Добавить новость

Госдума не поддерживает идею денежного поощрения подростков за ЗОЖ

Музыкант из Солнечногорска стал лауреатом международного конкурса

В ЖК «Пятницкие кварталы» по обращениям жителей отрыта новая школа на 825 мест

«Ростов» — «Спартак»: Мартинс забил гол, пробежав с мячом с центра поля



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Թումանյանի դստեր անտիպ նամակները. «Խաթրոլոգիան» եւ փչացված վերարկուն

Հովհաննես Թումանյանի դուստրը՝ Նվարդ Թումանյանը, եւ տատիկս՝  գրականագետ Արփիկ Ավետիսյանը, չափազանց մտերիմ էին:  Ընկերություն անում էին ընտանիքներով: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո զինվորական պապիկս, որը անցել էր ողջ պատերազմի միջով, կնոջ՝ Արփիկի ու փոքրիկ աղջկա՝ Իոննայի հետ, տեղափոխվում է Գերմանիա: Իոննան (Նոնան)՝ մայրս, անգամ առաջին դասարանը Գերմանիայում է սովորել:

Գերմանիայից նրանց վերադարձի պատճառը ավտովթարն էր. մեքենայի ղեկին պապիկս էր: Թե ում մեղքով է տեղի ունեցել վթարը, տատիկիս պատմությունից չեմ հիշում: Բայց այդ վթարի պատճառով հեռացնում են տատիկիս ոտքը: Ընդ որում, վթարի վայր ժամանած բժիշկները խորհուրդ են տալիս պապիկիս, որ կնոջը տանի Գերմանիայի լավագույն հիվանդանոցը, սակայն պապիկս հրաժարվում է՝ կնոջը վստահելով խորհրդային ռազմական հոսպիտալի բժիշկներին: Ամբողջ կյանքում տատիկս վստահ էր՝ գերմանացի բժիշկներն իր ոտքը կփրկեին…

Նվարդ Թումանյանն ու Արփիկ Ավետիսյանը այդ տարիներին ակտիվ նամակագրություն են վարել: Նվարդի նամակները մեր տանն են, տատիկիս անձնական  արխիվում: Մեդիամաքսի ընթերցողներին ենք ներկայացնում այդ նամակներից երեքը: Սրանք երբեւէ չհրապարակված նամակներ են: Երկուսը միայն ամիս-ամսաթվի նշումով է, մեկը՝ նաեւ թվականի՝ 1947:

***

Արփիկ ջան,

Վերջապես քեզնից երեկ մի նամակ ստացանք. շատ էի անհանգիստ, թե ինչու գնացիր ու էդպես լռեցիր: Լավ է հիշում ես մեզ բոլորիս  ու նույնիսկ կարոտում: Կարոտը լավ զգացում է, ոչինչ.  Էլ ավելի կսիրես  ու կգնահատես էն ամենը, ինչ որ թողիր ոչ թե սարերի, այլ տափաստանների ետեւ:

Նամակիցդ երեւում է, որ բոլորդ առողջ եք ու լավ: Տնաշեն, մի ձեր երեքիդ լուսանկարները ղրկիր: Ես էս բացիկներում ձեզ էի փնտրում-նուրբ ծառերի ճղները ձյունոտ լեռների ֆոնի վրա զիս մխիթարեցին ու գոհացրին:

Գրողների միության համագումարը արդեն հնություն է դարձել: Հիմա այնտեղ Հրաչիկ Գր.-ի տեղը Սիրասն է, Բորյան ու Քոչարը՝ Վարպետի նախագահությամբ: Թեեւ վաղուց հեռացել ես, բայց առանձին նորություն չկա: Նոյեմբերի 17-ին Մուշեղի (խոսքը Նվարդ Թումանյանի ամուսնու, Ղազարոս Աղայանի որդի Մուշեղ Աղայանի մասին է-Լ.Ա.) ծննդյան օրը քեզ շատ հիշեցինք (անցյալ տարի իմ միակ հյուրն էիր Նոնչկայիդ հետ ու անհաջող անցավ): Այս տարի Փերիխանյաններն էին (ամենայն հավանականությամբ, խոսքը կուսակցական գործիչ Գեւորգ  Փերիխանյանի եւ նրա ընտանիքի մասին է-Լ.Ա.) ու մերոնք. շատ լավ անցավ. Մուշեղը նույնիսկ երգեց: Դեկտ. երկուսին երաժտ. սեկցիայի սեսիան է: Մուշեղը զեկուցում ունի, երգելու է օրորոցի երգը: Ձայնը նորից փչացավ, կոկորդը բորբոքվել էր:

Արփիկ ջան, քանի էդտեղ ես, իմացիր ՝ կոկորդը երբ մրսած, ձայնը նստում է, ի՞նչ դեղ են տալիս, դրա փոխարեն՝ կգաս, Մուշեղը քեզ համար «Ո՜հ, ինչ անույշ»-ը կերգի: Ուղարկում եմ գիտական սեկցիայի ծրագիրը: Այսօր երեկոյան Գրողների տանն էլ ժողով ունենք: Բարեւներդ դեռ տեղ չեմ հասցրել- վաղը լինելու եմ ինստիտուտում, բոլորին կբարեւեմ: Անցյալ օրը Հրայրին տեսա, նա էլ էր զարմանում լռությանդ վրա: Երանին երկու անգամ եմ տեսել. մեզ մոտ դեռ չի եղել: Արփիկ ջան, եթե չես մոռացել, հետաքրքրվիր, իմացիր ՝ ի՞նչ արժեն փոքրիկ գրամեքենաները եւ հեշտ է ձեռք բերե՞լ, թե՞ ոչ: Դեռ նա չեմ հանձնել:

Համագումարի օրը լույս տեսավ «Անտոլոգիան». շատերը ասում են  թալանլոգիա - 120  ռ. արժե: Ասում են եւ խաթրոլոգիա - մի շարք գրողների խաթրով են տեղ տվել- կամ խաթալոգիա եւ այլն, եւ այլն: Կգաս, կտեսնես: Շուտ-շուտ գրի: Շատ բարեւի Ցոլակիդ: Նոնչկայիդ ու քեզ ՝ պինդ համբույրով՝

Նվարդից

2 / XII

***

Արփիկ ջան, վաղուց քեզնից լուր չունեմ: Ի՞նչ օրի եք: Երեկ թանգարանում Հրայրին տեսա, խնդրեց, որ միասին ուղարկենք նամակները: Հույս ունեմ, որ կստանաս: Ակադեմիայի սեսիայից հետո որոշ փոփոխություններ տեղի ունեցան : Պրեզիդենտը հիմա Համբարձումյանն է (խոսքը այդ պաշտոնին Հովսեփ Օրբելուն փոխարինած Վիկտոր Համբարձումյանի մասին է-Լ.Ա.): Ասում են՝ դիրեկտորիայի տեղաշարժություններ էլ պիտի կատարվի: Տեսնենք:

Նախորդ նամակում գրել էի, որ գրամեքենայի մասին այլեւս չմտածես. նախկինը մնում է մոտս, ուրեմն ունեմ:

Երեկ գիշեր երազումս քեզ տեսա. եկել էիր: Գիտե՞ս ինչ կապակցությամբ: Անցած օրը ինձ պետհրատ էին կանչել: Հայրիկի «Մի կաթիլ մեղրը» եւ «Ծաղիկների երգը» ուզում են հրատարակել: Ես էլ անցա Երանի մոտ, որ էն գիրքը, որ Նոնչկային էի նվիրել, ուզում էի տանել եւ ցույց տալ, որ նույն ձեւով նկարեն: Իհարկե, չգտանք: Երանը ենթադրում էր, որ գրքերի պահարանում կլինի: Էս բոլորից հետո գիշերը երազումս քեզ եմ տեսնում, եւ ուզում ես պահարանը բացել…Բացելուս ուրախությունից զարթնում եմ եւ տեսնում եմ ին՝ձ մեր տանը, իսկ քեզ՝ հեռավոր վայրերում: Ա՛յ քեզ ինչ պատրանքներ է տալիս մարդուն երազը: Ինչեւէ: Դու երկար գրիր: Էս քանի օրը երեք հիմնարկի գծով էլ զանազան պարտականություններ ու հաշվետվություններ կան վրաս դրած. գրում եմ շտապ: Մուշեղն էլ նստած Քյոռօղլի է նվագում, քեզ էլ՝ շատ բարեւում- բոլորը, բոլորը, բոլորը…

Ինչպե՞ս են Ցոլակն ու Նոնչկան: Նոնչկային երեւի չենք ճանաչի՝ էնքան մեծացած կլինի:

Դեհ, լավ կաց, շուտ-շուտ գրի:

Պինդ համբույրով՝ Նվարդից:

28/ I, 47  

***

Արփիկ ջան,

Նամակդ ստացել եմ ու պատասխանել, բայց մինչեւ հիմա քեզնից ոչ մի լուր: Անցյալ օրը Երանի մոտ էի, նա էլ էր գանգատվում, որ քիչ ես գրում: Եղա քո սենյակում. ամեն ինչ իր տեղն էր ու մաքուր, նույնիսկ Ֆիկուսդ:

Բարեւներդ տեղ հասցրի. ընդունեցին շնորհակալությամբ եւ բարեւում են փոխարինաբար: Նամակս, հուսով եմ, Նոր տարուն կստանաս, էնպես որ, Արփիկ ջան, Նոր տարիդ շնորհավոր, լավագույն ցանկություններով ու ցանկություններիդ կատարումով:

Լուսիկը դեռ Մոսկվա է, Արփիկը գնաց, եւ էսօր նրան էլ եմ նամակ գրում: Թեեւ էսօր քեֆս շատ է վատ. վերարկուս՝ բոստոնը, տվի կարելու մի անծանոթ կնոջ ու փչացրեց: Նորից է վերանորոգում…Ինչ պիտի լինի, չգիտեմ: Ինչեւէ: Երեկ մի տարօրինակ բան ասին. իբր թե մեր Հրայրի կինը թողել է տուն-տեղ եւ ուրիշի հետ (Դավթյանի) ամուսնացել: Ինճիկյանը հաստատեց:

Դեկտեմբերի 30-ին Ինճիկյանի դիսերտացիայի պաշտպանության օրն է: Դեկտեմբերի  22-ին մայրիկի ծննդյան օրն էր. 75-ամյակը կատարեցինք. «Վերնատան» ներկայացուցիչներն էին հրավիրված՝ Վարպետն ու Դերենիկը (Դեմիրճյան-Լ.Ա.) եւ մենք…

Վերջին տասն օրը Երեւանում սառնամանիքներ են անում. շատ է ցուրտ: Ինչպե՞ս է Նոնչկան, ի՞նչ է անում, իր մոր նման արդյո՞ք կարոտում է Երեւանը, հիշում է մեզ, թե՞ մոռացել է բոլորին…

Գրիր մի քիչ շուտ-շուտ եւ երկար: Լույս է տեսել Մուշեղի «Սայաթ Նովան»: Քեզ համար մեկ օրինակ պահել է: Քեզ, իհարկե, հիշում ենք, էնպես որ բարեւներ շա՜տ մայրիկից, Մուշեղից եւ մերոնցից բոլորից: Մուշեղը քեզ փոքրիկ պատվեր է ուզում տալ- մի քանի մատիտ: Ասում է՝ Արփիկին գրի, մեզ համար բերի kon-i-noor (13)  
բե:

Առայժմ՝ այսքանը, շատ բարեւներ Ցոլակիդ, համբույրներ՝ քեզ ու Նոնչկային:

Նվարդից

25/ XII

***

Մայրիկս՝ ազգագրագետ Իոննա (Նոնա) Ավագյանը, որն այնքան հրաշալի մանկություն էր ունեցել՝ շրջապատված ժամանակի լավագույն գրողների, գեղանկարիչների, գիտնականների ուշադրությամբ ու հոգատարությամբ, այդ պատմությունները ինձ փոխանցելը երեւի չի կարեւորել: Այդ մասին իմանում եմ, փաստորեն, տատիկիս անձնական նամակագրությունից:

Շատ ափսոսում եմ, որ վաղ կորցրեցի պապիկիս, իսկ տատիկիս ու մայրիկիս հետ նրանց անցյալից ու մանկությունից հետաքրքրվելու կարեւորությունը ուշ հասկացա…

Լիլիթ Ավագյան

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Блогер и дизайнер Лебедев заявил, что «Кипр наш»

Скончался музыкальный критик Сергей Бирюков

Лавров ответил пословицей на удары ВСУ западными ракетами

Музыкант из Солнечногорска стал лауреатом международного конкурса

Музыкальные новости

Медведев назвал удары дальнобойным оружием по РФ переходом за красные линии

В Италии прошел второй этап проекта «Культурная миссия в Италии»

Онкологи Липецкой области предупреждают о том, что регулярные обследования помогают в борьбе с раком легкого

Тамбовчанин выиграл Кубок Москвы по бильярдному спорту

Новости России

Скончался музыкальный критик Сергей Бирюков

Блогер и дизайнер Лебедев заявил, что «Кипр наш»

Госдума не поддерживает идею денежного поощрения подростков за ЗОЖ

Медведев: в Москве в 2025 году введут цифровой профиль мигранта

Экология в России и мире

Николай Семёнов – известный российский спортсмен, тренер, блогер и предприниматель.

Компания «КЕНГУРУ.ПРО» приняла участие в благоустройстве набережной Махачкалы

Подкаст "Женское дело. Лаборатория успеха". В гостях Евгения Гурова

Иммунный активатор под окном: доктор Садыков рассказал о свойствах шиповника

Спорт в России и мире

Миранчук с «Атлантой» выбыл из плей-офф МЛС, Синнер выиграл Кубок Дэвиса. Главное к утру

Во французском городе Грас открыли корт имени Даниила Медведева

Гарсия возвращается в теннис после панических атак: «Больше не хочу, чтобы победа на «Большом шлеме» или топ-5 были моей целью»

Андреа Петкович заявила, что Синнера не включили в номинанты премии ATP из-за допинг-дела

Moscow.media

Машина с молодой компанией врезалась в грузовик: погибла 18-летняя девушка

Технологии защиты и комфорта StarLine представили на выставке Mondial de l’Auto Paris 2024

Гастрольный форс-мажор: Театр Дениса Матросова едва не остался без сценических костюмов

Грибочки под снегом











Топ новостей на этот час

Rss.plus






Водителей предупредили о сильном снегопаде на трассе Москва-Волгоград

Музыкант из Солнечногорска стал лауреатом международного конкурса

В 2024 году в Одинцовском округе открыто 5 новых школ и 3 детских сада

Блогер и дизайнер Лебедев заявил, что «Кипр наш»