Добавить новость

Газпром нефть создаёт цифровую модель для прогнозирования изменений вечной мерзлоты до 2050 года

Ликсутов: новый инженерный центр построили на юге Москвы по программе МаИП

Самые громкие премьеры – 2024: какие фильмы и сериалы считают лучшими

В воскресенье в Москве и Подмосковье ожидается снег и гололедица



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պահպանողական «Երազանքը» չի հակասում եվրոպական արժեքներին

«Վրացական երազանք» կուսակցության նախընտրական հանրահավաք։ Հոկտեմբերի 23։ Ռուստավելիի վրա ավտոբուսներ են շարված։ Լուրերով կարդում ենք՝ իշխանությունը պետաշխատողներին տեղափոխում է մայրաքաղաք։

«Մեծ մասը բերովի մարդիկ են», – ասում է ծանոթ ակտիվիստներից մեկը։ «Երազանքը» օգտագործում է փողոցային կրիմինալին, ցուցակագրում է ընտրողներին, ճնշում է պետաշխատողներին, վարչական ռեսուրս օգտագործում, ծախսում Բիձինա Իվանիշվիլիի փողերը և այլն, և այլն։ Նախընտրական շրջանում սկսել են նպաստներ բաժանել։ «Բնակչության ռեկորդային մասը՝ 18 տոկոսը, հիմա նպաստառու է։ Նրանք «Վրացական երազանքի» ընտրազանգվածն են», – շարունակում է ընդդիմադիր ծանոթս։ Տասովշչիկները հավաքում են անձնագրերի պատճեններ, որ քվեարկեն բացակայողների փոխարեն։ Ընտրություններից հետո սա համարվելու է կեղծարարության հիմնական սխեման։


«Վրացական երազանքի» նախընտրական հանրահավաք / հոկտեմբերի 23, 2024


Ձախից նախկին վարչապետ, նախկին ՊՆ, «Երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին է, աջից՝ Թբիլիսի քաղաքապետ, նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն / հոկտեմբերի 23, 2024

Ռուստավելիից իջնում ենք Ազատության հրապարակ։ Դիմացի շարքերում պաշտոնյաներ են, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ։ Նվագախումբ էլ կա։ Հայաստանցի դիտորդներից մեկը նկարագրում է ցուցարարներին․ «տեսքից էլ է երևում, որ անգլերեն չգիտեն», «բոլոր պոտենցիալ բռնաբարներն այստեղ են»։ Միտինգավորները արտաքնապես հիշեցնում են Փաշինյանի հետպատերազմական հավաքների մասնակիցներին, որոնց Հայաստանի օպոզիցիան ասում է «ժեխ»։ Ընդդիմության պրոտեստների մասնակիցներն ավելի մոդայիկ էին ու ոնց որ թե ավելի գնողունակ։

«Մարդիկ ամաչում են, որ մասնակցում են այդ միտինգին», – ասում է թբիլիսցի ՀԿ-ականը։ Ամաչող մարդկանց կառավարական հավաքին չեմ հանդիպում։ Մեծամասամբ միջին տարիքի կանայք և տղամարդիկ են։ Տեսախցիկից չեն թաքնվում, հարցերին պատասխանում են նրանք, ովքեր գիտեն ռուսերեն։ Երիտասարդներն ուրախ են, որ անվճար մայրաքաղաք են եկել։

«Վրաստանի ժողովուրդը «Վրացական երազանքի» կողմից է», – վստահ է Կրծանիսիում ապրող 50-ամյա հաշվապահը։ Նա հանրահավաքի է եկել կրտսեր կոլեգայի հետ։ Տեղացի դիտորդներից լսել եմ, որ «Վրաստանի ժողովուրդը «Վրացական երազանքին» դեմ է»։ Դժվար է կողմնորոշվել, թե ով է հատկապես չափազանցացնում։

Միտինգի մասնակիցները կրկնում են կառավարության քարոզարշավի թեզերը․ «աջակցում ենք Երազանքին, որովհետև պատերազմ չենք ուզում», «պետք է ձգտել Եվրոպա, բայց աշխատել Ռուսաստանի հետ», «Սահակաշվիլիի օրոք բեսպրեդել էր», «կարևորը ստաբիլություննն է»։ «Ժեխը» արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա է ուզում և նախընտրում է օլիգարխներին։


«Վրացական երազանքի» նախընտրական հանրահավաք / հոկտեմբերի 23, 2024

Քաղաքով մեկ 41 համարի պլակատներն են՝ «Քարթուլի օծնեբա» («Վրացական երազանք»)։ Օլիգարխիկ կուսակցությունը ներկայանում է որպես եվրաինտեգրման գարանտ, ավանդական արժեքների պաշտպան, խաղաղության աղավնի։

Պաստառներից մեկը բաժանված է երկու մասի․ ձախ կողմում ուկրաինական ոչնչացված ենթակառուցվածքներն են, աջում՝ վրացական նորակառույցները, վրայից՝ հակապատերազմական կոչեր:

— Կարծում եք՝ ընդդիմությունը պատերազմ է ուզո՞ւմ, – հարցնում եմ դրոշակակիր ցուցարարին։
— Նրանք ավանտյուրիստ են։ Մի անգամ պատերազմ արեցին 2008-ին։ Ուկրաինայից հետո նորից տաքացել են։

Սա պոպուլյար նախընտրական միտք է։ Դեռ շատ եմ լսելու։ Վրաստանի գլխավոր օլիգարխ, երկրի ոչ ֆորմալ ղեկավար Բիձինա Իվանիշվիլին խոստացել է ներողություն խնդրել Հարավային Օսիայի ժողովրդից՝ Սահակաշվիլու սանձազերծած պատերազմի համար։ Վրացական ընդդիմությունը, որն այս ընտրություններին մասնակցում էր մի քանի դաշինք-կուսակցություններով, այս հայտարարությունը ընկալել է որպես համազգային խայտառակություն․ «Նա կրկնում է ռուսական ստերը»։ 

«Դրանք քաղաքական հարցեր են, մեզ համար կարևորը մեր երկրի կայունությունն է», – արդարանում է իշխանամետ ցուցարարը, որը կողմ է եվրաինտեգրմանը, բայց դեմ է ԼԳԲՏ-ին։ Նա ոտքից գլուխ ծածկված է «Վրացական երազանքի» լոգոներով, եկել է Բորժոմիից, բերել են ավտոբուսով։

«Վրացական երազանքի» քարոզչական պաստառներից է․ ձախից ուկրաինական մարզադաշտ է, աջից՝ վրաստանյան, կարգախոսը՝ «ո՛չ պատերազմին»  

Երեկոյան հանդիպում եմ ծանոթ ձախերին։ Մեջբերումներ․

— Վրացական երազանքը օլիգարխների և տեխնոկրատների դաշինք է։ Իշխանության են եկել 2012-ին։ Արտաքին քաղաքականությունը այն ժամանակ հիմնվում էր եվրաինտեգրման երազանքի և Մոսկվայի հետ հարաբերություններում «ստրատեգիկ համբերության» վրա։ Հիմա երազանքները թուլացել են, համբերությունը շատացել է:

— Ունենք նեոլիբերալ իշխանություն և նեոլիբերալ ընդդիմություն։

— Իվանիշվիլին հարստացել է Ռուսաստանում։ Նրա ակտիվները պատժամիջոցներից փրկելու համար Վրաստանում հիմա օրենսդրություն են փոխում։ Պետական ապարատը սպասարկում է օլիգարխիկ շահերը։

— Վրաստանի ուղղափառ եկեղեցին կրիմինալ խմբավորում է։ Նաև գողական ենթամշակույթի մեծ ավանդույթ ունենք։ Առաջ գողականը ռուսական էր։ Մաֆիոզները դժգոհ էին Սահակաշվիլիից։ Երազանքը նրանց օգտագործեց, բայց մինչև վերջ չռեաբիլիտացրեց։

— Ուկրաինայի պատերազմից հետո արտաքին քաղաքականության փափուկ դիվերսիֆիկացիան չի աշխատում։ Արևմուտքից ճնշումը սրվել է, Ռուսաստանը դարձել է ավելի գրավիչ։ Ակտիվացել է նաև Չինաստանը։ Վրաստանում քաղաքականություն են թելադրում միաժամանակ մի քանի գեոպոլիտիկ կենտրոններ և տարածաշրջանային խաղացողներ։ Օրինակ, Ադրբեջանը։ SOCAR-ը այստեղ մեծ կշիռ ունի։

— Հիմա ճիշտ քաղաքականություն են վարում սխալ մարդիկ։

— Վրացական երազանքի կոնսերվատիվ շրջադարձը շատ լավ տեղավորվում է համաեվրոպական կոնտեքստում։ Վրաստանի վարչապետի մասնակցությունը եվրոպացի պահպանողականների համաժողովին, Վիկտոր Օրբանի հետընտրական այցը Թբիլիսի դրա վկայությունն են։ Նրանք օգտագործում են տեղական պահպանողականության ավանդույթը և սովորում եվրոպական աջերից՝ մշակութային պատերազմների միջոցով մոբիլիզացնել մարդկանց, որոնք տնտեսապես մարգինալացված են։ 

— Ընդդիմությունը կտրված է ժողովրդից։

— Սովորական մարդկանց համար օլիգարխները հասանելի չեն։ Նրանց ոչ ոք չի հանդիպում։ Փոխադարձ ատելություն կա միջին խավի և աղքատների միջև, որից օգտվում են հարուստները՝ ամենաանհասանելի Բիձինա Իվանիշվիլին իբրև թե ներկայացնում է հասարակ ժողովրդին։

— Ընդդիմադիր կուսակցությունները չունեն առաջնորդ։ Ընտրություններից առաջ խորհրդակցություններ էին անում, որ վարչապետի միասնական թեկնածու ընտրեն։ Համաձայնության չեկան։ Դա քաղաքական մահ է։

— Հնարավոր չէ փողոցով հեղափոխություն անել, երբ իշխանությունը ունի հասարակական հենարան։ Երազանքին քվեարկողները քիչ չեն նույնիսկ խոշոր քաղաքներում։

— Թբիլիսիում մեծ պրոտեստներ են լինելու, եթե Եվրոպան վերացնի առանց վիզաների ռեժիմը։ Արդեն սպառնում են։

— Դուք թերագնահատում եք Վրաստանի պահպանողական ուժերին։

— Բռնությունը շատացել է։ 

Ընտրատեղամաս Թբիլիսիի  միակ հայկական դպրոցում / հոկտեմբերի 26, 2024

Ընտրությունների օրը լուրեր ենք ստանում հիմնականում Մարնեուլիից՝ լցոնումներ, բազմակի քվեարկության դեպքեր, կարուսելներ։ Խախտումներ կան նաև Թբիլիսիում, Բորժոմիում, Զուգդիդիում և այլն, բայց մեդիան սևեռվում է ազգային փոքրամասնություններով բնակեցված երկրամասի վրա։ Համացանցում զանգվածային ծեծկռտուքների տեսանյութեր են պտտվում․ Թբիլիսիի արվարձանային թաղամասերում ծեծել են դիտորդներին, կռվել են վստահված անձանց հետ, հարձակվել են լրագրողների վրա, «Վրացական երազանքի» ներկայացուցիչները մահակներով ներխուժել են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» գրասենյակ և այլն։

«Ոնց որ մեր 2013-ի ընտրությունները լինեն», – ասում է հայաստանցի դիտորդներից մեկը։


Ընտրատեղամաս Գլդանի թաղամասի դպրոցներից մեկում․ նախքան մեր գալը Երազանքի աջակիցներն ծեծել էին դիտորդներին / հոկտեմբերի 26, 2024

«Երազանքը» տոնում է հաղթանակը անմիջապես քվեարկության ավարտից հետո։ Պաշտոնական արդյունքները՝ մասնակցել է ընտրողների 58.94 տոկոսը, իշխանության օգտին քվեարկել է 53․94 տոկոսը։ Անցողիկ շեմը հատած 4 ընդդիմադիր կուսակցությունները հավաքել են գումարային 37․78 տոկոս։


Ընտրատեղամաս Գլդանի թաղամասում․ դիտորդներից մեկը կրկնաքվեարկության փորձ է կանխել / հոկտեմբերի 26, 2024

Օպոզիցիան և Վրաստանի (արդեն ընդդիմադիր) նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդակցություններից հետո հայտարարում են, որ չեն ճանաչում արդյունքները և ընտրությունները համարում են կեղծված։ 

Մանդատներից ընդդիմադիրները նախատեսում են հրաժարվել։ Նոր խորհրդարանի լուծարում դա չի ենթադրում։ «Վրացական երազանքը» ստացել է 150 պատգամավորական տեղերից 89-ը։ Այն կարող է միանձնյա կառավարություն ձևավորել և անել ամեն ինչ՝ Սահմանադրություն փոխելուց բացի։

Ենթադրվում է, որ օպոզիցիան համընդհանուր մոբիլիզացիա կապահովի։ Մոտ մեկ օր ձգձգելուց հետո Զուրաբիշվիլին հանրահավաք է հրավիրում Ռուսթավելի փողոցում։

Սպասելու ընթացքում շփվում եմ տաքսիստների և խանութպանների հետ։ Ո՞ւմ եք ընտրել։ Ամենահաճախ հնչող պատասխանը՝ «Օծնեբա» (երազանք): 

Ընդդիմության հանրահավաքին՝ հոկտեմբերի 28, ավելի քիչ մարդ էր եկել, քան սպասվում էր։ Երիտասարդները շատ էին: Բախումներ չեղան։ Ոչ ոք չմնաց գիշերելու։ Ամբիոնից ելույթներ էին ունենում ընդդիմության առաջնորդները։ Ի՞նչ են ասում՝ հարցնում եմ կողքս կանգնած ցուցարարներին։ «It’s about our democracy and our liberty and our choice»։

ընդդիմության հանրահավաք / հոկտեմբերի 28, 2024

Զառա Հարությունյան

The post Պահպանողական «Երազանքը» չի հակասում եվրոպական արժեքներին first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Ликсутов: новый инженерный центр построили на юге Москвы по программе МаИП

Японцы, как и Трамп, хотели бы «дружить» с Китаем против России

Газпром нефть создаёт цифровую модель для прогнозирования изменений вечной мерзлоты до 2050 года

Новогодние обращения Путина и Собянина покажут на медиаэкранах транспорта Москвы

Музыкальные новости

Яркий финал года- турнир ФОНКОД 2024 стал самым знаковым событием в спортивном программировании

В Самарской области при поддержке Фонда президентских грантов реализуется проект "Эстетическая гимнастика меняет мир особенных людей"

Предприятия филиала «Северный» ООО «ЛокоТех-Сервис» подвели предварительные итоги работы в 2024 году.

В Москве завершился проекта Центра «Культура для жизни» «Наследие Марии Тенишевой молодому поколению»

Новости России

Москвичка попала в больницу на Ставрополье после аварии на скользкой трассе

Крупный пожар произошел на овощебазе в Краснодарском крае

Городские службы будут работать в усиленном режиме до 8 января

Парфёнов рассказал, как проходил стажировку у Симеоне в «Атлетико»

Экология в России и мире

Драгоценный рейтинг городов: «585*ЗОЛОТОЙ» присудила городам драгоценные статусы по итогам 2024 года

Суперзвезды НБА: как баскетболисты превращают спорт в миллиарды

Пэрис Хилтон обнажилась у елки в католическое Рождество, прикрываясь бантом на видео: поклонники в ярости

Дочь Успенской признали "Лучшей поэтессой года" и наградили. А за какие заслуги?

Спорт в России и мире

Открытие Игр в Париже, допинг Синнера и Свёнтек и заявление Федорищева: главные скандалы 2024 года в спорте

Стефанос Циципас: «В новом году жду чего-то свежего, нового. В прошлом было много взлетов и падений в плане эмоций»

Матс Виландер: «В 2025-м Синнер выиграет больше «Шлемов», чем Алькарас. Мой очень, очень, очень смелый прогноз – один из них оформит календарный Большой шлем»

Елена Рыбакина за час с лишним разобралась с соперницей

Moscow.media

В Москве и Московской области жилищные условия за счет материнского капитала улучшили свыше 537,8 тысячи семей

Якутия. Начало

Выгодные Новогодние праздники с BelkaCar

Дайджест новостей «Грузовичкоф» за декабрь











Топ новостей на этот час

Rss.plus






Городские службы будут работать в усиленном режиме до 8 января

Газпром нефть создаёт цифровую модель для прогнозирования изменений вечной мерзлоты до 2050 года

Москвичка попала в больницу на Ставрополье после аварии на скользкой трассе

Ликсутов: новый инженерный центр построили на юге Москвы по программе МаИП