Добавить новость

Инвесторы реализуют в Коммунарке проекты жилой и коммерческой застройки

СК возбудил дело после того, как ребенок едва не утонул на глазах у тренера в Москве

Стартовал прием заявок на III Всероссийский фестиваль «Душа баяна», который пройдет с апреля по сентябрь 2025 года в 8 Федеральных округах

Футболисты воронежского «Факела» сыграют в Турции с московскими армейцами



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Վազգեն Սարգսյան. Մենք համատեղ ու գեղեցիկ պիտի շուռ տանք պատմության 20-րդ էջը

Մաս 13

Հայաստան-սփյուռք առաջին համաժողովը Վազգեն Սարգսյանի հաղթահանդեսն էր, տրիումֆը լիակատար էր: Մարզահամերգային դահլիճում ով ասես չկար՝ հոգևորականներից՝ բիզնեսմեններ, աշխարհասփյուռ հայության գրեթե բոլոր համայնքներից գոնե մեկը ներկա էր: Համաժողովը առավոտյան էր սկսվել՝ պաշտոնական ելույթներով: Ես պտտվում էի դահլիճում ու հարցազրույցներ անում: Շատերը թեթև նիրհի մեջ էին: Ձայնը տվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին: Դահլիճն արթնացավ, զգաստացավ: Վազգենի խոսքը բնավ էլ չոր պաշտոնական-վարչապետական չէր, սկզբունքային ու համակարգային էր՝ հարցեր էր դնում ու լուծումներ էր առաջարկում: Նրա ելույթից հետո իմ հարցազրույցների բովանդակությունն անգամ փոխվեց՝ հույսի, հավատի, տիրոջ զգացում էր նա ներշնչել անծանոթ մարդկանց, որ սկսել էին Հայաստանը տեսնել Հայրենիք, որ ոչ թե իրենցից միայն փող է ուզում, այլ՝ սիրում է իրենց ու ուզում է իրենց համար տուն լինել, ոչ թե զբոսավայր: Սանկ-նանկի ժամանակներն անցել են՝ գործի ժամանակն է:

«Աշխարհի ուժեղները տեսեք, թե ուր են հասել, իսկ մենք դեռ մտածում ենք՝ շտապե՞լ, թե՞ չշտապել, ՙըսե՞լ, թե՞ չըսել՚, Հայաստան-սփյու՞ռք, թե՞  սփյուռք-Հայաստան… Ինչի՞ն սպասել՝ Հայաստանի տնտեսության վերջնական կանգառի՞ն… Հայաստանի հայաթափմա՞նը, թե՞ մինչև աղանդավորները առաքելականներիցս ավելի մեծ թիվ կազմեն: Ինչու՞ չըսել… Կան հարցեր, որ Հայաստանը պիտի սփյուռքին ըսե, կան հարցեր, որ սփյուռքը պիտի առանց կաշկանդվելու Հայաստանին ըսե: Եվ որպեսզի ըսել-չըսելը համակարգվի, համազգային վստահության որևէ մարմին անպայման պիտի ծնվի: Եվ որքան շուտ, այնքան լավ:

Երբ մենք միասին ենք, պիտի զգուշանանք միայն մեր ցանկություններից, քանզի նրանք իրականանում են: Սարդարապատից սկսած մինչև Արցախի հերոսամարտը մեզ օրինակ, Գորիս-Լաչին մայրուղին, 907 բանաձևի էպոպեան մեզ օրինակ: Ցավոք, ավելի շատ են հակառակ օրինակները: Խոստացա էմոցիոնալ չլինել, չստացվեց: Եվ չի ստացվելու, քանի ձեր խոնարհ ծառան բարգավաճ երկրի վարչապետ չէ, քանի դեռ հայ ժողովուրդը չի ապրում իր տառապանքին ու տաղանդին արժանի կյանքով:

Հուսով եմ, որ 2001 թվականին, երբ 1700-ամյակի կապակցությամբ մենք նորից կհավաքվենք, իրավիճակն անհամեմատ շատ ավելի լավ կլինի:

Սա մեր շանսն է, մենք համատեղ ու գեղեցիկ պիտի շուռ տանք պատմության 20-րդ էջը: Ես լավատես եմ: Խոր Վիրապի խորանի դիմահար լանջին ես տեսնում եմ նաև Նոյ նահապետի պատկերը Արարատին դեմ հանդիման: Տեսնում եմ մարդկության և քրիստոնեական քաղաքակրթության վերածնունդ հանդիսացած այս փոքրիկ, հավատի ու լեռնաշխարհի մշակների, այս փոքրիկ ածուի արժանապատիվ, մաքրակենցաղ ու բարգավաճ ապագան: Դրա համար միայն մեկ բան է պետք՝ օգտագործել շանսը, չապավինել հայոց վերջին խելքին, գործադրել այսօր, այս պահից: Եվ հավատացեք՝ 21-րդ դարը մերն է լինելու»:



…Օրեր առաջ հնարավորություն էի ունեցել վարչապետ Վազգեն Սարգսյանից լսելու, որ հունվարից Հայաստանում ստեղծվելու է սփյուռքի նախարարություն: Ի՞նչ գործառույթով հարցին նա պատասխանել էր մի երկա՛ր բացատրությամբ.

-Մենք սփյուռքը չգիտենք, սփյուռքը Հայաստանը չգիտի: Մենք չենք պատկերացնում սփյուռքի խնդիրները: Գույքագրում է պետք՝ երկիր առ երկիր, համայնք առ համայնք: Քանի՞ հայ կա, ի՞նչ տարիքի են, ի՞նչ մասնագիտություն ունեն, հայերեն գիտե՞ն, խոսու՞մ են, գրու՞մ են, աշխատու՞մ են, սոցիալական վիճակը, կրթությունը: Համայնքում գոնե կիրակնօրյա դպրոց կա՞, թերթ ունե՞ն, իրար հետ ի՞նչ հարաբերությունների մեջ են: Եկեղեցու հետ է պետք աշխատել, շատ տվյալներ կարող ենք հոգևորականներից ստանալ: Մինչև չունենանք սփյուռքի մանրակրկիտ քարտեզը, չենք կարողանա իրար հասկանալ: Ու ոչ միայն պիտի նրանց Հայաստանի հետ կապենք, այլև՝ միմյանց: Մասնագիտական գետնի վրա՝ ոնց իրենք կասեին: Բելգիայում ապրող հայ ճարտարապետը պիտի տեղյակ լինի Արգենտինայում ապրող հայ ճարտարապետը ի՞նչ է նախագծում, ի՞նչ գյուտ ունի, ի՞նչ պրոբլեմ ունի: Նույնը՝ բիզնես անողը, բժիշկը, դատավորը, իրավաբանը, ուսուցիչը, գրողը, նկարիչը, երգիչը: Պիտի ընդհանրություն ստեղծել, որտեղ իրենց հայ զգան ու ուզեն ավելի շատ հայ լինել, Հայաստանում լինել: Մենք ի՞նչ ենք արել: Սովետի ժամանակից ախպարներից միայն փող ենք ակնկալել: Հիմա էլ է նույն վերաբերմունքը, ոնց որ մեր բանկը լինի սփյուռքը, որ պարտավոր է առանց գրավի փող տալ ու հետն էլ չհարցնել՝ որտե՞ղ ծախսեցիր: Ո՞նց թե… Շատ մեծ տարբերություններ կան Եվրոպայում, Ամերիկայում ու Արևելքում մեր գաղութների միջև: Առանձին պատմություն է Թուրքիան, որտեղ ինքնությունը թաքցնում են: Առանձնահատկությունները պետք է հաշվի առնել: Երկրորդ-երրորդ սերունդը Եվրոպայում արդեն հայերեն չի խոսում, Արևելքում լեզուն պահել է, գիրը պահել է: Համատեղ ծրագրեր են պետք, որ գալ-գնալը դարձնեն նպատակային: Մի շատ կարևոր խնդիր կա՝ հայկական համայնքի հարաբերությունները այն պետության հետ, որտեղ ապրում են, այդ պետության վերաբերմունքը Հայաստանի Հանրապետությանը: Մենք քիչ երկրներում դեսպանատներ ունենք, ո՞վ է հայերին Հայաստանին կապելու: Միայն եկեղեցին քիչ է, եկեղեցին նման խնդիր չունի: Կուսակցություններն էլ ավելի շատ բաժանում են, քան՝ միավորում: Հետո հին ու նոր սփյուռք կա՝ ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ տարածվածները ու սահմանները բացվելուց հետո գնացածները: Իրար հասկանու՞մ են, իրար ընդունու՞մ են: Լեզու գտնու՞մ են:

