեի ճամփեն երկարել է, գնի ռեկորդային աճը չի վերջացել first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Экс-супруг певицы Седоковой баскетболист Тимма покончил с собой в Москве

Географию субсидируемых перелетов расширили до 23 направлений

Авиапассажиры к Новому году активно повезли с Камчатки икру сверх лимита

Кузбасс занял 6-е место среди регионов России по уровню деловой активности

Музыкальные новости

Сбербанк поднял ставки по вкладам

В Подмосковье росгвардейцы задержали рецидивиста, подозреваемого в совершении серии краж из одного и того же магазина

Почему у канализационной системы должен быть выход на крышу?

Новенькие Apple Watch Series 10 сравнили с более дешевыми Samsung Galaxy Watch 7

Новости России

При взрыве на юго-востоке Москвы погиб начальник войск РХБЗ Кириллов

«Аэрофлот» открывает продажу субсидированных билетов на 2025 год

Звезду из СССР заманили на Запад и нагло обманули — обещали большие деньги, но просто кинули! История про Рычкова

Протоиерей Бородин объяснил, какую смерть церковь считает постыдной

Экология в России и мире

7 лучших бассейнов с подогревом в Москве

Балаган года

Театр танца «Лайм» приглашает на незабываемый Новогодний концерт

Психолог Марианна Абравитова: как украсить свой дом, чтобы все было гармонично

Спорт в России и мире

Новак Джокович заявился на турнир ATP-500 в Дохе

Президент Федерации тенниса Италии сравнил Янника Синнера с Винус Уильямс

Вероника Кудерметова поднялась на одну строчку в рейтинге WTA

Арина Соболенко приняла решение по участию в крупном турнире

Moscow.media

• Dusil Photography • https://dusil.org

ТСД SAOTRON RT41 GUN: практичный, производительный, надёжный

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Ветераны СВО будут проходить лечение в центрах реабилитации Социального фонда

Портативный сканер штрих-кодов Heroje H133U на базе CMOS-матрицы











Топ новостей на этот час

Rss.plus






Около 7,5 тысяч гектаров залежных земель введено в сельскохозяйственный оборот в Подмосковье

Экс-супруг певицы Седоковой баскетболист Тимма покончил с собой в Москве

Источник: баскетболист Янис Тимма найден мёртвым в Москве

Российские учёные ускорят разработку сверхпроводников будущего