Добавить новость

Хоккеисты воронежского «Бурана» закрыли год победой на московском льду

Росгвардейцы оказали помощь женщине-водителю, оказавшейся в сложной ситуации на дороге в Подмосковье

Социально значимый короткометражный фильм «ИВАН»

Производство мыла и косметики в Москве выросло более чем на 13%



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ռելոկանտներ, միգրանտներ․ Հայաստան են եկել ոչ միայն ծրագրավորողները

Վերոնիկա Կոստենկոյի՝ ռուսաստանցի էմիգրանտներին նվիրված բանախոսության համառոտագրությունը

Հայաստան եկած միգրանտները շատ չեն տարբերվում այլ երկրներում հաստատվածներից։ Արտագաղթի գրեթե ողջ ալիքը՝ նոր միգրանտների մոտ 80 տոկոսը, բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ են, մեծամասամբ՝ Մոսկվայից կամ Սանկտ Պետերբուրգից, մոտ մեկական տոկոս են ապահովում Ռուսաստանի այլ խոշոր քաղաքները՝ Եկատերինբուրգ, Սարատով, Սամարա, Կազան։ Հայաստան են եկել նրանք, ովքեր մի փոքր ավելի ֆինանսապես անապահով են, ավելի երիտասարդ են, համեմատած միգրացիայի համար պոպուլյար այլ ուղղությունների՝ ավելի քիչ են նրանք, ովքեր տեղափոխվել են ընտանիքներով։ Մոտ 30 տոկոսը շարունակում է աշխատել Ռուսաստանում՝ հեռակա, 25 տոկոսն աշխատում է միջազգային կազմակերպություններում, 8 տոկոսը՝ հայաստանյան ընկերություններում։

Հոկտեմբերի սկզբին Yerevan Center for International Education-ում կազմակերպվել էր Թել Ավիվի համալսարանի հետազոտող, OutRush նախագծի համահիմնադիր Վերոնիկա Կոստենկոյի բանախոսությունը։ Կոստենկոյի հարցումային հետազոտությունը նվիրված է 2022-ի փետրվարից հետո Ռուսաստանից արտագաղթի ալիքին։

Հետազոտության համար 10 հազար հարցում է արվել ավելի քան 100 երկրներում, OutRush-ի հետ փոխկապակցված մեկ այլ հետազոտության՝ Building Commons in Russian Diaspora-ի շրջանակներում անցկացվել է 600-ից ավել հարցազրույց ընդունող երկրներից 5-ում, այդ թվում՝ մոտ 100 հարցազրույց Հայաստանում։

Հարցվողների ընտրանքը միգրանտական տելեգրամ-չատերի միջոցով է կազմվել՝ չատեր, որոնք միավորում են, օրինակ, սեղանի խաղեր սիրող մարդկանց կամ մայրերին, որոնք նոր երկրում փորձում են մանկական իրերի փոխանակում կազմակերպել։ Թեմատիկ չատերում հավաքված մարդիկ, իհարկե, քաղաքականացված են, բայց՝ ավելի քիչ, քան ընդդիմադիր հայտնի ԶԼՄ-ների ընթերցողները։ Չքաղաքականացված չատերը շատ թե քիչ ներկայացուցչական են՝ այնքանով, որքանով հնարավոր է խոսել ռեպրեզենտատիվությունից, երբ գրեթե ոչինչ հայտնի չէ արտագաղթածների ընդհանրական պատկերի մասին։

«Ռելոկանտ» տերմինը երկար ժամանակ օգտագործվում էր որպես մոդայիկ և հարմար պիտակ․ մարդիկ խուսափում էին իրենք իրենց միգրանտ կամ փախստական անվանել։ Որովհետև «միգրանտ» բառը ռուսերենում կապվում է Կենտրոնական Ասիայից աշխատանքային միգրացիայի հետ, իսկ «փախստական» բառը՝ ուկրաինացիների, որոնք փախել են ռմբակոծություններից։ Հայաստան եկած ռուսաստանցիների զգալի մասը որպես ռելոկանտ էր ներկայանում, չնայած նրանք, ում ռելոկացրել էին ընկերությունները, գործնականում շատ էին միայն պատերազմի ամենասկզբում։

