Добавить новость


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ընկերուհիներս ավելի լավ բարեկամ են, քան բարեկամներս

Ղարաբաղից տեղահանվածներին սոցիալական օգնությունը տրվում է մեկ շնչի հաշվարկով։ Մեծ ընտանիքների դեպքում աջակցությունը՝ 40+10 հազար դրամ, հերիքում է քաղաքներում տուն վարձակալելու համար։ Փոքր ընտանիքները ստիպված են հաստատվել ավելի էժան բնակավայրերում։ Միայնակ մարդիկ 50 հազարով տուն չեն գտնում նույնիսկ հեռու գյուղերում։ Միայնակների համար հատուկ ծրագիր չկա։ Տեղային լուծումներ են փնտրում մարզպետարաններն ու համայնքապետարանները։ 90-ականների պրիվատիզացիայից հետո պետությունը սոցիալական կացարաններ կամ հանրակացաններ առանձնապես չունի։ Մարդկանց փորձում են ժամանակավոր տեղավորել որտեղ պատահի՝ հին հյուրանոցներում, վթարային մանկապարտեզներում, ոչ բնակելի շինություններում։ Եթե գույքը պետական է՝ 40+10 հազարից դրա ժամանակավոր բնակիչները չեն օգտվում, եթե մասնավոր է՝ սոցաջակցությունը տալիս են սեփականատիրոջը։ Շատերը տեղավորվել են բարեկամների վարձակալած բնակարաններում, պահում են նրանց երեխաներին և զգում իրենց որպես ընտանիքի ժամանակավոր անդամ։ Ոմանք համակեցությամբ են ապրում անծանոթների հետ:

Ստեփանակերտցի Արմինեին անժամկետ հյուրընկալել է ընկերուհին, որը ապրում է ամուսնու և երեք երեխաների հետ։ Արմինեն քնում է բազմոցին։ Պառկում է բոլորից ուշ, արթնանում՝ բոլորից շուտ։ Աշխատում է մոտակա դպրոցում։ Աշխատավարձով (ամսական 36 հազար դրամ) ու սոցիալական օգնությամբ (50 հազար դրամ) մենակ տուն չես վարձի։ Արմինեն ավելի լավ գործ ու մատչելի բնակարան է փնտրում, փորձում է գտնել ռումմեյթներ։ Եթե 40+10 հազար դրամները կտրեն, փողոցում է մնալու նաև նրան հյուրընկալած ընտանիքը։

Հադրութեցի Սուսաննան և 6 տարեկան Դանին ապրում են Մասիսի նախկին մանկապարտեզի կիսափլված շենքում։ Տեղական իշխանություններն այստեղ են տեղավորել միայնակ կանանց, տարեց տղամարդկանց, անապահով ընտանիքներին, ասոցիալ մարդկանց։ Պայմաններ չկան։ Հարևանների միջև հարաբերությունները լարված են։ Քաղաքապետարանից ասել են, որ տարածքը պետք է ազատել, բայց ոչ մեկ գնալու տեղ չունի։ 40+10 հազարներից նախկին մանկապարտեզի նոր բնակիչները երբեք չեն օգտվել։ Սուսաննան և Դանին ապրում են նիսյայի և բարեկամների սեզոնային օգնության հաշվին: Մեկ-մեկ մաման է Ռուսաստանից փող ուղարկում՝ 10-20 հազար դրամ, մեկ-մեկ քույրիկն է օգնում Հրազդանից։ Դանիին պահող չկա, Սուսաննան չի կարողանում աշխատել։

Ռոզան ունի 5 երեխա և լիքը թոռներ։ Փորձում է օգնել նրանց չխանգարելով։ Մի տարուց ավել ապրել է Մարտունու Ալաշկերտ հյուրանոցում, որտեղ ժամանակավոր տեղավորել են այլ տարբերակ չունեցող փախստականներին։ 40+10 հազարները նրանք տալիս էին հյուրանոցի սեփականատիրոջը։ Բոլորը գոհ էին պայմաններից, ջեռուցումից և ռիսեփշնի աշխատողներից։ Մի քանի ամիս առաջ Ռոզան տեղափոխվել է Չարենցավան։ Նրա առողջական վիճակը այլևս թույլ չի տալիս «չխանգարել երեխաներին»։

Ստեփանակերտցի Մարինեն ապրում էր Չարբախի կարի արտադրամասում։ Տնօրեն Երեմն ընդառաջել էր նրան և տեղավորել ժամանակավոր ազատված կաբինետում։ Մի քանի ամսից Մարինեն սենյակ էր խնդրել մարզպետարանից։ Տեղավորել էին Գյումրու նախկին ինֆեկցիոն հիվանդանոցում։ Բարեկամներն ու ինֆեկցիոնի տնօրենն օգնել են նրան կարգի բերել բակը, հարմարեցնել սենյակները։ Հետագայում նոր բնակիչներ էլ են հայտնվել։ Տարածքը ցուրտ է, բայց մաքուր։ Ջեռուցում չկա, տաքանում են էլեկտրական պլիտաներով։ Լվացք են անում կողքի շենքում։ Բնակարանի հույս ոչ ոք չունի․ 2-ից 5 միլիոնի ծրագիրը, որով Կառավարությունը նախատեսում է լուծել փախստականների բնակապահովության հարցը, նույն խնդիրներն ունի, ինչ 40+10 հազարինը՝ մեծ ընտանիքները կհաջողեն, մենակ մարդկանց գումար չի հերիքի։ Խոսակցություններ կան, որ կառավարությունը միայնակների համար սոցիալական բնակարաններ է կառուցելու։ Բայց նախագիծ դեռ չկա։

Շուշեցի Սիլվան տեղահանությունից հետո հայտնվել է հայ-վրացական սահմանին՝ ուդիական Արծնի գյուղում։ 90-ականներից ուդիները գնացել են և եկել են կիրովաբադցի հայերը։ Հին ու նոր փախստականները հասկանում են միմյանց։ Կենցաղային պայմանները լավը չեն։ Ջուր չկա, գործ չկա, բայց կա շատ ազատ ժամանակ։

Սվետան ապրում է եղբոր աղջկա ընտանիքի հետ՝ Աբովյանում։ Իրեն զգում է ընտանիքի անդամ։ Ջահելները աշխատում են, Սվետան պահում է նրանց երկու մանկահասակ երեխաներին։

Աղջկան ամուսնացնելուց հետո շուշեցի մատնահարդար Գրետան մնացել է մենակ։ Ապրում է քույրերի և եղբայրների հետ։ Սպասում է բնակարանի, որում կկարողանա վայելել իր մենակությունը։

Արմինեին, Մարինեին, Սուսաննային, Ռոզային, Սիլվային, Սվետային և Գրետային կարելի է լսել «Ղարաբաղից հետո» շարքի երրորդ էպիզոդում։

Փոդքասթը պատրաստվել է Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Epress.am-ի արտահայտած կարծիքները պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպայի խորհրդի քաղաքականությունն ու դիրքորոշումը։

The post Ընկերուհիներս ավելի լավ բարեկամ են, քան բարեկամներս first appeared on Epress.am.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus