«Համահայկական աղոթքն արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես, Ադրբեջանի կողմից առեւանգված, գերեվարված եւ Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց եւ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար է»,- ասվում է Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում։
Ամենայն Հայոց Հայրապետի կոչին ընդառաջ՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) եւ Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսը (ԵԵԿ) հորդորել են իրենց անդամ եկեղեցիներին ու բոլոր բարի կամքի տեր մարդկանց նոյեմբերի 10-ին միանալու Հայաստանին եւ արցախահայությանը նվիրված աղոթքի օրվան։