2022 թվականի մարտի սկզբին «Զվարթնոց» օդանավակայանը օրական տասնյակ մասնավոր չվերթներ էր ընդունում Ռուսաստանից․ օդանավերը Հայաստան էին բերում ռուսական շուկան լքող IT-ընկերությունների աշխատողներին։ Հայաստանը ռելոկացիայի առաջատարն էր, զուտ որովհետև ընդունում էր նաև ռուսաստանցիներին, որոնք միջազգային (ճամփորդական) անձնագիր չունեն։ Բայց ռելոկացիան ավարտվեց ընդամենը մի քանի ամսվա ընթացքում։ Մնացած ներգաղթյալները՝ նրանք, ովքեր ինքնուրույն էին լքել Ռուսաստանը, ռելոկանտ չէին բառի բուն իմաստով։

Մեծամասնությանը ամենաքիչը մի տարի պահանջվեց՝ հասկանալու համար, որ իրենք արտագաղթել են ոչ ժամանակավոր, և ընդունելու սեփական կարգավիճակը։ Շատերը նոր ինքնություն ընդունեցին՝ վտարանդի ռուսաստանցիներ։ Հարցվածների 15 տոկոսն ինքն իրեն կոսմոպոլիտ է անվանում, 12 տոկոսը հավատում է «ապագայի Ռուսաստանին», 8 տոկոսն իրեն արդեն Հայաստանի մաս է համարում։ Հետաքրքրությունը հայաստանյան քաղաքականության նկատմամբ բավականին մեծ է ռուսաստանցի էմիգրանտների շրջանում, որովհետև մարդիկ, որոնք արտագաղթել են 2022-ի փետրվարից հետո, մեծամասամբ քաղաքականապես ակտիվ էին նաև Ռուսաստանում։ Նրանք ստորագրահավաքների էին մասնակցում, գնում էին հանրահավաքների, կարողանում էին «օրակարգի մաս լինել» և այլն։ Որոշները կուզեին մասնակցել քաղաքական կյանքին նաև նոր տեղում։ Նրանք հետևում են քաղաքական իրադարձություններին, իսկ Հայաստանում կա, ինչին հետևել։

Շատերը փախել են ոչ թե պատերազմից, այլ հնարավոր հետապնդումներից։ Մոտ 44 տոկոսը համարում է, որ ռեպրեսիաների են ենթարկվել Ռուսաստանում։ Ռեպրեսիաներ ասելով մարդիկ նկատի ունեն ոչ միայն բանտարկությունը, այլև ազատումները աշխատանքից, ձերբակալությունները, ոստիկանական բռնությունը հանրահավաքների ժամանակ, սոցցանցային գրառումների կամ հրապարակային հայտարարությունների համար հետապնդումները։ Ընդ որում, Հայաստանում շատ քիչ են նրանք, ովքեր վախենում են ռեպրեսիաներից նոր բնակության վայրում՝ ընդամենը 6 տոկոս՝ գրեթե երկու անգամ ավելի քիչ, քան մյուս երկրներում։ Հայաստանում հարցվածների մեծ մասը իրեն անվտանգ է զգում։

Բայց միգրանտների զգալի մասը վախենում է Ռուսաստանի կողմից հետապնդումներից։ Արտագաղթածներից շատերը հասկանում են, որ ժամանակակից ռուսաստանյան իրականությունում իրենց վտանգ է սպառնում․ շատերը կապված են եղել, օրինակ, ընդդիմադիր լրատվամիջոցների հետ, գրառումներ են արել սոցցանցերում, զբաղվել են քաղակտիվիզմով, մասնակցել են բողոքի ցույցերի և այլն։ Տարբեր երկրներով ցրված ռուսաստանցիները վախենում են, որ ռուսական պետությունը կգտնի իրենց և կգա նաև իրենց հետևից, բայց մասնակցում են հանրային կյանքին բնակության նոր վայրում։

