Добавить новость


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ռուս օլիգարխներին Աբխազիայում արտոնություններ չեն տա

Ռուսաստանցի օլիգարխներն Աբխազիայում հող և անշարժ գույք չեն գնի․ աբխազական խորհրդարանն այսօր հրավիրված արտահերթ նիստին մերժել է ռուս-աբխազական «ներդրումային համաձայնագրի» վավերացումը։

Ըստ համաձայնագրի՝ 2 միլիարդ ռուբլուց ավել ներդրում կատարած ռուսաստանցի գործարարները 8 և ավել տարի ժամկետով պետք է ազատվեին ոչ միայն գույքահարկից, այլև շահութահարկից։

«Աբխազիայի տարածքում ռուսաստանցի իրավաբանական անձանց ներդրումային գործունեության մասին» պայմանագրի վավերացմանը դեմ են արտահայտվել նիստին մասնակցած 24 պատգամավորներից 22-ը, երկուսը ձեռնպահ են քվեարկել։

Նոյեմբերի 15-ից Սուխումիում զանգվածային հանրահավաքներ էին սկսվել ընդդեմ պայմանագրի։ Ինքնահռչակ հանրապետության ընդդիմությունը կարծում էր, որ համաձայնագրի վավերացումից և գործող օրենսդրության փոփոխությունից հետո ռուսական խոշոր բիզնեսը զանգվածաբար գնելու է աբխազական հողերը և անշարժ գույքն, Աբխազիան բնակեցվելու է հարևան  երկրի քաղաքացիներով, փոխվելու է ոչ միայն ժողովրդագրական, այլև քաղաքական բալանսը։ Բողոքի ակցիաների հետևանքով Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական էր ներկայացրել։

The post Ռուս օլիգարխներին Աբխազիայում արտոնություններ չեն տա first appeared on Epress.am.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus