Добавить новость


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կրթությունը ծախս չէ․ զանգվածային հակակառավարական ցույցեր Արգենտինայում

Արգենտինայում հարյուր հազարավոր ուսանողներ երեկ բողոքի ցույցի են դուրս եկել նախագահ Խավիեր Միլեյի լիբերտար կառավարության կողմից պետական ​​համալսարանների ֆինանսավորման կտրուկ կրճատումների դեմ: Պրոտեստը հաջորդել է կրթության ոլորտում օրեր տևող գործադուլներին։

Բողոքի ցույցերը սկսել են, երբ նախագահի վարչակազմը սպառնացել է վետո դնել Կոնգրեսի կողմից շաբաթներ առաջ ընդունած կրթության ֆինանսավորման օրենքի վրա, պատճառաբանելով, որ Արգենտինան բախվում է տնտեսական ճգնաժամի՝ տարեկան մոտ 240% գնաճի, իսկ բնակչության կեսից ավելին աղքատության մեջ է:

«Կառավարությունն ունի համակարգված, մեթոդական և աստիճանական ծրագիր՝ ոչնչացնելու հանրային կրթությունը», – ասվում է Բուենոս Այրեսի համալսարանի ղեկավար Ռիկարդո Գելպիի հայտարարության մեջ:

Համալսարաններին ուղղվող ֆինանսական միջոցների կրճատումը Միլեյի կառավարությունը վաղուց է սկսել և բազմիցս գործելաոճն արդարացրել՝ ծաղրելով պետական համալսարաններն ու դրանք անվանելով «սոցիալիստական» դոկտրինացիայի վայրեր։ Արգենտինացիների շրջանում, սակայն, պետական համալսարանները մեծ համբավ ունեն։

Բողոքի ցույցերից հետո էլ Միլեյի գրասենյակը զիջումների չի գնում, այլ խոստանում է կասեցնել ազգային համալսարանների ֆինանսավորումը մեծացնելու «անպատասխանատու» մղումը, ինչպես նաև ցանկացած առաջարկ, որը «կվտանգի հարկաբյուջետային հավասարակշռությունը»:

Արգենտինայի համալսարանների ֆեդերացիայի ղեկավար Պիերա Ֆերնանդեսը բողոքի մասնակիցներին ասել է, որ հանրային կրթությունը «պայքարում է իր գոյատևման համար»։ «Կրթության և գիտության ֆինանսավորումը ներդրում է, ոչ թե ծախս», – ասել է նա։

Դեռևս ապրիլին բարձրագույն կրթության բյուջեի կրճատման դեմ բազմահազարանոց ցույցերը ստիպեցին Միլեյին վերանայել իր քաղաքականությունը: Պրոտեստների արդյունքում խոստացված բարելավումներն, ըստ համալսարանական իշխանությունների, կառավարությունը չի արել:

Բուենոս Այրեսի համալսարանի տվյալներով՝ դեկտեմբերից համալսարանի դասախոսական և ոչ դասախոսական անձնակազմի գնողունակությունն ընկել է մոտ 40%-ով և վատթարացումը շարունակվում է:

«Եթե օրենքի վրա վետո դրվի, հետևանքները շատ լուրջ կլինեն, դա կազդի աշխատավարձերի, համալսարանի հետազոտական կարողությունների և այլ գործառույթների վրա», – ասել է համալսարանի շրջանավարտ և դասախոս Ֆլորենսիա Ռիվերոն։

The post Կրթությունը ծախս չէ․ զանգվածային հակակառավարական ցույցեր Արգենտինայում first appeared on Epress.am.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus