Добавить новость

Ликсутов: После запуска платных парковок в Москве на 12% выросла скорость движения

Вратарь ПСЖ Сафонов пожертвовал деньги на ликвидацию разлива мазута на Кубани

Причиной массового сбоя сервисов в России стала авария на магистральной сети

Сотрудники МЧС спасли свинью с поросятами из горящего амбара под Вологдой





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հովհաննես Գրիգորյանի մանկական գործերը՝ մեկ գրքում

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել Հովհաննես Գրիգորյանի «Քո առաջին բառերը» բանաստեղծությունների պատկերազարդ ժողովածուն։ Փոքրիկ ընթերցողին հասցեագրված այս գրքում ամփոփված են բանաստեղծի՝ 80-ականներին տպագրված «Քո առաջին բառերը», «Ամենա, ամենա Սոնան» մանկական գրքերում ընդգրկված ստեղծագործությունները։

 - «Քո առաջին բառերը» նվիրված է քրոջս՝ Անուշիկին, «Ամենա, ամենա Սոնան»՝ ինձ։ Ամեն մեկս իր գիրքն ուներ,- Մեդիամաքսի հետ զրույցում ասաց Հովհաննես Գրիգորյանի դուստրը՝ Սոնա Գրիգորյանը։ - Գրքերի պահպանված մեկ-երկու օրինակները մագաղաթյա հնության են, խնամքով պահում ենք։ Քննարկեցինք ամուսնուս հետ, որոշեցինք վերահրատարակել, որ մեր չորսամյա դուստրն ու առհասարակ փոքրիկ ընթերցողները հնարավորություն ունենան հաղորդակցվելու այս ստեղծագործություններին։ «Էդիթ Պրինտը» հետաքրքրվեց, ինչի համար առանձնակի շնորհակալություն եմ հայտնում հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանին։

Նկարազարդումն իրականացրել է Արաբո Սարգսյանը՝ արհեստական բանականության օգնությամբ։

Հրատարակչության այդ գաղափարն ինձ ոգեւորեց, որովհետեւ հայրիկս միշտ առաջադեմ է եղել, առաջիններից էր, որ համակարգչով էր աշխատում այն տարիներին, երբ շատերը պնդում էին, թե պետք է միայն գրչով՝ ձեռագիր աշխատել։ Վստահ եմ՝ շատ ուրախ կլիներ, որ իր գիրքն այսպես հետաքրքիր է ձեւավորվել։

- Գիրքը նաեւ նկարազարդելու հնարավորություն է տալիս երեխաներին։

- Հաշվի ենք առել, որ գաջեթների առկայության պայմաններում երեխաները դժվարությամբ են հաղորդակցվում գրքի հետ, ուզում են, այսպես ասած, կիրառել, ինչ-որ գործողություն անել։ Մանուկներին բնորոշ է նաեւ ներկելը։ Ժողովածուն ավարտվում է «Գունավոր մատիտներ» բանաստեղծությամբ, որին հաջորդում են ներկելու համար նախատեսված նկարները։ Դրանով գիրքն ավելի քոնն է դառնում։ Աղջկաս օրինակով կարող եմ ասել, որ սիրում է լսել բանաստեղծությունները, միաժամանակ՝ նկարել։

- Որոշեցիք գրքում պահպանե՞լ հեղինակային կետադրությունը։

- Դավիթ Սամվելյանի որոշումն էր, որովհետեւ ամեն մանրուք բանաստեղծության մեջ կարեւոր է։ Հայրիկը առանձնահատուկ մոտեցում ուներ կետադրության նկատմամբ։

Ժամանակագրությունը նույնպես պահպանված է. ժողովածուն սկսվում է 1980-ին լույս տեսած «Քո առաջին բառերը» գրքի բանաստեղծություններով, հաջորդիվ՝ «Ամենա, ամենա Սոնան» է՝ տպագրված 1987-ին։

- Կա՞ն բանաստեղծություններ, որ ինչ-որ բան են հիշեցնում, նախապատմություն ունեն։ Թվում է՝ շատ գործեր երեխաների հետ զրույցից են ծնվել։

- Ինձ շատ են այդ հարցը տալիս։ Կան սիրուն պատկերներ, որ թվում է՝ կյանքից են վերցված։ Գիրքը հրատարակվել է 1987-ին, ես այդքան մեծ չեմ եղել, որ, ասենք, դպրոց գնայի։ Բանաստեղծություն կա՝ «Սոնան գյուղում», իսկ մենք մանկության տարիներին, այսպես ասած, գյուղ չենք ունեցել։ Կարող եմ ասել, որ ամբողջը երեւակայության արդյունք է։

Ես այդ բանաստեղծությունները կարդալով եմ շատ բաներ սովորել, կենդանիների մասին պատկերացում կազմել, երեւակայությունս զարգացրել։

- Թերեւս գիրքը ասելիք ունի բոլոր մանուկներին։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է Ձեր աղջնակն այն ընկալում։

- Դուստրս յուրահատուկ ձեւով է ընկալում, որովհետեւ գիտի՝ իր պապիկի գործերն են, մամայի անունը կա գրքում։ Վստահ եմ՝ ուրիշ բալիկներին էլ կգրավի գիրքը։ Անգիր սովորելու բանաստեղծություններ չեն, հեքիաթի պես են ընկալվում, ու կարելի է հաճախ կարդալ երեխաների համար։

Կարծում եմ՝ ոչ միայն փոքրիկներին, հայրիկներին ու մայրիկներին էլ կհետաքրքրի գիրքը։ Հովհաննես Գրիգորյանին այլ կողմից ճանաչելու ձեւ է։ Այս ժողովածուն տպագրելու պատճառներից մեկն էլ դա էր։

- Իսկ ընկալումները նոր սերնդի երեխաների շատ չե՞ն փոխվել։

- Մեր տարիներին կյանքը ավելի դանդաղ վայելելու, մարսելու շռայլություն ունեինք։ Այս սերունդը պետք է ամեն ինչ արագ ընկալի, թե չէ հետ կմնա ժամանակից։ Գրքի նկատմամբ սերը պետք է փոքրուց սերմանել, որ կարողանան երբեմն կտրվել այդ արագությունից, դադար տալ ու ինչ-որ դանդաղ, չշարժվող պատկերի հետ շփվել, նաեւ տեքստ կարդալու, ընկալելու ունակություն ունենալ, որովհետեւ դա նաեւ ապրելու, կյանքից հաճույք ստանալու ձեւ է։

- Հետաքրքիր է՝ օրվա ո՞ր ժամերին էր գրում Հովհաննես Գրիգորյանը։

- Գրում էր գիշերները, երբ մենք քնում էինք, ու կարողանում էր առանձնանալ իր սենյակում՝սուրճով, ծխախոտով։ Նրա օրվա ռեժիմը տարբեր էր մերից։ Ես դպրոցից գալիս էի տուն, հայրիկիս համար դա առավոտ շուտն էր, որովհետեւ գիշերն աշխատում էր եւ ուշ էր արթնանում։ Նա իր ծեսերն ուներ։ Օրինակ, առավոտյան ծիտիկների համար հաց էր փշրում պատուհանագոգին։ Երբ պատուհանը բացում էր, պատշգամբը լցվում էր ծիտիկներով։ Նախաճաշը պատրաստում էր հատուկ սննդակարգով։

- Դժվա՞ր է Հովհաննես Գրիգորյանի գործերին անդրադառնալ՝ նրա բացակայությամբ։

- Հայրիկն ինձ համար մի ուրիշ աշխարհ էր... Նրա հետ շփումներին շատ եմ կարոտում։ Հաճելի է եւ դժվար նրա մասին խոսելը, նրա արխիվին անդրադառնալը։ Նույնիսկ «Գերեզմանիան» անավարատ ենք տպագրել... ես հույս ունեմ, որ արխիվը, եթե լավ փորփրեմ, կգտնեմ, որովհետեւ ասում էր, որ ավարտել է։

Կան անտիպ թարգմանություններ, հոդվածներ։ Նաեւ իսպաներենից թարգմանած երկու մանկական գիրք ունի։ Նպատակ ունենք անդրադառնալ նաեւ դրանց։

Արմինե Սարգսյան

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Квартиру артистки Паршуты в Москве ограбили во время праздников

Ресурсный Клондайк: как Арктика поменяет мир в 2025 году

В постоянной рубрике #ЗнайНаших героем стал сотрудник СОБР ГУ оперуполномоченный высотник Иван П, который свой 2025 год начал с покорения вершины Эльбруса

В Центре профессиональной подготовки сотрудников вневедомственной охраны имени Героя Советского Союза С. Х. Зайцева Главного управления Росгвардии по городу Москве состоялся новогодний квест-экскурсия

Музыкальные новости

Собянин: В 2024 году в Москве построен 81 объект социальной инфраструктуры

Квартира в британском стиле продается в Барнауле почти за 40 млн рублей

Преобразившаяся Волочкова объявила об отъезде из России — улетит с молодым любовником?

На концерте Сергея Трофимова в Пскове не осталось свободных мест

Новости России

Нижегородка встретила Рождество вместе с Владимиром Путиным

Собор Пресвятой Богородицы православные совершают 8 января: что можно и нельзя делать в этот день, народные традиции

В Центре профессиональной подготовки сотрудников вневедомственной охраны имени Героя Советского Союза С. Х. Зайцева Главного управления Росгвардии по городу Москве состоялся новогодний квест-экскурсия

В Москве открыли десятки площадок к фестивалю «Путешествие в Рождество»

Экология в России и мире

Обращение лидера Всеармянского движения Аршака Карапетяна. ВИДЕО

Врач дерматолог-косметолог Мадина Байрамукова: как избавиться от отеков после новогодних праздников

Героическое участие армян в СВО. Часть десятая

Ясновидящая Кажетта назвала Зодиакальных везунчиков 2025 года

Спорт в России и мире

Арина Соболенко снялась для Harper's Bazaar и раскрыла тайны личной жизни

Казахстанский теннисист получил хорошую новость от ATP после громкой сенсации

Шнайдер победила Синякову на старте теннисного турнира в Аделаиде, выиграв всухую решающий сет

Российские теннисистки в парной категории выиграли турнир WTA-500 в Австралии

Moscow.media

Старица

Едем в Нижний из Москвы: М‑7 или М‑12?

Российские студенты массово жалуются на повышение тарифов на транспорт

Два человека погибли при пожаре в доме престарелых в Кировской области











Топ новостей на этот час

Rss.plus






Актуальное искусство: художница Карина Садреева-Нуриева — в проекте «Сноба» «АртАкт»

Сотрудник ОМОН «Меч» на транспорте установил новый силовой рекорд

Ресурсный Клондайк: как Арктика поменяет мир в 2025 году

В Москве открыли десятки площадок к фестивалю «Путешествие в Рождество»