«Նրանք այս օրերին բացահայտորեն դեմ են արտահայտվել Վրաստանի սահմանադրական կարգին, ինչը հիմք է ստեղծում Սահմանադրական դատարան դիմելու եւ ընդդիմադիր կուսակցություններին հակասահմանադրական ճանաչելու համար: Սպասենք, տեսնենք, թե ինչպես կզարգանան գործընթացները»,- ասել է Կոբախիձեն կառավարության նիստում։
Թբիլիսիում եւ Վրաստանի այլ քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունենում: Դրանք սկսվել են նոյեմբերի 28-ին, երբ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը հրաժարվում է Եվրամիությանն անդամակցելու բանակցություններից մինչեւ 2028 թվականի վերջը։
«Մենք որոշում ենք կայացրել Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգում չներառել մինչեւ 2028 թվականի վերջը։ Նաեւ մինչեւ 2028 թվականի վերջ մենք հրաժարվում ենք ԵՄ բյուջետային դրամաշնորհներից»,- ասել էր Վրաստանի վարչապետը։
Կոբախիձեն ասել էր, որ «այս փուլում ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկն օգտագործվում է որպես երկիրը շանտաժի ենթարկելու գործիք, ինչն անընդունելի է»։