p bԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. /bՀ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 14,25 կմ և 14,9 կմ հատվածների հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։/pp «Ծրագրի արժեքը շուրջ 3 մլրդ 385 մլն դրամ է, որից 2,96 մլրդ դրամի աշխատանքներն իրականացվել են Շիրակի, մյուս մասը՝ Արագածոտնի մարզում։ Միջոցները հատկացրել է Կառավարությունը:/pp 2018-ից ի վեր Շիրակի մարզում հիմնանորոգվել է 230 կմ ճանապարհ, առանց հաշվի առնելու ներհամայնքային ճանապարհները»,-գրել է նա։/p