Добавить новость

Массовые сбои наблюдаются в работе всех сервисов рунета

Патриарх Кирилл заявил, что демографическая ситуация в России вызывает тревогу

Москалькова намерена добиваться мировой огласки инцидента с гибелью Мартемьянова

Температура в Москве будет на шесть-семь градусов выше нормы до 11 января





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Անավարտ երկիրն ու հակասությունների կծիկ մարդը՝ Հովիկ Չարխչյանի նոր վեպում

«Նռանե» հրատարակչությունը լույս է ընծայել Հովիկ Չարխչյանի «Երկիր անավարտ» վեպը։

«Մարդը, միտքը, գաղափարը, նպատակը չեն կարող ավարտուն ու ամբողջական լինել, եթե երկիրն անավարտ է: Քանի դեռ տանդ պատերից մեկը չկա, դու մրսելու ես: Ես ուզում եմ, որ այդ պատը կառուցենք, այլ ոչ թե քանդենք ամբողջ տունը միայն այն բանի համար, որ ներսում սառն է ու դա ինչ-որ մեկին դուր չի գալիս»,- ասվում է գրքում։

Մեդիամաքսը զրուցել է Հովիկ Չարխչյանի հետ։

- Վերջին շրջանում մեր գրողներից շատերն են անդրադառնում Երկրի հարցին։ Հայրենիք, հանրապետություն, պետություն, Երրորդ հանրապետություն… Հիմա՝ Անավարտ երկիր… Երկար տարիների մտորումների արդյո՞ւնք է Ձեր նոր վեպը, նույնությամբ կգրվե՞ր, եթե չլիներ 44-օրյա պատերազմը։

- Վերջին պատերազմի արձագանքն այս գրքում փնտրելը սահմանափակում է նրա ընդգրկման շրջանակը: Վեպում չկա օրացուցային հստակ ժամանակահատված: Մեկի համար դա մեր օրերն են, մյուսի համար՝ անցած դարի 90-ականները, երրորդը կարող է շատ ավելի հեռուները գնալ, եւ նրանք բոլորն էլ իրավացի կլինեն, որովհետեւ կան հարցեր ու խնդիրներ, որոնք բոլոր ժամանակներում արդիական են, եւ յուրաքանչյուր սերունդ դրանք հաղթահարելու իր ուղիներն է փնտրում: «Երկիր անավարտ» վեպը փորձ է՝ ստեղծել դրանց հանրագումարը, շոշափել այն ներքին կապը, որ շղթայաբար փոխանցվում է մի ժամանակից մյուսին:

- Գուցե սուբյեկտիվ ընկալում է, բայց մինչեւ այն պահը, երբ պարզ է լինում, թե երբ եւ ինչու երկիրը մնաց անավարտ, թվում է՝ վեպը գրվել է այս օրերի մասին։ Շաղկապե՞լ եք պատմությունները, ժամանակները, թե՞ պարզապես ոչինչ չի փոխվել մեր երկրում։

- Իմ վեպում չկա աշխարհագրական եւ կամ ժամանակային կոնկրետություն: Եթե նկատել եք, վեպում նույնիսկ չեք հանդիպի «Հայաստան» կամ «հայ» բառերին:
Սա գիրք է ոչ թե տեղանքի կամ իրադարձության, այլ մարդկային գործոնի մասին, որն իր ուղղակի կամ անուղղակի անդրադարձն է ունենում ընթացքի վրա, որքան էլ մենք այն համոզմանը լինենք, թե մեր փոքրիկ, աննշան քայլերը չեն կարող մեծ ցնցումների ու շրջադարձերի շարժառիթը դառնալ: Մեծ հաշվով «Երկիր անավարտը» գիրք է յուրաքանչյուրիս պատասխանատվության աստիճանի մասին:

-Կա՞ն նախատիպեր, նախապատմություն, բացի այն, որ գիրքը մեզ համար կարեւոր, շրջադարձային իրադարձության մասին է։

-Եթե ինչ-որ մեկը գրքում նախատիպեր տեսնի եւ կամ ասի, որ այս կամ այն դեպքը իրականում կատարվել է, ես նրան կպատասխանեմ. «Բոլոր համընկնումները պատահական են»: Որովհետեւ սա վեպ է, այլ ոչ թե փաստագրություն: Գրականությունը հակված է տիպական կերպարների միջոցով անդրադառնալ արդիական երեւույթներին՝ գործածելով ընդհանրական պատկերներ, միախառնելով իրականն ու հորինվածքը: Իսկ զուգորդումները նույնպես նման պայմանականությունների շարքում են:

-Գրել գեղարվեստական գործ, որը պիտի ներկայացնի ոչ վաղ անցյալի պատմությունը, պատասխաններ տա այսօրվա մասին ու նաեւ լինի հետաքրքիր։ Ի՞նչ աշխատանք, լարում ու նյարդ է պահանջել այս վեպի ստեղծումը։

-Ես փորձել եմ ստեղծել մի գործ, որը հնարավորություն պիտի տա, որպեսզի մենք մեզ դիտենք կողքից: Գրքում օտարներ ու անծանոթներ չկան: Այնտեղ մենք ենք՝ բոլորս եւ առանձին-առանձին: Մեր մտքերն են, մեր արարքները, մեր սխալները, մեր զղջումներն ու հատուցումները: Դիտել, ընկալել, վերլուծել, հասկանալ մարդկանց խոսքերի ու գործողությունների բնույթը, նրանց վարքը, նպատակի ընտրությունը. սա նախ եւ առաջ հեղինակից պահանջում է անաչառություն, կարեւորն անկարեւորից զատելու հմտություն, գեղարվեստի շրջանակի մեջ գաղափարը ներառելու փորձառություն: «Երկիր անավարտը» գրվել է երեք ու կես տարում: Իսկ դա քիչ ժամանակ չէր բավարար արդյունք ստանալու համար:

-Կարո՞ղ ենք նույնացնել հեղինակի հետ գլխավոր հերոսին:

-Ոչ: Հերոսները կարող են լինել հեղինակի ընկալման արգասիքը, բայց հեղինակը լինել չեն կարող: Այս դեպքում հեղինակը նույնիսկ խուսափել է «դրական-բացասական հերոսներ» ընդունված տարանջատումից, որովհետեւ մարդը հակասությունների կծիկ է, նա չի կարող լինել միատարր:

Մարդու ներաշխարհի վերլուծությունը, նրա խոհերի ուղեծիրը գտնելու փնտրտուքը, պատճառահետեւանքային զարգացումների գաղտնազերծումը թույլ են տալիս ի հայտ բերել այնպիսի խորքային շերտեր, որ հեղինակը կամա թե ակամա պիտի «մի կողմ քաշվի»՝ իր տեղը զիջելով ստեղծագործված նյութին:

-Զինվորականը (պատմողը) ու Զեթը հակապատկեր են։ Նրանք ընկերանում են, պատմողը պատրաստ է ծեծել նրան քաղաքական հայացքների, արկածախնդրության համար, բայց չի ուզում, որ նրան ծեծեն հավաքների ժամանակ։ Ինչպե՞ս բացատրել այս մտերմությունը։

-Նրանցից յուրաքանչյուրը մյուսի լրացումն է: Ամեն մեկը մյուսի մեջ տեսնում է այն, ինչ ինքը չէ, բայց կարող էր լինել: Երկրորդ «ես»-ը: Նրանց ընկերությունը նաեւ վկայությունն է այն բանի, որ նույնիսկ հակադիր բեւեռները կարող են մերձենալ, եթե կա ընդհանուր նպատակ, նույն ուղղությամբ քայլելու կամք ու պատրաստակամություն:

-Զեթն ավելի վատն է, քան նրանք, ովքեր մասնակցում էին պետական այրերի սպանությանը՝ պետության գլխատմանը։ Իսկ զինվորակա՞նը, չէ՞ որ կռահում էր, որ ինչ-որ բան է ծրագրվում ու ոչինչ չարեց կանխելու համար։

-Կա նա, ով հարվածում է դաշույնով, եւ կա նա, ով այդ հարվածող ձեռքի մեջ դնում է դաշույնը: Յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատվության իր բաժինն ունի, եւ այդ բաժինը բաշխված է հավասարաչափ: Լավը լինելու եւ վատը չլինելու համեմատության մեջ նախապատվություններ չկան:

-«Իմացիր ճշմարտությունը՝ կիմանաս մեղավորին»: «Ավելի հաճախ պատահում է այնպես, որ գտնում են մեղավորին՝ այդպես էլ չիմանալով ճշմարտությունը»։ Ունենք չբացահայտված գործ (հոկտեմբերի 27-ը), ու շատ հարցերի պատասխանները այնտեղ ենք տեսնում կամ փնտրում։ Հիմա, գիտե՞նք, թե՞ չգիտենք ճշմարտությունը։
 
-Ճշմարտության իմացությունը ինքնանպատակ լինել չի կարող: Դա պիտի ունենա հետեւանք: Եթե չկա հետեւանք, ճշմարտությունն արժեզրկվում է: Եվ եթե դուք հիշատակեցիք հոկտեմբերի 27-ը եւ դրա չբացահայտված լինելու հանգամանքը, ապա տեղին չէ՞ մեկ անգամ էլ կրկնել նույն հարցը՝ մենք ի՞նչ ենք փնտրում՝ ճշմարտությու՞նը, թե՞ մեղավորներին:

-«Ես չգիտեի, թե ինչո՞վ իրավացի չէր հանգիստ կյանքով ապրել երազող մարդը, եւ չգիտեի, թե ինչո՞վ էր մեղավոր նա, ով գիտակցում էր իրեն բաժին ընկած ժամանակի ծանրությունը եւ չէր խուսափում այդ բեռն առնել իր ուսերին»: Մի տեսակ,  բոլորը մեղավոր են եւ բոլորը մեղավոր չեն...

-Մեղավորներ ու անմեղներ գտնելու տենդագին մրցավազքի մեջ մենք աչքաթող ենք անում ամենաէականը: Եվ հենց այս նույն սխալն էին գործում նաեւ վեպի հերոսները: Մինչդեռ կարեւորագույնը պիտի լիներ այն հարցը, թե որտեղ է թաղված արմատը, ինչպես պատահեց, որ իրավիճակը հոսեց խոտոր ճանապարհով:

-Ո՞վ է Սառան, պարզապես կերպա՞ր,  թե՞ զուգահեռ ընթացող սիրային պատմությունը ինչ-որ բան է խորհրդանշում։

-Վեպում չեն կարող լինել կերպարներ, որոնք սոսկ լինելու համար են: Սառան նախ եւ առաջ միջոց է, որ թույլ է տալիս բացահայտելու հերոսների զգացական դաշտը, բարոյականության չափանիշները, որոշակի արժեքների հանդեպ նրանց վերաբերմունքը: Սրա հետ մեկտեղ Սառան անցողիկի ու մնայունի, ձեռքբերման ու կորստի, որոշակիի ու անորոշի փորձաքարն է, գայթակղության դյուրազգաց նժարը, որի վրա պիտի կշռվի հավատարմությունը:

-Պատմության ուսուցչի երազով է ավարտվում վեպը։ «Իմ երազների մեջ իմ մեծ ընտանիքի բոլոր անդամները ներկա են, բոլորը բոլորին ճանաչում են եւ նրանք մշտապես միասին են»: Աշխարհից էլ ալյուրի հոտ է գալիս... Սա հայ մարդու դարավոր երազանքն է, գուցե առհասարակ մարդու, հասարակ, պարզ մարդու երազանքը։

-Վերջին երազն իր ներսում անավարտ երկիրը ավարտուն դարձնելու տեսլականն ունի: Վերջին երազը այն բանալին է, որով հնարավոր է բացել գրքի մտահղացման ու նպատակադրման դուռը: Վերջին երազի մեջ կա մեր բոլորի երազներից մի-մի բեկոր:

-Վեպը նո՞ւյնպես անավարտ է, ինչպես երկիրը։

-Վեպն առավել քան ավարտուն է: Անավարտ է պատմությունը:

Արմինե Սարգսյան

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Вильфанд: в Поволжье, на Урале и в Сибири сохранится теплая погода до 14 января

С оглядкой на ключевую ставку: как в России могут измениться проценты по кредитам и вкладам в 2025 году

Рэпер Гуф пожаловался на обострённое внимание прессы и фанатов

Во Франции выразили обеспокоенность, что российские спутники "Олимп-К" и "Олимп-К2" опасно приближаются к другим космическим аппаратам

Музыкальные новости

Meta wants AI characters to fill up Facebook and Instagram 'kind of in the same way accounts do,' but also had to delete a humiliating first run of its official bots

Квартира в британском стиле продается в Барнауле почти за 40 млн рублей

Профилактическая акция Росгвардии «Безопасный Новый год» проходит в Смоленской области

Релиз трека. Релиз новой песни. Релиз сингла. Релиз Музыкального альбома. Релиз стихотворения.

Новости России

В партии Шольца перепутали немецкую подводную лодку с российской

Тарифы идут на подъем. Почему растет в цене "коммуналка" и как на ней сэкономить?

Это все из-за инфляции: в России захотели снова изменить пенсионный возраст на 5 лет

Культурный шок в культурной столице за три дня

Экология в России и мире

Интересные факты о кактусах

AI Певица. Создание AI Певицы. AI Певец. AI Артист.

От обычного парня в популярного блогера-миллионника.

Мое разочарование от "Песни года-2024": старые песни и надоевшие артисты

Спорт в России и мире

Арина Соболенко назвала момент, когда была близка к завершению карьеры

ФОТО ⟩ Лесная прогулка Аннетт Контавейт в компании друзей приняла неожиданный поворот: «Еще недавно у всех было отличное настроение»

Арина Соболенко снялась для Harper's Bazaar и раскрыла тайны личной жизни

Иванишевич впервые прокомментировал скандал вокруг Рыбакиной и Вукова

Moscow.media

Кировск. Мурманская область. Кольский полуостров

АвтоВАЗ не смог запустить продажи электромобиля ценой 4 млн рублей

AI Певица. Создание AI Певицы. AI Певец. AI Артист.

От обычного парня в популярного блогера-миллионника.











Топ новостей на этот час

Rss.plus






Культурный шок в культурной столице за три дня

Тарифы идут на подъем. Почему растет в цене "коммуналка" и как на ней сэкономить?

В партии Шольца перепутали немецкую подводную лодку с российской

В Дагестане прошел приуроченный к 80-летию Победы в ВОВ забег DAGRUN-2025