Добавить новость




Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԼՂ նախագահ. Ղարաբաղը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի միջազգային հանրությունում

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղարաբաղի անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:


Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Այս տոնը հատկապես կարևոր է մեր ժողովրդի համար, քանի որ խորհրդանշում է ազատ ու անկախ, ժողովրդավարական ու իրավական պետություն կառուցելու նրա ձգտումը, պետություն, որտեղ գերակա է օրենքը, որտեղ պաշտպանված են մարդու իրավունքներն ու ազատությունները, քաղաքացիների և պետության օրինական շահերն ու անվտանգությունը»։


Բակո Սահակյանը նշել է, որ «1991 թվականին անկախություն հռչակած Ղարաբաղն անցել է պարտադրված պատերազմի միջով, հաղթահարել է բազում դժվարություններ ու փորձություններ, բայց և ունեցել փառավոր հաղթանակներ ու նվաճումներ»:


«Անկախ պետության կայացման ճանապարհին կարևոր ձեռքբերում էր մեր երկրի մայր օրենքի` Սահմանադրության ընդունումը: 2006 թվականի հանրաքվեն դարձավ ևս մեկ վկայությունն այն բանի, որ մեր ժողովրդի ընտրած ուղին ճիշտ է ու հաստատուն, և որ ոչ ոք ու ոչ մի բան չեն կարող կասեցնել նրա ընթացքը: Դա պետք է քաջ գիտակցի նաև մեր հակառակորդը, ով պահ անգամ չի վարանում դիմելու սադրիչ գործողությունների», - ասել է ԼՂ նախագահը:


«Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի մենք այսուհետ էլ անելու ենք ամեն ինչ Ղարաբաղի պետականության շարունակական ամրապնդման, մեր ժողովրդի անվտանգության ու բարեկեցության ապահովման, պաշպանունակության մակարդակի բարձրացման, տնտեսության զարգացման, մարդկանց կենսապայմանների բարելավման ուղղությամբ: Ղարաբաղը պետք է դառնա զարգացած ու ժամանակակից հանրապետություն և իր արժանի տեղը զբաղեցնի միջազգային հանրության շարքում», - ասված է Բակո Սահակյանի ուղերձում:


 


 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus