Добавить новость




Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ներկայացվել են Սբ. Գեւորգ եկեղեցուն նվիրված գիրք-ալբոմները

Դեկտեմբերի 9-ին «Միրզոյան» գրադարանում IDeA հիմնադրամը ներկայացրեց Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ տաճարի վերակառուցման ծրագրի շրջանակներում հրատարակված «Սուրբ Գեւորգ. որմնանկարներ», «Սայաթ Նովա. քնարերգություն» եւ «Քարթլիի թագուհի Շուշանիկը» գիրք-ալբոմների շնորհանդեսը:

Գրքերը հրատարակվել են հայ, վրացի, ռուս եւ անգլիացի խմբագրերի եւ դիզայներների համատեղ աշխատանքի արդյունքում:
[[gallery1]]
«Քարթլիի թագուհի Շուշանիկը» ալբոմը Վարդան Մամիկոնյանի դստեր` Շուշանիկի վկայագրությունն է: Ալբոմի հեղինակների առաջարկով Շուշանիկի պատմությունն իրենց մեկնաբանությամբ նկարազարդումների միջոցով ներկայացրել են Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնի, Վրաստանի  Է. Գորգաձեի անվան մանկական պատկերասրահի սաները եւ Արցախի պատանի նկարիչները:
[[gallery2]]
«Թբիլիսին բազմազգ, բազմալեզու քաղաք է, գրքերն էլ այդպիսին ստացվեցին: Կարծում եմ, արդյունքում իսկական դարերի երկխոսություն ունեցանք` անցյալն ու ներկան հանդիպեցին», - ասել է IDeA հիմնադրամի մշակութային ծրագրերի պատասխանատու, գրքերի հրատարակության ծրագրի ղեկավար Էլեոնորա Մալխասյանը:
[[gallery3]]
«Սայաթ Նովա. քնարերգություն» ալբոմում նկարազարդումների միջոցով փորձ է արվել ներկայացնել այն թբիլիսյան մթնոլորտը, որտեղ ապրել է աշուղը:

Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման արդյունքում դարեր շարունակ սվաղի ու գաջի շերտերի տակ մնացած Հովնաթանյանների, Գեւորգ Բաշինջաղյանի եւ անհայտ վարպետների  հեղինակած որմնանկարների ներկայացված են «Սուրբ Գեւորգ. որմնանկարներ» ալբոմում: 
[[gallery4]]
Նախապես ծրագրվել էր, որ գիրք-ալբոմները կտպագրվեն եկեղեցու վերակառուցման ծրագրի բարերարներին նվիրելու համար, սակայն հետո որոշվեց, որ դրանք տեղ կգտնեն Երեւանի եւ մարզային գրադարաններում, նաեւ հասանելի կլինեն քաղաքի գրախանութներում:

Գիրք-ալբոմները հրատարակվել են «Նուշիկյան Պրինտ» տպագրատանը:

Լենա Գեւորգյան
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus