Բարձրավոլտ էլեկտրակայան, կիսափտած սյուներ՝ մարդու բոյից ցածր կախված մալուխներով։ Մոտակա բնակելի տունը 6 մետր հեռավորության վրա է, բայց պետք է գոնե 10 մետր հեռու լինի։ Զուգարանը կախված մալուխների տակ է։ Ըստ հատակագծի, կայանը տնամերձ հողի տարածքում է գտնվում։ Էլեկտրացանցն ընդունում է, որ հեռավորությունը խախտված է, իսկ սյուները՝ փտած, բայց հարցը ամիսներ շարունակ չի լուծվում։ Դիմացը ձմեռ է, որը առանց գազի ապրող Հանքավանում առավել դաժան է անցնում։
Հանքավանի այս տանը թոշակառու Սուսաննան է ապրում։ Ասում է, որ կայծակների ժամանակ սյուներից կրակ է թափվում՝ գերադասում է դուրս չգալ։ Հարազատներն ու հարևանները հրաժարվում են հյուր գալ անվտանգության նկատառումներով։ Կայանի պատճառով մարդկանց թույլ չեն տալիս շինարարություն անել իրենց տարածքում։ Անձրևաջրերը լցվում են տան տակը։ Կնոջ ռուսաստանաբնակ որդին եկել է հարցը լուծելու և արդեն երկուսուկես ամիս չի կարողանում վերադառնալ։
Մանրամասները՝ տեսանյութում․
The post – Իսկ զուգարանը որտե՞ղ է։ – Հեսա՝ 10 000 վոլտի տակը first appeared on Epress.am.