Добавить новость

РИА: дело на экс-замминистра транспорта Семенова завели по событиям 2012 года

Суд арестовал у экс-мэра Нового Уренгоя дома и часы стоимостью 2 млн рублей

В России учреждены премии в области детской литературы

Россияне стали покупать красную икру в банках по 200-300 г вместо 0,5 кг





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Վազգեն Սարգսյան. Հենց հասկանամ, որ պատերազմն ավարտվեց, գրելու եմ, ո՛նց եմ գրելու

Մաս 15

1999-ի հոկտեմբերի 7-ին վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ մեկնեցի Յալթա՝ ԱՊՀ երկրների վարչապետների գագաթաժողովին: Հանդիպումները լուսաբանել եմ
«Հայաստանի Հանրապետությունում»՝ (9.10.1999 և 12.10.1999): Բնականաբար, պաշտոնաթերթում ամեն ինչ չես գրի: Իսկ չգրելիքներն ավելի շատ էին գրելիքներից:

Լիվադիա ցարական պալատում քննարկումները տևեցին երկու օր և փակ էին լրագրողների համար: Հավարտ ասուլիս տվեցին Ուկրաինայի և Ռուսաստանի վարչապետները, զուտ դիտողական հետաքրքիր պատկեր էր՝ Ուկրաինայի վարչապետ Վալերի Պուստովոյտենկոն գրեթե երկու մետր հասակ ուներ ու թերևս մեկ մետր էր իրանի շրջագիծը՝ քայլող աշտարակ, ու նրա կողքին՝ փոքր-մոքր, նիհար-միհար, կիտելի կոճակները կիպ կոճկած ՌԴ նորանշանակ վարչապետ Վլադիմիր Պուտինը, տարօրինակ զույգ էին: Լիվադիայում ժամանակ չէր եղել, որ հանդիպեն ՌԴ և ՀՀ վարչապետները, մեզ ասվեց, որ հանդիպումը լինելու է օդանավակայանում՝ թռիչքից առաջ: Բոլորս օդանավակայանում ենք՝ Վազգեն Սարգսյանը չկա: ՌԴ վարչապետը սպասում է, Անատոլի Չուբայսը ռուս լրագրողներին, հետո նաև մեզ բացատրում է ԱՊՀ-ի հմայքներն ու անհրաժեշտությունը, ժամուկես է՝ Վազգեն Սարգսյանը չկա: Մենք վերադարձել ենք մեր ինքնաթիռ ու փորձում ենք գուշակել (վարչապետի այցը լուսաբանում էին նաև Ծովինար Նազարյանը «Ար»-ից, Ոսկան Մամիկոնյանը և օպերատոր Արմեն Անդրեասյանը Հ1-ից), թե ինչու՞ է ուշանում մեր վարչապետը: Գիտեինք, որ հանդիպման է, բայց ու՞մ հետ ու ինչքա՞ն կսպասի նրան ՌԴ վարչապետը: Նորանշանակը՝ նորանշանակ, համենայն դեպս՝ ՌԴ վարչապետն է: Ոչ ոք ոչ մի տեղեկություն չունի: Արդեն երեք ժամ Յալթայի օդանավակայանում ենք:

Վերջապես հայտնվում է Վազգեն Սարգսյանը, և՝ ուղիղ՝ մեզ մոտ: Հրճվանքից փայլող դեմքով հայտարարում է՝ «Վրաստանի վարչապետի հետ էի հանդիպում, Լորդկիպանիձեից պարտքը պոկեցի, չէր ուզում տար, դիմադրում էր, համոզեցի: Մտածում էի՝ գնացել եք՝ առանց ինձ»՝ ծիծաղում է ու ամբողջ խմբով գնում ենք ՌԴ վարչապետի հետ հանդիպման: Համբերատար երեք ժամ սպասած Վլադիմիր Պուտինի դեմքը պակաս չի փայլում՝ «թանկագին Վազգեն Զավենովիչի» հետ հանդիպման հինգ րոպեին ենք միայն ներկա, մեզ նորից ուղարկում են ինքնաթիռ՝ սպասելու:

Արդեն Յալթա-Երևան թռիչքի ժամանակ Վազգեն Սարգսյանը պատասխանեց մեր հարցերին.

-ՌԴ վարչապետի հետ ի՞նչ պայմանավորվեցիք:

-Խոսակցությունը, բնականաբար, հայ-ռուսական հարաբերությունների շուրջ էր: Վլադիմիր Պուտինը հետաքրքիր թեզ առաջադրեց, որ Ռուսաստանը իր քաղաքականությունը ԱՊՀ-ի նկատմամբ էապես փոխելու է, այսինքն՝ բոլոր անդամ երկրների նկատմամբ պիտի ունենա համարժեք վերաբերմունք՝ չհամահարթեցնելով,  հաշվի առնելով երկկողմ հարաբերությունները և փոխադարձ պայմանավորվածությունների կատարումը: Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, Պուտինը նաև դա շեշտեց: Պայմանավորվեցինք նաև, որ պահպանվելու են Ռուսաստանի հետ ստորագրված բոլոր համաձայնագրերը, նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինի հետ ստորագրված պայմանագրերը վերահաստատված են, երեք-չորս հարց կար ատոմային վառելիքի, Երևան-Լոս Անջելես-Երևան չվերթի համատեղ իրականացման հետ կապված, նաև ֆինանսատնտեսական մի խնդիր, որ սառեցված էր՝ կապված ռուսական վարկերի հետ: Խոսվեց նաև ներքաղաքական իրավիճակի մասին: ՌԴ վարչապետը շեշտեց, որ Հայաստանն իրենց համար քաղաքական լուրջ գործընկեր է, տարածաշրջանում Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ առանձնահատուկ ջերմ վերաբերմունք ունի, մենք էլ կարող ենք վստահ լինել, որ այդ վերաբերմունքը չի փոխվել ու չի փոխվելու: Ընդհանրապես Կովկասում Հայաստանի դիրքորոշումը բոլորի համար չափազանց կարևոր է: Փաստորեն՝ ՌԴ վարչապետի հետ սա մեր առաջին հանդիպումն էր, որ անցավ առավելագույնս բարձր մակարդակով:

Պայմանավորվեցինք նաև մեր հարաբերությունները զարգացնել երկկողմ հանդիպումներով՝ ամիսը մեկ մենք կարող ենք հանդիպել Մոսկվայում ու Երևանում: Ես ասացի, որ պատկերացնում եմ նրա վիճակն այս պահին, երբ ստիպված է զբաղվել թե երկրի տնտեսական խնդիրներով, թե պատերազմով: Ես նշեցի, որ Ռուսաստանը կունենա մեր բարոյական ու քաղաքական աջակցությունը:

-Հանդիպեցի՞ք Ադրբեջանի վարչապետ Ռասիզադեի հետ:

-Եվ վարչապետ Ռասիզադեի, և Աբասովի հետ հանդիպումն ավելի ջերմ էր, քան իբրև պաշտպանության նախարար հանդիպումներն էին: Պայմանավորվեցինք առաջիկայում նման հանդիպումների ժամանակ առանձնազրույցներ ունենալ: Ղարաբաղի հարցի շուրջ ոչ մի քննարկում չի եղել նրանց հետ: Ղրղզստանի վարչապետի հետ ևս պայմանավորվեցինք տնտեսական դաշտում համագործակցելու մասին, ոսկերչության նկատմամբ նրանք մեծ հետաքրքրություն ունեն՝ Մուրալիևը առաջարկեց Ղրղզստանում ապրող հայ համայնքի նախաձեռնությամբ Բիշկեկում բացել հայ առևտրի կենտրոն, մենք սիրով ընդունեցինք:

Իմ հարցերը ավելի շատ էին.

-Ի՞նչ արդյունքներ կունենա ԱՊՀ վարչապետերի խորհրդաժողովը հատկապես Հայաստանի համար:

-Առանձնակի արդյունքներ պետք չէ ակնկալել, սա ամենասովորական, հերթական հանդիպումն էր, մենք միշտ հավաքվում ենք, ընդունում ենք տասնյակ որոշումներ: Այլ հարց է՝ այդ որոշումները կատարվու՞մ են, թե՞ ոչ:

-Երաշխիքներ կա՞ն, որ այս հանդիպման որոշումները կատարվելու են:

-Ազատ առևտրի գոտու ստեղծման գաղափարը բոլորին էր ոգևորել, հուսով եմ՝ այս համաձայնագիրը գոնե կիրականացվի: Դա ձեռնտու է բոլորին, այդ թվում՝ նաև Հայաստանին: Ընդհանրապես այն ամենը, ինչ կատարվում է ԱՊՀ շրջանակներում, ինձ դեռ չի գոհացնում, որովհետև չգիտեմ՝ ընդունված որոշումները, որոնք իսկապես լավն են, կկատարվե՞ն, թե՞ ոչ: Քանի դեռ այդ որոշումները չեն կատարվել, ես նման հանդիպումներին նայում եմ հավուր պատշաճի: Պիտի նշեմ, որ ՌԴ վարչապետի հետ հանդիպումից գոհ եմ: Ուկրաինայի վարչապետ Պուստովոյտենկոյի հետ պայմանավորվեցինք, որ տնտեսական համագործակցության հայ-ուկրաինական համատեղ հանձնաժողովը կակտիվացնի իր աշխատանքները և դեկտեմբերին ուկրաինական տնտեսական հանձնաժողովի անդամները կգան Երևան, որպեսզի 2000-ի աշխատանքները ծրագրենք: Ուկրաինան կարող է մեզ համար լավ տնտեսական գործընկեր լինել, առայժմ Ուկրաինայի հետ մեր հարաբերությունները լիարժեք չեն, մենք պիտի կարողանանք հայ-ուկրաինական հարաբերությունների ներուժը լիարժեք օգտագործել:

-Վրաստանի պետական նախարար Լորդկիպանիձեի հետ հանդիպումից գո՞հ եք:

-Այո, ի թիվս այլ հարցերի, խոսեցինք իրենց պարտքերի մասին: Իհարկե, մեր երկրների քաղաքական, բարեկամական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, բայց անհարմար է, որ վարչապետների ու նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում: Նրանք էլեկտրաէներգիայի դիմաց մեզ պարտք են 6 միլիոն դոլար, որի միայն 1,3 դոլարն են վճարել: Գազի դիմաց պարտք են 6  միլիոն դոլար, երկրորդ տարին է՝ չեն վճարում: Մի քանի անգամ պայմանավորվել ենք պետական պարտք ձևակերպել, չի ձևակերպվել: Հերթական անգամ նա խոստացավ վճարումներն արագացնել: Միջպետական հարաբերություններում մենք պիտի կարևորենք մեր խոսքի արժեքը, Վրաստանի պետնախարարը խոստացավ պահպանել սկզբունքները և առաջիկայում հարցը լուծել: Տեսնենք:

***

Պաշտոնական մասից հետո Վազգեն Սարգսյանը մեզ հարցնում է.

-Ծով գնացի՞ք, լողացա՞ք:

Պարզվում է՝ բոլորս էլ գնացել ենք, բայց հոկտեմբերին Սև ծովը լողալու ծով չէ, իսկ ինքը երկու գիշերներն էլ գնացել է լողալու ու ծովափից էլ քար է հավաքել՝ սիրուն քարեր:

-Ես էլ եմ քարեր հավաքել,-ուրախացած ասում եմ ես:

-Ու՞ր են, ցույց տուր:

Ես պայուսակիցս հանում եմ մի տոպրակ քար ու լցնում Վազգենի սեղանիկին: Ամենայն լրջությամբ ուսումնասիրում է քարերը ու… ընտրում մի քանիսը.

-Չե՞ս նեղանա, չէ՞, սրանք ինձ, շատ լավն են, ուզու՞մ ես իմից էլ քեզ տամ:

-Չէ, իմն ինձ հերիք է:

-Բայց դու ինչու՞ ես քար հավաքել:

-Ես միշտ եմ քար հավաքում, անգամ Վանա ծովից քար ունեմ, բայց բերել են, ես Վանը չեմ տեսել:

-Քանի՞ հատ են:

-Մի բուռ, առանձին եմ պահում, որ մյուս քարերիս չխառնվի, չեմ հաշվել:

-Երևան հասնենք, կբերես, տեսնեմ, ես Վանա ծովից քար չունեմ: Ինձ կտաս, չէ՞:

-Իհարկե:

…Չտվեցի՝ չհասցրի:

***

Հոկտեմբերի 9-ին «Հայաստանի Հանրապետության» 9 տարին էր լրանում ու ինքնաթիռում ես խնդրեցի վարչապետ Վազգեն Սարգսյանին գալ խմբագրություն, միասին նշելու.

-Բայց նշելու՞ եք, որ հրավիրում ես:

-Եթե գաք, տարվա ամենամեծ տոնն է դառնալու:

-Անպայման կգամ, հասնենք Երևան, տեսնեմ՝ ինչ կա օրակարգում, կզանգես՝ ժամ պայմանավորվենք: Ի՞նչ նվեր բերեմ:

-Վաղը առավոտյան կզանգեմ, շնորհակալ եմ, Ձեր գալուց մեծ նվե՞ր…



…Բայց ես չզանգահարեցի: Հենց հասանք Երևան, վարչապետին դիմավորող պատվիրակությունից իմացանք, որ Վահան Զատիկյանը հիվանդանոցում վերակենդանացման բաժանմունքում է, ու Վազգեն Սարգսյանը «Զվարթնոցից» գնաց հիվանդանոց: Հաջորդ օրը իմացանք, որ Վահան Զատիկյանին փրկել չի հաջողվել, ինֆարկտից վախճանվել է… Էլ ի՞նչ ամենամեծ տոնակատարություն…  

***

Մի անգամ հարցրի՝ վե՞րջ, էլ չե՞ք գրելու: Ցավոտ հարց էր, անակնկալի եկավ ու ջղային պատասխանեց.

-Ե՞րբ գրեմ: Էնքա՛ն գրելիք է կուտակվել, հավաքվում-հավաքվում, մեջս պայթում է ու լավայի պես հոսում: Հենց հասկանամ, որ վերջ՝ պատերազմն ավարտվեց, հաստատ խաղաղություն է լինելու, հոգիս հանգստանա, սիրտս գրի առաջ բացվի, գրելու եմ: Ո՛նց եմ գրելու: Հիմա իրարից խռով ենք՝ ես ու իմ գրականությունը: Ինքը նեղացել է, որ իրեն լքել եմ, ես նեղացել եմ, որ ինձ չի հասկանում: Բայց հանդիպելու ենք ու… Ինչի՞ էդ հարցը տվիր:

Վազգեն Սարգսյանի մասին նախորդ սյունակները կարդացեք այս հղումով. https://mediamax.am/am/authors/12115/:

Շարունակելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

В Сирии антиправительственные вооруженные группировки взяли под контроль провинцию Идлиб

"Победа Рами VS Синяя ковровая дорожка": Светские новости Якутии

Мастер по работе с кожей Алексей Моторин рассказал о планах и новых экспонатах музея

Гран-при за танец, ставший эталоном

Музыкальные новости

Дистрибьюция Музыки. Дистрибьюция Музыки в России. Дистрибьюция музыки в вк.

Собянин рассказал о развитии проекта "Сделано в Москве"

Росгвардеец из Надыма одержал победу в ведомственном Чемпионате Уральского округа по рукопашному бою

Экс-футболист Мостовой: не удивлюсь, если "Химки" отберут очки у "Локомотива"

Новости России

Пассажиры метрополитена пообщались с чат-ботом Александрой уже более шести тысяч раз

Мастер по работе с кожей Алексей Моторин рассказал о планах и новых экспонатах музея

В Сирии антиправительственные вооруженные группировки взяли под контроль провинцию Идлиб

Первая Снежная Битва Под Бородино

Экология в России и мире

Хейли Бибер вышла на связь после слухов о разладе с Джастином: фото

Уссурийский дизельный дивизион Желдорреммаш освоил новый вид продукции

Как Майли Сайрус нашла баланс между жизнью и карьерой?

Компания «КЕНГУРУ.ПРО» приняла участие в благоустройстве набережной Махачкалы

Спорт в России и мире

Хачанов намерен вернуться в топ-10 рейтинга ATP в следующем году

Шнайдер: договорились с Андреевой играть весь сезон вместе на ТБШ и WTA 1000

WTA выразила поддержку Швентек после отстранения за допинг

В WTA прокомментировали положительный допинг-тест Иги Швёнтек

Moscow.media

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Отделение СФР по Москве и Московской области оплатило свыше 243 тысяч дополнительных выходных дней по уходу за детьми с инвалидностью

Интересные каналы в Telegram. Лучшие каналы в Telegram.

Колчимский камень

В Москве раскрыто убийство предпринимателя в 2001 году











Топ новостей на этот час

Rss.plus






"Победа Рами VS Синяя ковровая дорожка": Светские новости Якутии

Культурный Саратов: афиша мероприятий на декабрь

Гран-при за танец, ставший эталоном

В Сирии антиправительственные вооруженные группировки взяли под контроль провинцию Идлиб