Добавить новость

Актёра из Сургута признали лучшим Дедом Морозом на съезде в ХМАО

XVII Церемония вручения премии «Звезда Театрала». Видеотрансляция завершена

В мире: Эксперты объяснили зависимость Польши от российских удобрений

Театр танца «Лайм» приглашает на незабываемый Новогодний концерт



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կոռուպցիա, որի համար չես ձերբակալվում․ ՔՊ-ն կողմնորոշվել է Գյումրիում

Գյումրիի ՏԻՄ ճգնաժամը կհանգուցալուծվի արտահերթ ընտրություններով՝ գալիք տարվա մարտի վերջին։ Մինչ այդ քաղաքը ժամանակավորապես կղեկավարի Միասնական սոցծառայության տեղական ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը։ Նրան ժ/պ նշանակելուց առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եռօրյա փրայմերիզ էր կազմակերպել Գյումրիում։ Քաղաքը մոտ մեկ ամիս ո՛չ ղեկավար ուներ, ո՛չ էլ գործող ավագանի։

Փրայմերիզը նորություն է հայաստանյան ընտրական պրակտիկայում՝ մի բան, որ նախատեսված չէ, բայց արգելված էլ չէ օրենքով։ Համայնքում իշխող «Բալասանյան դաշինքի» վաղաժամ հեռացումից հետո ՔՊ-ն պետք է համայնքապետի պաշտոնակատար նշանակեր, հակառակ դեպքում արտահերթ ընտրություններ կազմակերպել չէր ստացվի։ Ենթադրվում էր, որ ժ/պ է լինելու կուսակցության տեղական կառույցի ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ Նշանակման նախաշեմին նրա բարեկամները հայտնվեցին փոքրիկ նարկոսկանդալի մեջ, Սուրիխանյանն էլ զրկվեց հայեցողական պաշտոնից։ Դրանից հետո հրաժարական տվեց նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, որը նրա մտերիմն է համարվում։

Քանի որ իշխող կուսակցության ներսում ֆավորիտ չկար, որոշեցին փրայմերիզ անել՝ նախաքվեարկություն։ Նպատակն էր՝ պարզել, թե տեղացի ՔՊ-ականներից ով է ամենապուպուլյարը։ Կար 7 թեկնածու։ Երիտասարդ կուսակցականները շրջում էին իրենց բաժին հասած հասցեներով և խնդրում գյումրեցիներին գաղտնի քվեարկությամբ ընտրել այդ թեկնածուներից մեկին։ Փրայմերիզը սոցհարցում և քարոզարշավ էր հիշեցնում։ Բնակիչների մեծ մասը չէր հասկանում կուսակցական միջոցառման իմաստը․

Մենք խի՞ պետք ա ընտրենք ՔՊ-ի ու ՔՊ-ի միջև։

— Ժամանակը կգա, կգնանք նորմալ ընտրության։

— Ով եկավ գազս քաշեց, դրան էլ կքվեարկեմ։

Մարդիկ հիմնականում չէին ուզում մասնակցել։ 2 ժամվա մեջ 6 հոգի քվեարկեց, 14-ը հրաժարվեց ընտրելուց։ 

— Մեր տունը տղամարդ չկա, ես ով եմ, որ ընտրություն կատարեմ։

— Քուրս, կինս տանը չի, մենակով չեմ կարա քվեարկեմ։

— Չեմ մասնակցում ու վերջ։

Մեծամասամբ ընտրողները պասիվ էին։ Ագրեսիվ էին հիմնականում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աջակիցները։ Ղուկասյանը պաշտոնը կորցրել է դեռ Սերժ Սարգսյանի օրոք, հեղափոխությունից հետո մի քանի տարբեր քրեական գործերով է անցնում, քաղաքում խոսում են, որ գալիք արտահերթին «վա բանկ է գնալու և փորձելու է ռևանշ անել»։

երևանցի լրագրող․ — Փրայմերիզ են կազմակերպել, որովհետև ՔՊ-ն Գյումրիում նորմալ թեկնածու չունի՞։
գյումրեցի լրագրող․ — ՔՊ-ն Գյումրիում պոպուլյարություն էլ չունի։
երևանցի լրագրող․ — Իսկ Նիկոլը՞։
գյումրեցի լրագող․ — Նիկոլը ունի, հա։

Նախորդ՝ 2021 թվականի ընտրություններում հաղթել էր Բալասանյան դաշինքը, որը անմիջապես կոալիցիա էր կազմել ՔՊ-ի հետ։ Մեկ տարի առաջ ՔՊ-ն միակողմանի խզել էր համագործակցության մասին հուշագիրը և վերածվել տեղական ընդդիմության։

Հոկտեմբերին երկու տարբեր քրգործերի շրջանակներում ձերբակալել էին նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն և նախկին փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանին։ Քրեական հետապնդում էր հարուցվել նրանց մի շարք թիմակիցների նկատմամբ։ Ընդդիմադիր մամուլը սա մեկնաբանել էր որպես քաղաքական հակառակորդներին ճնշելու փորձ։ Բալասանյան դաշինքի ավագանու բոլոր անդամներն ի նշան բողոքի վայր էին դրել մանդատները, քաղաքապետն ու փոխքաղաքապետները՝ հրաժարվել պաշտոններից։ 

Գյումրին հայտնվել էր անսպասելի անիշխանության մեջ։ Ժուրնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ տեղի ունեցածը ՔՊ-ի համար ավելի շուտ անակնկալ էր, քան թե կանխամտածված ծրագիր։ Բարսեղյանը ժամանակին Գյումրու ավագանու անդամ է եղել, ծանոթ է հողերի օտարմանը վերաբերող քրգործին և համոզված է, որ այն քրեաիրավական հիմքեր չունի։

«ՔՊ-ն որպես կուսակցություն չէր կարող նման քրգործ նախաձեռնել։ Ըստ երևույթին սա մեկ-երկու հոգու նախաձեռնությունն էր՝ ինչ-որ կերպ ճնշել Բալասանյան դաշինքին։ Իրենց մտքով չէր էլ անցնում, որ նրանք կարող են ամբողջությամբ թողնել քաղաքային իշխանությունը», – Epress.am-ին ասել է Բարսեղյանը։ 

Նա համոզված է, որ գալիք արտահերթ ընտրություններին Բալասանյանի թիմը չի էլ մասնակցելու․ «Բարդ է և՛ քաղաքականություն մտնել, և՛ քաղաքականությունից դուրս գալ։ Այս իմաստով պետք է հիշենք, որ Բալասանյան Սամվելը շատ հարմար դիրք ուներ մինչև Գյումրու համայնքապետ դառնալը՝ [տեղական օլիգարխ էր] և Ազգային ժողովի մեծամասնական պատգամավոր։ 2012-ին Սերժ Սարգսյանը՝ ջղայնանալով Վարդան Ղուկասյանի վրա, թե «դու միշտ խոստանում ես փառահեղ քվեներ ինձ և ՀՀԿ-ին, արդյունքում ստանում ենք 23-26 տոկոս քվե Գյումրիում», որոշեց տուն ճանապարհնել նրան և առաջարկեց Սամվել Բալասանյանին լինել Գյումրու քաղաքապետ։ Սերժիկին ո՞վ կարող էր մերժել։ Իմ համոզմամբ՝ դա իր համար բեռ էր․ գալ մտնել մի տեղ, որը հոգս է, իսկապես չարչարանք, այն էլ այսպիսի քաղաքում։ Բայց երբ գալիս ես, հայեցողական պաշտոնների բերում ես քեզ հավատարիմ մարդկանց, քաղաքի կառավարումը անում ես ձերոնցով, հնարավոր է՝ գնումների մեջ ստացվում են արդյունքներ, որոնք քո բիզնեսի օգտին են, և ահագին մարդ սկսում է երեսիդ նայել, քեզնից ինչ-որ բան խնդրել, սկսում ես տեղական հարցեր լուծողի դիրք ունենալ, միանգամից թողնել-գնալ չի ստացվի»։

Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, որը համակարգում էր ՔՊ փրայմերիզը, այս ենթադրությունները հիմնազուրկ է համարում։ Նա կարծում է, որ ՔՊ-ն անցած ամիսների ընթացքում իրեն պահել է որպես կառուցողական ընդդիմություն։ Ասել է թե՝ տեղի է ունեցել քրեաիրավական պրոցես, որը քաղաքական աստառ չունի։

Վահագն Ալեքսանյան․ — Նման գործընթացներ տեղի են ունենում պարբերաբար՝ անկախ նրանից, թե որ քաղաքական թիմի ներկայացուցիչն է դրանց կիզակետում։ Վստահ եմ՝ մամուլում տեսնում եք հաղորդումներ [կոռուպցիոն գործերով] քրեական հետապնդումների մասին նաև մեր կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ։

Epress.am — Բայց կա արդեն ձևավորված մի օրինաչափություն՝ այն քաղաքներում, որտեղ ՔՊ-ն պարտվել է ՏԻՄ ընտրություններում, միանգամից կամ որոշ ժամանակ անց քաղաքական ճգնաժամ է ստեղծվում, շատ հաճախ՝ հենց քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդման հետևանքով։

Վահագն Ալեքսանյան — Մեկ այլ՝ ավելի հետաքրքիր տենդենց էլ կա։ Խոշոր քաղաքներում, որտեղ ՔՊ-ն պարտվել է, պարտվել է մարդկանց, որոնք դրանից առաջ զբաղեցրել են քաղաքապետի պաշտոնը։ Ծանոթացեք կոռուպցիայի ընկալման համաթվերին 2018-ից առաջ։ Այդ քաղաքների բնակիչները մշտապես այն կարծիքին են եղել, որ իրենց քաղաքում կա համակարգային կոռուպցիա, չարաշահումներ։ Այդ կոռուպցիոն գործերը ինչ-որ պահի հասնում են իրենց հանգրվանին։ 

Epress.am — Դուք պարբերաբար ընդունում, հաստատում և խոստովանում եք, որ կոռուպցիան Հայաստանում համակարգային և համատարած բնույթ է կրել։ Եվ շարունակում է կրել։

Վահագն Ալեքսանյան — Հիմա կոռուպցիան համակարգային չէ՛։

Epress.am — Մինչև հիմա էլ համայնքային կառույցներում կան ատկատներ, տարօրինակ գնումներ, կասկածելի օտարման որոշումներ․․․

Վահագն Ալեքսանյան — Տեսե՛ք, խնդիրը որն է․․․

Epress.am — Խնդիրն այն է, թե երբ ենք մենք հիշում դրա մասին։

Վահագն Ալեքսանյան — Ո՛չ։ Բոլորովին վերջերս ձերբակալություններ եղան մի համայնքում, որտեղ մենք բացարձակ մեծամասնություն ենք։ Համակարգային է այն կոռուպցիան, որի համար դու չես ձերբակալվում մեծ հաշվով։ Այսինքն, գծած է ամբողջ սխեման․ էսքանը ատկատն է, ատկատից էսքանը գնում է իրավապահներին, էսքանը փոխանցվում է ամենավերև, էսքանը՝ վերևից մի աստիճան ներքև: Ձերբակալություններ չկան՝ բոլորը հաշտ են պրոցեսի հետ։ Երբ որ դա տենց չի արվում, տեղի են ունենում նման բաներ։ Հնարավոր է, որ կոռուպցիոն մի խումբ լավ կազմակերպված գործի, մի խումբ՝ սուպերկազմակերպված, բայց քանի դեռ համակարգը ամբողջությամբ միտված չէ փող ուտելուն, ձերբակալությունները վաղ թե ուշ լինելու են։ Հնարավոր է՝ մեկինը ուշանա, քրեական գործի ընթացքը մեզ չբավարարի, բայց ես ձեզ վստահեցնում եմ՝ չի կարող լինել այնպես, որ ինչ-որ մեկը հանգիստ զբաղվի կոռուպցիայով ու իր դուռը երբեք չթակեն։

***

Սարիկ Մինասյանի հաղթանակը նախաքվեարկությունում մասամբ պայմանավորված է նրա պաշտոնով՝ սոցծառայության պետ։ Նախկինում ղեկավարել է համայնքապետարանի բյուջեի և եկամուտների բաժինը։ Մինչև մարտ ամիսը նա ժ/պ է լինելու, արտահերթ ընտրություններին էլ գլխավորելու է ՔՊ ցուցակը։ ՔՊ-ից ասում են՝ տրամաբանական կլինի, որ անկուսակցականը մինչ այդ համալրի իշխող ուժի շարքերը։ Փրայմերիզում երկրորդ տեղը զբաղեցրած՝ ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանն էլ նշանակվելու է Շիրակի մարզպետ։

The post Կոռուպցիա, որի համար չես ձերբակալվում․ ՔՊ-ն կողմնորոշվել է Գյումրիում first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Лучшим спектаклем большой формы названо «Собачье сердце»

Mozzart Sport: Станкович показал в "Спартаке" фантастическое мастерство

Появилось видео смертельного ДТП в Новой Москве с пьяной женщиной на Porsche

Эксперт: тотальная закредитованность населения России и почему традиционные методы борьбы не работают

Музыкальные новости

Серебро Большунова, доминирование Сливко и провал Бажина: чем завершились третьи этапы КР по лыжным гонкам и биатлону

Собянин: первые новогодние подарки доставлены из Москвы в новые регионы РФ

В Подмосковье сотрудники ОМОН «Пересвет» Росгвардии провели для студентов экскурсию по подразделению

Концерт «Времена года» Антонио Вивальди прозвучит в Эрмитаже

Новости России

Театр танца «Лайм» приглашает на незабываемый Новогодний концерт

Эффективность работы спорткомплекса «Юбилейный» измерили в Химках

Mozzart Sport: Станкович показал в "Спартаке" фантастическое мастерство

В Москве прошла светская премьера комедии «Братья»

Экология в России и мире

Концерт «Времена года» Антонио Вивальди прозвучит в Эрмитаже

Marins Park Hotel Новосибирск выступил партнёром на всероссийских соревнованиях по тхэквондо

94 студента Сосногорского технологического техникума будут проходить производственную практику в сервисном локомотивном депо «Печора»

«Смотришь при муже — слюнки текут»: актер из Костромы снова взбудоражил поклонниц

Спорт в России и мире

Тренер второй ракетки мира сделал признание о Елене Рыбакиной

Раскрыта неожиданная причина превосходства молодой теннисистки над Еленой Рыбакиной

Вероника Кудерметова поднялась на одну строчку в рейтинге WTA

Арина Соболенко получила награду WTA за преданность делу и продвижение женского тенниса

Moscow.media

Вид на Эльбрус.

EVITA BEAUTY STORE - интернет-магазин косметики премиум-класса!

Беспроводной сканер штрих-кодов SAOTRON P05i промышленного класса

На российский рынок вернулся хорошо оснащенный седан Kia по приятной цене











Топ новостей на этот час

Rss.plus






Актёра из Сургута признали лучшим Дедом Морозом на съезде в ХМАО

В мире: Эксперты объяснили зависимость Польши от российских удобрений

Почти 80 миллионов рублей получили предприятия Солнечногорска в 2024 году

Как перейти от ручной проверки данных к автоматической: решение ИЦ «Безопасный транспорт»