Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը դեմ է արտահայտվել Թուրքիայի ԵՄ-ին անդամակցությանը՝մեղադրելով Անկարային "Իսլամական պետության" հետ կապերի մեջ:
Զեմանը հայտարարել է, որ Թուրքիան չպետք է մաս կազմի Եվրոպական միության: Նա նշել է, որ չնայած ՆԱՏՕ-ին անդամակցությանը Թուրքիան իրեն պահում է ինչպես "Իսլամական պետության" դաշնակից, փոխանցում է Պրահայի ռադիոն:
Չեխիայի նախագահը խիստ քննադատության է ենթարկել ԵՄ-ի մտադրությունը` երեք միլիարդ եվրո տրամադրել Թուրքիան՝ դեպի Եվրոպա մեկնող փախստականների հոսքը զսպելու համար:
ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը վերջերս հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեջ Թայիփ Էրդողանը և նրա ընտանիքը ներգրավված են Սիրիայում Իսլամական պետությունից նավթի անօրինական առաքումների մեջ: Անտոնովը ցուցադրել էր արբանյակներից արված լուսանկարները, որոնք հաստատում են Թուրքիայի մասնակցությունը "Իսլամական պետության" նավթային բիզնեսում: