Добавить новость

Петрикеев: полученные зимой синяки нельзя растирать из-за риска усилить отек

Эрдоган хочет присоединить к Турции пять сирийских городов

Рёнхап: и.о. президента Южной Кореи заверил Байдена в сохранении альянса с США

Эксперт Холод рассказал, почему в России дорогая колбаса





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Իրանում պնդում են, որ Թուրքիան «ընկել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի լարած ծուղակը»

Ներկայացնում ենք ռուսական «Կոմերսանտ» պարբերականում հրապարակված Турцию предупредили по-хорошему հոդվածի հայերեն թարգմանությունը:

Թուրքիան դիվանագիտական ճնշման է բախվել՝ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում զինյալների առաջխաղացման ֆոնին: Թեհրանը զգալիորեն խստացրել է Անկարային ուղղված հայտարարությունների տոնայնությունը. ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, վերջին շփումների ընթացքում Իրանի ներկայացուցիչները անթաքույց մեղադրել են թուրքական կողմին հակամարտությունը հրահրելու եւ հակակառավարական ուժերին աջակցելու համար։

ԱՄՆ իշխանությունները եւս դիմել են ՆԱՏՕ-ի իրենց դաշնակցին՝ սիրիացի իսլամիստներին զսպելու պահանջով։ Սիրիայում էսկալացիան դադարեցնելու կոչը՝ «օգտագործելով Անկարայի առկա հնարավորությունները», հնչել է նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի այցը Թուրքիա այս շաբաթվա սկզբին անցել է չափազանց լարված մթնոլորտում, հայտնել են The Middle East Eye (MEE) պորտալի աղբյուրները։ Ըստ նրանց՝ իրանական դիվանագիտության ղեկավարն իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ շփումների ժամանակ Անկարային մեղադրել է նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում լայնածավալ հարձակում ձեռնարկած զինյալներին աջակցելու մեջ։

Արաղչին նաեւ զգուշացրել է, որ Իսլամական Հանրապետությունը Դամասկոսին անհրաժեշտ ռազմական աջակցություն կտրամադրի։ Միեւնույն ժամանակ, ինչպես ափսոսանքով նշում են MEE-ի զրուցակիցները, իրանցի նախարարը, ով ավելի վաղ այցելել էր Սիրիա, այնտեղից որեւէ ուղերձ չէր բերել Թուրքիայի հետ բանակցելու պատրաստակամության մասին։

«Ալ-Արաբի Ալ-Ջադիդ»-ին տված հարցազրույցում Աբաս Արաղչին դիվանագիտորեն նշել էր, որ Թուրքիան, «ինչպես ցանկացած այլ դերակատար, կապեր եւ շահեր ունի Սիրիայում, բայց միեւնույն ժամանակ՝ վախեր ու մտահոգություններ»:

Նա պարզաբանել էր, որ Թեհրանը միշտ խորհրդակցում է Անկարայի հետ «այն մասին, թե ինչպես լուծել այդ խնդիրները»։ Դրա համար, ըստ իրանցի նախարարի, գոյություն ունի «Աստանայի ֆորմատը»՝ սիրիական կարգավորման հարթակը, որը գործում է Մոսկվայի, Անկարայի եւ Թեհրանի հովանու ներքո։ Այս բանաձեւը, նշել է Արաղչին, մշակվել է «հենց նրա համար, որպեսզի մեխանիզմներ լինեն՝ ուղղված ռիսկերը երկրների միջեւ առճակատման վերածվելու կանխմանը»։ «Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան կգնա այս ճանապարհով»,- հավելել է նա։

Անկարայի դեմ ամենակոշտ հրապարակային հայտարարություններն արել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ Իրանական Tasnim գործակալության հետ զրույցում նա զարմանք է հայտնել, որ Սիրիայում Թուրքիան «ընկել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի լարած ծուղակը»։

Վերջին շրջանում Անկարայի եւ Թեհրանի միջեւ լարվածությունը հաճախ ջրի երես է դուրս գալիս Գազայի հատվածում պատերազմի պատճառով։ Արաբական աղբյուրների համաձայն, Իրանի կառավարությունը փորձում էր համոզել Թուրքիային Իսրայելի հետ բոլոր առեւտրային եւ դիվանագիտական կապերը կտրելու անհրաժեշտության մեջ, սակայն Անկարան, իբր, մեծ ոգեւորություն չի ցուցաբերել։

Վերջերս Ֆիդանը ստիպված էր դժվար հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ Պետդեպարտամենտի ղեկավարը խնդրել
Անկարային կոչ էր արել զսպել իսլամիստական խմբավորումների գործողությունները Սիրիայում։

Թուրքիան հերքում է, որ կանգնած է Սիրիայում հարձակումների հետեւում, չնայած այն հանգամանքին, որ հարձակման նախաձեռնողները իրականում գործում են այդ երկրում իր ֆորմալ պատասխանատվության տարածքից։


Սիրիայի հյուսիս-արեւմտյան նահանգներում բախումների թեման շոշափվել է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում։ Ըստ Կրեմլի, Ռուսաստանի ղեկավարը նշել է Դամասկոսի դեմ «ահաբեկչական ագրեսիայի շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունը» եւ Սիրիայում կարգուկանոնի վերականգնման կարեւորությունը՝ «օգտագործելով Անկարայի առկա հնարավորությունները տարածաշրջանում»:

Իրանի պաշտոնյաների հայտարարություններից երեւում է, որ Դամասկոսի արտաքին դաշնակիցները հնարավոր են համարում իրադարձությունների զարգացման բոլոր, նույնիսկ ամենաբացասական սցենարները։ «Եթե սիրիական կառավարությունը խնդրի Իրանին զորք ուղարկել Սիրիա, մենք կուսումնասիրենք այդ հնարավորությունը», - ասել է Արաղչին «Ալ-Արաբի Ալ-Ջադիդ»-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով, մարտադաշտում առկա դինամիկայի պահպանումը կարող է Մերձավոր Արեւելքը դուրս հանել առանց այն էլ փխրուն հավասարակշռությունից։

Անկարան, սակայն, կարող է եւ չդառնալ Սիրիայում առկա ճգնաժամի շահառուն։ Այդ մասին Financial Times-ին հայտնել է պաշտոնաթող թուրք դիվանագետը, որի անունը չի նշվում: Նրա խոսքով, իրավիճակը Թուրքիայի համար հղի է դեպի իր սահման նոր փախստականների հոսքով, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացմամբ։ «Հերոսական նարատիվի ստեղծումն այն մասին, որ Թուրքիան կամ նրա վստահելի ուժերը կարող են վերահսկել Հալեպը, ուղղված է ազգայնական տրամադրությունների գոհացմանը, սակայն մենք կարող ենք թաղվել ճահճում», - եզրափակել է FT-ի զրուցակիցը:

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Современное искусственное: в России вырос спрос на имитированную икру

Будущее научного контента в медиа обсудили на IV Конгрессе молодых ученых

Последний блицкриг Гитлера

Уличная торговля, 1993 год, Москва

Музыкальные новости

Девять из десяти москвичей готовы переплатить за квартиру у метро

Кристина Резцова стала призером в спринте на этапе Кубка России по биатлону

В Грозном военнослужащие Росгвардии провели мероприятия ко Дню Конституции России

Кабинет Артиста в Яндекс. Кабинет Артиста в Яндекс Музыке. 

Новости России

«Торговля между Россией и Бахрейном развивается очень быстро»

Уличная торговля, 1993 год, Москва

"Гражданство за неделю, ВНЖ с доставкой на дом, скидка на пакет для всей семьи": СОБР выломали двери и упаковали очередного решалу

Будущее научного контента в медиа обсудили на IV Конгрессе молодых ученых

Экология в России и мире

Зимний фестиваль «Усадьбы Москвы»

5 способов, как сделать освещение умным

Концертный Директор в тарифе Super.

Единственный официальный ремейк песни «Я Свободен» от солиста группы “Парк Горького” Сергея АРУТЮНОВА: одобрено Кипеловым

Спорт в России и мире

Екатерина Александрова уступила в первом круге турнира WTA-125 в Лиможе

Мпетши Перрикар получил награду ATP «Прогресс года»

Раскрыта неожиданная причина превосходства молодой теннисистки над Еленой Рыбакиной

Арина Соболенко получила награду WTA за преданность делу и продвижение женского тенниса

Moscow.media

Bluetooth-сканер штрих-кодов SAOTRON P04 на базе CMOS-матрицы

Весенний Торжок 2

В Кирове росгвардейцы провели "Разговор о важном", посвященный Дню Неизвестного Солдата и Дню Героев Отечества

Утвержден обвинительный акт в отношении жителя Санкт-Петербурга обвиняемого в контрабанде в Литовскую Республику культурных ценностей – черепа вымершего животного











Топ новостей на этот час

Rss.plus






"Гражданство за неделю, ВНЖ с доставкой на дом, скидка на пакет для всей семьи": СОБР выломали двери и упаковали очередного решалу

Гоша Куценко мог сняться у Тарантино: «Квентин рассказал о „Бесславных ублюдках“, там должен был быть русский»

Спички прилетели. Что было в новогодних посылках, отправляемых на фронты ВОВ

Последний блицкриг Гитлера