Նա շնորհակալություն է հայտնել Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի և ներդրման համար եւ նշել, որ, ընդհանուր առմամբ, այս բարդ ժամանակահատվածում Ոստիկանությունը, Ներքին գործերի նախարարությունը Վահե Ղազարյանի առաջնորդությամբ ի վիճակի է եղել պահպանել Հայաստանում իրավակարգը:
«Գիտեք, որ Վահե Ղազարյանի հետ մանկության՝ 37 տարվա ընկերներ ենք։ Սա մի հանգամանք է, որը շատ հարցերում մեզ մեծապես օգնել է, բայց որոշ հարցերում էլ մի քիչ խանգարել», - ասել է Փաշինյանը:
Ներկայացնելով նորանշանակ նախարարին՝ Փաշինյանը հույս է հայտնել, որ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը, Ներքին գործերի նախարարության մյուս ստորաբաժանումները նույն տեմպով և ջերմեռանդությամբ ներգրավված կլինեն բարեփոխումների գործընթացին:
«Այս երեք ծառայությունները, որոնք նախարարության ենթակայության տակ են գործում, թերևս հանրության հետ շփման ամենամեծ ազդեցության գոտին ունեն և հետևապես՝ հանրային վստահության տեսանկյունից հանրության ակնկալիքը շատ ավելի շոշափելի է, շատ ավելի տեսանելի է»,- ասել է Արփինե Սարգսյանը: