Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:
Տոնի նախորդ օրը՝ նոյեմբերի 29-ին, ժամը 17։30 երեկոյան ժամերգության ընթացքում Մայր Տաճարում կկատարվի նախատոնակ։ Հընթացս նախատոնակի դուրս կբերվեն Սուրբ Թադեոսի եւ Սուրբ Բարդուղիմեոսի մասունքները։
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 11.00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը:
Սրբազան մասունքը հավատացյալների երկրպագության համար Մայր Տաճարում կմնա մինչեւ 18։00։