Добавить новость


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Բաքվում էկոմիջոցառման ժամանակ էկոակտիվիստ են ձերբակալել

Բաքվում ընթացող ՄԱԿ-ի Կլիմիայի փոփոխության СОР29 գագաթնաժողովի ժամանակ ձերբակալվել է տեղական էկոակտիվիստ Քյամրան Մամեդլին։ Նա բողոքի ակցիա էր իրականացնում ընդդեմ Ադրբեջանում սովորական համարվող փողոցային շների սպանությունների։

Ընդդիմադիր MeydanTV հրատարակչության լրագրողներ Հայալա Ագաևան և Այթաջ Թափտիգը, որոնք նկարահանում էին ակտիվիստի ձերբակալությունը, կոնֆերանսի դահլիճից բռնի հեռացվել են ոստիկանության աշխատակիցների կողմից։ Այս մասին ԲիԲիՍիին հայտնել է մեդիա հարթակի գլխավոր խմբագիր Սևդա Սամեդովան։

Օտարերկրացի էկոլոգիական ակտիվիստներին այս օրերին Բաքվում ցույցեր անել թույլատրվում է։ Ադրբեջանական Report հրատարակչությունն այսօր գրել է, որ ասիական երկրների մի խումբ ակտիվիստներ գագաթնաժողովի ընթացքում բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով քչացնել հանածո վառելիքի օգտագործում է ասիական տարածաշրջանում։

Կլիմայական փոփոխությունների գլխավոր միջազգային կոնֆերանսն ամեն տարի անց է կացվում նոր երկրում։ Ադրբեջանն COP գագաթնաժողովի արդեն երրորդ երկիր-կազմակերպիչն է, որը մեղադրվում է ակտիվիստների նկատմամբ հետապնդումների մեջ։

Իրավապաշտպաններն Ադրբեջանին մեղադրում են COP29-ը շահարկելու և էկոակտիվիստների ու այլ քաղաքականապես ակտիվ մարդկանց նկատմամբ ճնշումները մեծացնելու մեջ։ Իշխանությունները մեղադրանքները հերքում են, պնդելով, որ երկրում քաղբանտարկյալներ առհասարակ չկան։

Իրավապաշտպան կազմակերպությունները ՄԱԿ-ին կոչ են անում վերանայել գագաթնաժողովի իրականացման համար երկրների ընտրության չափորոշիչները։ Նրանց խոսքով, միջոցառմանն ընդառաջ Ադրբեջանում քաղբանտարկյալների կտրուկ աճ է նկատվել։

Նոյեմբերի 11-ին, երբ Բաքուն հյուրընկալել էր ՄԱԿ-ի Կլիմիայի փոփոխության գագաթնաժողովը, Հարավային Կովկասի որոշ ակտիվստներ հավաքվել էին Թբիլիսիում՝ բողոքելու ադրբեջանական ռեժիմի կեղծավորության, քաղաքական ճնշումների, էթնիկ զտումների, գրինվոշինգի (նավթային երկիր լինելով՝ կանաչ տնտեսություն խրախուսումը ձևացնելը) դեմ։ Ակցիային միացել էր նաև շվեդ հայտնի ակտիվիստ Գրետա Տունբերգը, որը 15 տարեկանից պիկետներ է անում՝ պահանջելով կառավարություններից որդեգրել կլիմիայական փոփոխությունները զսպող քաղաքականություն։

Ակցիայի տեսանյութը՝ այստեղ

Amnesty International-ի ներկայացուցիչ Նատալյա Նոզաձեն ԲիԲիՍիին պատմել է, որ COP29-ի անցկացման մասին հայտարարությունից հետո Ադրբեջանում անհամեմատ բարդացել է իշխանությունների քաղաքականության դեմ բողոքի ակցիաներ իրականացնելը կամ պարզապես քննադատելը։

«Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների» կազմակերպության տվյալներով, այս տարի 2000-ականների սկզբից ի վեր առաջին անգամ երկրում քաղբանտարկյալների թիվը գերազանցել է 300-ը։ Քաղաքական դրդապատճառներով ազատազրկվածների շարքում կան լրագրողներ, գիտնականներ, բնապահպանական ակտիվիստներ, ընդդիմության ներկայացուցիչներ։

The post Բաքվում էկոմիջոցառման ժամանակ էկոակտիվիստ են ձերբակալել first appeared on Epress.am.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus