Добавить новость

Сага о «казахстанских Битлз». В Москве стартовали Дни казахского кино

Журнал MODA topical и семейное поместье МузаРузы представляют «Новогодний BRUNCH»

Юрист по гражданско-правовым спорам Илона Гуськова: что делать, если соседи сильно шумят

Акции «Газпрома» усилили падение после слов Силуанова о дивидендах



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Վազգեն Սարգսյան. Դուք մեռոնին թույն կխառնեք

Մաս 16

1999-ի հոկտեմբերին ես չգիտեի, թե ինչ պատմական ու մարգարեական է լինելու իմ՝ այդ օրերի համար սովորական ու հերթական ձայնագրությունը, որ հանեցի ձայնագրիչից ու պահեցի, իսկ ձայներիզը բացարձակապես պատահաբար հոկտեմբերի 27-ին դրել էի ձայնագրիչիս մեջ ու գնացել Էջմիածին՝ լուսաբանելու ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունը ու ինձ համար հանգիստ հարցազրույցներ էի անում եկեղեցու բակում՝ ջնջելով Վազգեն Սարգսյանի ձայնը…

…Եվ նրանց ոտնահետքերով սկսվում է պատմությունը:

Այս նախադասությունը հազար անգամ հազար մարդու մասին հազար տարում կարող էր գրվել: Չի գրվել: Այս նախադասության տեր կարող էին լինել ոչ միայն անհատները: Այս նախադասությանը թիկունք էր պետք՝ ժողովուրդ էր պետք, որ պատմության տեր է ու այդ պատմության տակ այլևս չի ճկռելու, ճկվելու, ճոճվելու: Այս նախադասությունը չի գրվել նաև այլ պատճառով՝ գրող չի եղել: Գիտակցություն չի եղել, որ պատմությունը պիտի իմաստավորվի, որ պատմության դիմաց և պատմության համար կա պատասխանատվություն, որ պատմությունը քո, իմ, նրա կյանքի շարադրանքը չէ: Գիտակցություն չի եղել, որ պատմությունն ունենում է ոտնահետքեր: Ու մենք հեռացել ենք մեզնից, մեզ խլել են մեր բուն կերպ ու կերպարից, մեզ հագցրել են իրենց կերպարը, որ ապրենք իրենց հաճո ու հարմար կյանքով: Եղել է: Եվ եղել է, որ մեր ձեռքով բացել ենք մեր անառիկ ամրոցների դարպասները ու մեր սիրելի թշնամուն ասել ենք՝ արի, քոնն է, արի ու կեր մեզ, մեր բարիքը, մենք քեզ արժանի ենք: Թե ինչ-որ խելառ էլ հանկարծ որոշել է դիմադրել, մեր ձեռքով հերն անիծել ենք:

Ու հիմա՝ Մեղրին: Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ հող չէ: Մեղրին քո տան դուռն է, հայ: Մեղրին քո հացի մայան է: Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա: Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիցդ: Քանի՛ բանալի կար կախված 1915 թվից: Քանի՞սը կորավ: Քանի՞սը մնաց: Իսկ դռները՝ բաց… Տանը հայ չկա: Թուրք-մուրք չգիտեմ, պատերազմ-մատերազմ չգիտեմ, համաշխարհային-մամաշխարհային՝ արդարացում հնարեցինք, թիկունքում պահվեցինք, որ չխոստովանենք՝ 1915-ից առաջ ու հետո ու հիմա տեր չէինք, չեղանք, տեր չենք դառնում մեր տանը: Մենք վախենում ենք մեր ուժից: Մեզ վարժեցրել ենք ուրիշի ուժին: Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ: Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես: Ու ոչինչ, որ սկզբից, հին սովորույթի, վախի, անվստահության, չգիտեմ էլ ինչի պատճառով դու քո մեջ քեզ թշնամի ես որոնում, գտնում ու ուրախանում, որ մեղավոր կա: Ոչինչ, բայց թող դա արագ անցնի: Դու դրան մի հավատա, դու ճանապարհ ունես, դու տուն ունես, դու որդի ունես: Մի հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է: Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է:

Ու հիմա՝ Մեղրին: Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան Ղարաբաղը: Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալու, սուտ է: Մեծ, համաշխարհային սուտ: Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու: Ղարաբաղը ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում: Չեն տա: Եթե տան, ավելի վատ: Որովհետև իրենք շատ են, իրենք այսօր մեզնից ուժեղ են: Տվեցին, գալու են ու մեզ ուտեն: Իրենց թվով: Իրենց տնտեսությամբ: Իրենց փողով: Իրենց խելքով: Իրենց շահով:

Ես չեմ վախենում: Ես ոչ մեկից չեմ վախենում:

Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով: Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի: Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու է ձեր գանգը: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում:

Եվ նրանց ոտնահետքերով պատմությունը մեռնում է:

Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը: Ես ձեզ չեմ հասկանում: Ես ձեզնից վախենում, եմ, դուք կգնաք ու ձեր զավակների վզից կկախեք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կլինեք, կենաց կխմեք ու կսատկեք կարոտից, բայց զենք չեք վերցնի: Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք, որ ձեր…

***

Վազգեն Սարգսյանը մեր հպանցիկ զրույցներում բազմիցս ասել էր, որ 1999-ի բյուջեն իրեն չի հետաքրքրում, իրենը լինելու է 2000-ի բյուջեն: Նաև ասել էր, որ 2000-ին ունենալու է իր կառավարությունը, որ կարող է ու կկատարի այդ բյուջեն: Հարցին՝ կառավարության կազմում ի՞նչ փոփոխություններ են լինելու, պատասխանել էր, որ 1999-ի կես տարին փորձաշրջան է բոլոր նախարարների համար, ով ապացուցեց, որ կարողանում է աշխատել՝ կմնա, ով չկարողանա, թող իրենից չնեղանա: Այս հարց ու պատասխանը մնացել էր մեր զրույցներում՝ «Պետք չի, չի կարելի կառավարության նկատմամբ անվստահություն ստեղծել»՝ պատճառաբանությամբ: 1999-ի հոկտեմբերի 20-ին կառավարությունում քննարկվեց 2000-ի պետական բյուջեի նախագիծը, կառավարություն գնալիս մտածում էի՝ բյուջեն՝ բյուջե, թերևս վարչապետը արդեն կազմել է իր կառավարությունը, կարո՞ղ եմ գուշակել կազմը: Գիտեի, որ հարցնեմ, չի պատասխանելու, և ճիշտ է անելու:

Բյուջեի նախագծի քննարկմանը մասնակցում էին նաև մարզպետները: Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ քննարկման նպատակն է տեսնել բյուջեի ուրվագծերի իրական համապատկերը, տեսնել այն ամբողջական խճանկարը, որ կազմվում է առանձին նախարարությունների և մարզերի կտրվածքով: Իսկ գլխավորը ճիշտ նպատակակետերը գտնելն է, որովհետև բյուջեում սուբսիդիաները նվազագույն են լինելու, ոչ մի լումա չի ավելանալու 1999-ի համեմատությամբ: Բյուջեն պետք է լինի իրականությանը առավելագույն համապատասխանող և առավելագույն նպատակային:

Նախարարությունների մասով վարչապետը շեշտեց, որ կառուցվածքային լուրջ փոփոխություններ պետք է լինեն առողջապահության նախարարությունում, որ չի համապատասխանում ժողովրդի առողջապահական խնդիրների լուծմանը: Համեմատաբար սուղ միջոցները նախատեսվում են բաշխել նաև կապիտալ շինարարության վրա, զարգացում ապահովող, ոչ ուղղակի ֆինանսավորվող սոցիալական, մշակութային, առողջապահական, քաղաքաշինական խնդիրների վրա: «Եթե մենք ամբողջ աշխարհին ասում ենք՝ օգնություններից անցնենք համագործակցության և զարգացման ծրագրերին, ինքներս մեզ առաջին հերթին պիտի դա ասենք»՝ ընդգծեց Վազգեն Սարգսյանը:

Երկրի զարգացումը 2000-ի և հետագա տարիներին որոշվելու է պետական բյուջեի նպատակային,  ստույգ և անսխալ հաշվարկումով, որի համար առանձին-առանձին օղակների աշխատանքը պետք է համակցել ու համադրել՝ կրկնություններից խուսափելու, առավելագույն նպատակային լուծումներ գտնելու համար: Կարևորվեց որ արդյունաբերության նախարարությունը տարեվերջին ունենա արդյունաբերական, մարզային միջին ու փոքր ձեռարկությունների ցանկը, որոնք 2000-ին վերագործարկվելու են: Ավելի խոշոր ձեռնարկություններով պիտի զբաղվի ՀՀ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարարությունը: «Որ ձեռնարկությունը համատեղ քննարկումների արդյունքում հայտնվեց այդ փաթեթում, տեր եմ այդ ձեռնարկությանը և ամեն ինչ կանեմ, որ աշխատի»՝ խոստացավ վարչապետը:

Գյուղատնտեսության նախարարությունը հատկապես առանձնացվեց՝ իբրև մարզերի հետ ամենասերտ առնչությունն ունեցող կառույց: Բացի բյուջեից, Ծրագրերի իրականացման գրասենյակումներում կան վիթխարի գումարներ, որ պետք է ճիշտ ուղղորդել: Գյուղնախարարության ընդհանուր աշխատանքի ծավալը 2000-ին կազմում է 31 միլիարդ դրամ, աշխատանքների իրականացումը պահանջում է համակողմանի ու մանրակրկիտ ուսումնասիրություններ մարզպետների հետ:

Դպրոցների վերանորոգմանը հատկացվող 1 միլիարդի նպատակային օգտագործման համար անցած ամիսներին պետք է համակարգի գույքագրում կատարվեր: Գումարներն անցյալ տարիների նման չեն ծախսվելու, երբ առանձին դպրոցներին հատկացվում էին սակավ գումարներ, այլ ընտրվելու են համեմատաբար անբարեկարգ դպրոցները և հիմնովին նորոգվեն: Նախարարի ներկայացրած ցանկը մարզպետների հետ վերջնական ճշտելու հրահանգ տրվեց: Դպրոցների գույքի ձեռքբերմանը հատկացվող գումարը առայժմ կսառեցվի, որովհետև ծախսումը պլանավորված չէ: 2000-ին կվերականգնվեն դպրոցականների սպարտակիադաները, որովհետև դպրոց չի նշանակում միայն կրթություն, նշանակում է նաև դաստիարակություն: Գրադարաններին հատկացվող գումարների և գրադարանների դերի կարևորման վրա ևս վարչապետը հրավիրեց մարզպետների ու մշակույթի նախարարի ուշադրությունը:

Սոցիալական ապահովության ոլորտում լուրջ փոփոխություններ են նախատեսվում:
«Մենք պիտի կարողանանք նպատակայնությունը մեծացնել: Սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները այսուհետ պետք է ենթարկվեն նախարարությանը: Համոզված եմ, որ ենթակայության փոփոխությունը բովանդակային պահանջ է և կնպաստի ժողովրդի հետ անմիջական ճիշտ կազմակերպմանը»,-ասաց վարչապետը:

Վազգեն Սարգսյանը ընդգծեց, որ մարզերում պիտի ստեղծվեն արդյունաբերական վարչություններ կամ բաժիններ, որը հատկանշում է նոր քաղաքականություն և նոր վերաբերմունք արդյունաբերության նկատմամբ: Յուրաքանչյուր մարզպետարանում պետք է լինի վարչապետի վերահսկողության ծառայության աշխատակից, կնշանակի ինքը՝ վարչապետը:

Տրանսպորտի ոլորտում մեծ ծրագրեր են կազմվել, որ ֆինանսավորվելու են բյուջեից և այլ կազմակերպություններից: Բոլոր շինարարությունները ճշտվելու են տեղերում, յուրաքանչյուր մարզպետ պիտի իմանա՝ ի՞նչն է վերանորոգվում, ի՞նչն է կառուցվելու առաջին հերթին: Համաշխարհային բանկը այս ոլորտում պատրաստվում է մեծ գումարներ ներդնել, հատկապես մայրուղիների շինարարության ուղղությամբ:

Հեռահաղորդակցության և փոստի նախարարության առնչությամբ նշվեց, որ բոլոր մեծ ու փոքր հեռուստաաշտարակների նորոգումը պետական միջոցներով կֆինանսավորվի: «ԱրմենՏելը» պիտի մինչև մայիս իրականացներ 100 միլիոնանոց ծրագիր, որը չարվեց, մարզպետներն ու նախարարությունը այս դեպքում պահանջատերեր են: Սեփականաշնորհումը եղել է որոշակի պայմաններով, որոնք չեն կատարվել՝ մի քանի գյուղերում չի գործում հեռախոսակապը: Բոլորը սպասում են՝ ի՞նչ է լինելու: «ԱրմենՏելի» պետական 10 տոկոս բաժնեմասի համար պիտի նշանակվի ներկայացուցիչ, որն իրեն տեր զգա: Եվրաբանկը պատրաստ էր և պատրաստ է վարկ հատկացնել, որից «ԱրմենՏելը» համառորեն չի ուզում օգտվել…

Կապիտալ շինարարության ոլորտում առանձին հանձնարարական կա աղետի գոտու վերաբերյալ: Շինարարության համար կհատկացվի 1999-ի բյուջեով նախատեսված գումարի չափով: Աղետի գոտու խնդիրների առանձին քննարկում է նախատեսված:

Վարչապետը առանձնապես կարևորեց, որ 2000-ին Երևանը պիտի ունենա սեփական բյուջեն: Երևանի քաղաքապետարանին կտրվի 0,5-1 միլիարդ դրամ՝ պայմանով, որ լրավճարները, 3 միլիարդ դրամի չափով կենտրոնացված հատկացվեն Երևանի քաղաքապետարանին, ոչ թե առանձին համայնքների: Բայց քաղաքապետարանը պետք է կարողանա գանձել իր հարկերը: Երևանի բյուջեի վերաբերյալ ևս նախատեսվում է առանձին ու համակողմանի քննարկում, որտեղ կարծարծվեն ջրմուղ-կոյուղու ու ջեռուցման հարցերը:

Քաղաքաշինության նախարարության ներկայացրած ծրագրերը համարվեցին ընդունելի և առաջնահերթ: Վարչապետը նշեց, որ անպայման պիտի վերանորոգվեն կառավարության շենքը, օպերայի և բալետի թատրոնի տանիքը, մարզահամերգային համալիրը, ՙԶվարթնոց՚ օդանավակայանի ժամանման սրահը և այլ կառույցներ:

Ընդգծվեց, որ պետք է կանոնակարգվի մարզպետների ու նախարարների նոմենկլատուրան: Մարզպետարանների, համայնքների և նախարարությունների լիազորությունների որոշարկման խնդիրը ևս ձգձգվում է, մինչդեռ արդեն լուծված պիտի լիներ, որովհետև բյուջեի մեջ փոփոխություններ կլինեն վերաբաշխմամբ:

«Լուրջ գումարներ կան, մենք ասում ենք, որ բյուջեն քիչ է, բայց դա այնքան էլ այդպես չէ: Երկրի այսօրվա վիճակի համար մեր ունեցածը քիչ չէ: Ավելացրեք ԾԻԳ-երի փողը՝ շուրջ 100 միլիոն: Ավելացրեք մարդասիրական տարբեր օգնությունները: Ավելացրեք տարբեր հիմնադրամների գումարները: Պետք է խճանկարը տեսնել, պատկերը պարզել և գումարները ճիշտ բաշխել: Արդյունքում մենք պետք է ունենանք յուրաքանչյուր մարզի ծրագիրն իր բյուջեով, որտեղ ոչ մի տող բաց չմնա: Մարզպետը պիտի լիովին տիրապետի իրավիճակին, ժողովուրդը պիտի ամեն ինչ իմանա: Ժողովուրդը պիտի վերահսկի՝ մեր ասած ժամկետում մեր խնդիրը լուծու՞մ ենք, թե՞ ոչ: Բոլոր ծրագրերը պիտի հրապարակվեն մամուլում, հրապարակային լինեն և հայտնի», - ամփոփեց վարչապետը:   

Խորհրդակցության ժամանակ, բնականաբար, արծարծվեցին բազում այլ հարցեր: Երբ հավարտ հարցրի. «Մեկ բառով ինչպե՞ս կբնութագրեք մարզպետների ու նախարարների համատեղ խորհրդակցությունը», Վազգեն Սարգսյանը հընթացս պատասխանեց՝ «Կառուցել երկիրը» և ավելացրեց՝ «Տիրոջ պես»: Ու ինքն ինձ հարցրեց՝ «Քո կարծիքով՝ ինչի՞ն չանդրադարձանք»: Մեխանիկորեն պատասխանեցի՝ «Միջին վիճակագրական հային»: «Վայ, տնաշեն, քո կարծիքով էս ամեն ինչը միջին վիճակագրական մարսեցու՞ համար է: Երեք տարի հետո կտեսնես՝ ինչ փոփոխություններ են լինելու, երեքից հինգ տարի, երեքից հինգ տարի հետո բյուջեի քննարկմանը ոչ մի նման խնդիր չի լինելու, բոլորովին ուրիշ հարցեր ու ուրիշ լուծումեր են լինելու: Որակական փոփոխություններ են լինելու ու պետության մակարդակի: Հա, նաև քո միջին վիճակագրական մարսեցու կյանքում»:  



…Ահա թե ինչ կորցրինք 1999-ի հոկտեմբերի 27-ին՝ Հայաստանի իրական, նպատակային զարգացումը, երբ հիմքեր էին դրվում ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ զարգացման համար ամբողջ երկրի կտրվածքով, հատկապես ՄԱՐԶԵՐԻ, որ կանխելու էր արտագաղթը, որովհետև գյուղատնտեսությունից բացի մշտական աշխատանք էր լինելու: Իմա՝ լուծվելու էր նաև ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ պատկերի փոփոխության հարցը: Լուծվելու էր ԼԻՈՎԻՆ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅԱՆ հարցը:    

Պետության ՈՐԱԿԻ ՈՒ ՄԱԿԱՐԴԱԿԻ:  Հիշենք այս ամենը, երբ այսօր փորձում ենք պատասխանել՝ «Ի՞նչ է արել վարչապետ Վազգեն Սարգսյանը» հարցին:

Վազգեն Սարգսյանի մասին նախորդ սյունակները կարդացեք այս հղումով. https://mediamax.am/am/authors/12115/:

Շարունակելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Дизель–поезд ДПМ1 Москва — Новомосковск на павелецком вокзале, 2003 год, Москва

Замглавы Чехова проверил состояние контейнерной площадки на Московской улице

Лучших Дедов Морозов и Снегурочек выберут в Лобне 14 декабря

Почти 120 человек проверили свое здоровье в Центре онкологической помощи Люберец

Музыкальные новости

Собянин: За пять лет работы на МЦД перевезли миллиард пассажиров

Подмосковные росгвардейцы получили более 100 новых служебных автомобилей

Новогодний хит! от MYAKESH Слушайте «Новогоднюю»!

Кубок Группы компаний «РЕГИОН»: Евгений Томашевский на вершине пьедестала

Новости России

Стало известно, на что россияне тратят обеденный перерыв

В MD Facility Management назвали 4 эффективных способа подстраховать FM-бизнес на нестабильном рынке

Юрист рассказал москвичам о способах получить социальные выплаты

Психолог Марианна Абравитова: как взаимосвязаны лишний вес и психическое здоровье

Экология в России и мире

Токсиколог Кутушов перечислил топ-5 наиболее токсичных веществ в бытовой химии

Что такое хиджаб и как он выглядит

Билеты на Like Party «КОРПОРАТИВ» за крутое фото или видео

Для трамвайной линии «Славянка» изготовили перекрестный съезд

Спорт в России и мире

В WTA могут ввести штрафы за посты в соцсетях после скандалов Бадосы и Линетт в Китае

Казахстанская теннисистка из топ-30 WTA одержала победу на турнире в России

Супругу теннисиста Герасимова Анну обокрали в отеле Санкт-Петербурга

WTA ввела цензуру на посты теннисисток в соцсетях из-за недавних слов Паулы Бадосы и Магды Линетт о Китае

Moscow.media

Bluetooth-сканер штрих-кодов SAOTRON P04 на базе CMOS-матрицы

В «Расцветай в Янино» будет благоустроена «Аллея Семьи»

«Байкал Сервис» открыл второй терминал в Хабаровске

Thyseed — новый игрок на рынке товаров для мам и детей в «Детском мире»











Топ новостей на этот час

Rss.plus






Юрист по гражданско-правовым спорам Илона Гуськова: что делать, если соседи сильно шумят

Психолог Марианна Абравитова: как взаимосвязаны лишний вес и психическое здоровье

Дизель–поезд ДПМ1 Москва — Новомосковск на павелецком вокзале, 2003 год, Москва

Почти 120 человек проверили свое здоровье в Центре онкологической помощи Люберец