Հետազոտության համաձայն, ռուսաստանցի միգրանտների շրջանում աննախադեպ բարձր է վստահությունը միմյանց նկատմամբ՝ 93-ից 98 տոկոս։ Չնայած Ռուսաստանում հասարակական վստահության մակարդակը ավանդապես շատ ցածր է՝ ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ միջանձնային մակարդակում։ Սա ռուսաստանյան հասարակության կարևոր բնութագիրներից մեկն է։ Բայց եթե դուք արտագաղթել եք միևնույն պահին միևնույն պատճառներով, ուրեմն՝ բավական հիմքեր ունեք միմյանց վստահելու համար։ Կարելի է ասել՝ նրանք, ովքեր գնացել են, սկսել են հավատալ մարդկությանը։

Էմիգրացիայի բոլոր երկրներում ի սկզբանե բարձր է եղել վստահությունը նաև տեղացիների նկատմամբ։ Մարդիկ չէին ակնկալում, որ իրենց այդքան լավ կընդունեն։ Հատկապես սա վերաբերում է Հայաստանին։ Իրոք, հարցազրույցներում Հայաստանում խտրականության որևէ դեպքի մասին չի հիշատակվել։ Բայց հարցվածներից գրեթե ոչ ոք դեռ չի որոշել, որ մնալու է հենց այստեղ․ ապագայի նկատմամբ անվստահությունը մնում է մարդկանց հետ։ Ոչ մեկ չգիտի, ինչ է լինելու վաղը, բոլորը շարունակում են նոր հնարավորություններ փնտրել՝ հիմնականում հենվելով ընկերական ցանցերի վրա։ Որովհետև այդ ցանցերից բացի՝ ուրիշ ոչ մի բան նրանք չունեն։ Եվ հենց այդ ցանցերն են մնում փոխօգնության հիմնական մեխանիզմը էմիգրացիայի բոլոր երկրներում։

Անաստասիա Կարկոցկայա

The post Ռելոկանտներ, միգրանտներ․ Հայաստան են եկել ոչ միայն ծրագրավորողները first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Мэр Москвы наградил генерального директора «Россети Северо-Запад» за плодотворную работу

Хоккеисты воронежского «Бурана» закрыли год победой на московском льду

От сказки до ностальгии: выставка «Зима. Русский стиль. Взгляд из XXI века» в галерее Беляево

Ставропольцы рассказали «Победе26» о любимых новогодних фильмах

Музыкальные новости

В Подмосковье сотрудники Росгвардии задержали подозреваемого в краже дорогостоящих товаров из гипермаркета

Как подбирать автомобильные диски по параметрам и что они означают?

Выставку «Новая книга-2024» организуют в Пскове

Питчинг Релиза. Отправить релиз на Питчинг. Питчинг релиза Яндекс Музыка.

Новости России

В Московском регионе ввели «желтый» уровень погодной опасности из-за гололедицы

Производство мыла и косметики в Москве выросло более чем на 13%

Ставропольцы рассказали «Победе26» о любимых новогодних фильмах

Социально значимый короткометражный фильм «ИВАН»

Экология в России и мире

Подкаст "Женское дело. Лаборатория успеха". В гостях Евгения Толстикова

Скорость и драйв на Воробьевых горах

Суперзвезды НБА: как баскетболисты превращают спорт в миллиарды

Что работодатели должны знать о поколении Z?

Спорт в России и мире

Матс Виландер: «В 2025-м Синнер выиграет больше «Шлемов», чем Алькарас. Мой очень, очень, очень смелый прогноз – один из них оформит календарный Большой шлем»

Тарпищев: в 2025 году Мирра Андреева может войти в первую десятку WTA

ATP опубликовала окончательный рейтинг теннисистов по призовым, заработанным в 2024 году

Новак Джокович рассказал, когда договорился с Ником Кирьосом об участии в парном турнире

Moscow.media

Пришла зима...

Выгодные Новогодние праздники с BelkaCar

Дайджест новостей «Грузовичкоф» за декабрь

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Свыше 110 уроков пенсионной грамотности провели сотрудники Отделения СФР по Москве и Московской области











Топ новостей на этот час

Rss.plus






Telegram-канал РИА Новости начали блокировать в европейских странах

В Московском регионе ввели «желтый» уровень погодной опасности из-за гололедицы

Минобороны: в осенний призыв в войска РФ направили 133 тыс. человек

Росгвардейцы оказали помощь женщине-водителю, оказавшейся в сложной ситуации на дороге в Подмосковье