-Ձեր պատկերացրած սփյուռքի նախարարությունը քանի՞ աշխատակից պիտի ունենա, այնքան խնդիր դրեցիք, որ լուծելու համար բանակ է պետք:

-Հենց սփյուռքն էլ պիտի դառնա մեր երկրորդ բանակը, անվտանգության գոտի, պաշտպանական բարձիկ: Չեմ կարծում, թե շատերը կվերադառնան, բայց վերադարձողներ կլինեն: Կարևորը, որ իրենց ինքնությանը, իրենց արմատներին վերադառնան ու հասկանան, որ որքան մենք իրենց կարիքն ունենք, այնքան՝ իրենք մեր: Էս երթևեկությունը չի կարող միակողմանի լինել, ճիշտը երկկողմն է: Որ պիտի շարունակեն Հայաստան գալ՝ Գառնի-Գեղարդ-Էջմիածին, ժամանակ մնաց՝ Սևան, ի՞նչ օգուտ, օտար երկրների զբոսաշրջիկներն էլ են նույնը անում: Հայրենիքի զգացողություն է պետք, ու համակարգ, որ շերտ-շերտ բացում է խնդիրներն ու լուծում: Մենք երբեք պետականորեն սփյուռքի առաջ խնդիր չենք դրել, հիմա պիտի դնենք ու իրար օգնելով լուծենք: Եթե կուզես ճիշտն իմանալ՝ սփյուռքի նախարարությունը պիտի լինի պետություն՝ պետության մեջ: Չէ, պետություն՝ պետության համար:        

Վազգեն Սարգսյանի մասին նախորդ սյունակները կարդացեք այս հղումով. https://mediamax.am/am/authors/12115/:

Շարունակելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Волгоградцам разрешат посадку на поезд по биометрии

Дмитрий Миляев представил опыт развития тульской промышленности в Москве

Легенды Евразии. В Москве вышел сборник сказок народов 10 стран

Председатель Леонов: за решеткой социальный статус не имеет значения

Музыкальные новости

Суд в Москве оштрафовал ЦБ за незаконное хранение боевого оружия

Сбой произошел в работе онлайн-сервисов «Сбера» по всей стране

Турнир по хоккею на Кубок генерала армии Николая Рогожкина состоялся в Тамбовской области

В Театре Дениса Матросова пройдет премьера спектакля «Комедианты. Осколки шоу-бизнеса»

Новости России

Рязанская область опустилась на две строчки в рейтинге по качеству жизни

В искусстве важна преемственность

Столичные росгвардейцы обеспечили правопорядок на матче КХЛ

В России выходит утилитарный внедорожник Sinotruk Bolden S6: 177 л.с., честный полный привод и «автомат»

Экология в России и мире

Что делать, если в семье есть психически больной — и он отрицает лечение

Почему МИД РФ упорно отрицает этнические чистки в Нагорном Карабахе?

Министр здравоохранения СК Ю.В. Литвинов провел личный прием граждан

Из Россию в Турцию запускают регулярный автобусный рейс с недорогими билетами: стали известны цены, маршрут и расписание

Спорт в России и мире

"Не уверена в доверии": Соболенко прокомментировала ситуацию с Синнером

Марсель (ATP). 1/4 финала. Чжан сыграет с Бергсом, Медведев встретится со Штруффом

Александрова проиграла Анисимовой и не смогла выйти в финал турнира WTA в Дохе

Теннисист Медведев: надеюсь, теперь каждый может договориться с WADA, как Синнер

Moscow.media

Барабанщик

Оранжевое.

Беспроводной сканер штрих-кодов SAOTRON P05i промышленного класса

Фототур в Мангистау











Топ новостей на этот час

Rss.plus






Столичные росгвардейцы обеспечили правопорядок на матче КХЛ

В Москве появится первый в России кластер лифтостроения

Рязанская область опустилась на две строчки в рейтинге по качеству жизни

СК возбудил дело после того, как ребенок едва не утонул на глазах у тренера в Москве