p bԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./ԱՌԿԱ/. /b«Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը Հայաստանի, Հայաստանի հարևանների ու աշխարհի համար փող աշխատելու միջոց է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։/pp «Նոր տրանսպորտային ուղի է, երբ չինական ապրանքը պիտի հայտնվի ֆրանսիական սուպերմարկետում ու ֆրանսիական ապրանքը պետք է հայտնվի չինական սուպերմարկետում: Մենք գործող բարդ ճանապարհներին առաջարկում ենքnbsp;այլընտրանքային հեշտ ճանապարհ»,- ասաց Պապոյանը։/pp Պապոյանի խոսքով՝ շատ երկրներ ողջունել են այս քայլը։/p