Երբ ես երեխա էի, իմ մանրէաբան պապիկը ինձ ցույց տվեց միկրոսկոպը, և ես տեսա դեղինը: Ո՞նց կարող եմ դա նկարագրել։ Ինչքա՛ն խաբված եմ ես եղել մինչ այդ…
Միկրոսկոպիկ մոտեցումը, պատմում է միկրո-պատմաբան Կառլո Գինզբուրգը, այսպես դարձավ իր մեթոդը։ Միկոպատմագիտությունը որպես ուղղություն սկսվել է Իտալիայում` 1970-ականներին։ Այն ուսումնասիրում է միջնադարյան «փոքր մարդկանց» կյանքն ու կենցաղը, շրջանցելով թագավորների և ազնվականների Պատմությունը։
«Կարևոր է միկրոպատմության գեոպոլիտիկ կողմը։ Այդ առումով իսլանդացի ձկնորսների կյանքն ավելի կարևոր է, քան Բաստիլի գրավման հարյուրավոր պատումները», – Երևանի Գաֆէսճեան կենտրոնում անցկացվող դասախոսության ժամանակ ասում էր Կառլո Գինզբուրգը։
Պատմաբանը հայտնի է իր «Պանիրը և որդերը» գրքով, որը միջնադարյան Ինկվիզիցիայի զոհ դարձաց ջրաղացպանի մասին է։ Մենոկիոյին վառել են 1599 թվականին հերոտիկոսության մեղադրանքով։ Նա ասել էր, թե աշխարհը առաջացել է փտումից։
Դատավարության նյութերը Գինզբուրգի ձեռքն են ընկել ամենայն մանրամասնություններով. նոտարներն արձանագրել են ինկվիզիտորների հարցերը, վկաների, փաստաբանի, իր՝ Մենոկիոյի ելույթները՝ ընդհուպ մինչև ձայնարկություններն ու ռեակցիաները։ Այսպես միկոպատբամանը բացահայտել է Մենոկիոյի մասին ամեն հնարավորը, սկսած նրա թե ինչ գրքեր էր նա կարդացել։
Ակնհայտ է, որ Գինզբուրգը հիացած է Մենոկիոյով, նրան համարում է «մեզ նման մեկը», պրիմիտիվ դասակարգային պայքարի հերոս։
«Մենոկիոն կարողանում էր կարդալ, գրել, վիճել ինկվիզիտորների հետ։ Ագրեսիվ վիճաբանել սոցիալական և կրոնական հիերարխիաների մասին։ Սա իհարկե բացառիկ բան էր։ Նա ուներ ֆիլտր, այդ ֆիլտրը երևում էր նրանից, թե ինչպես է նա մեկնաբանում իր կարդացած գրքերը։ Այդ ֆիլտրը պայմանավորված էր գոյություն ունեցող բանավոր մշակույթով նաև։ Դա էր իմ հիփոթեզը», – ասում է նա։
Պատմաբանը «բացառիկ սովորական» դեպքեր է գտել նաև վհուկների որսի դատերի ուսումնասիրությունում։ Ի սկզբանե մտածելով, որ սուբորդինացված գյուղացիները կախարդում էին միապետերին, Գինզբուրգը բացահայտել է ավելին՝ անոմալիաներ։ Ըստ նրա, ոչ մի դեպք բացառիկ չէ, նույնիսկ եթե բացառիկ է թվում։ Եւ միայն բացառիկ դեպքերն ուսումնասիրելով պատմաբանները կարող են հասկանալ՝ ինչպես են փոխհարաբերվել էլիտաներն ու ժողովուրդը. ոչ միայն իշխանության ճնշումները այլև դրանց դիմադրությունները։
Գինզբուրգին հաճախ քննադատում են բացառիկ փաստաթղթերի վրա հիմնվելու համար, որոնք չեն կարող վկայել ժամանակի մշակույթի մասին։ Պատմաբանը պաշտպանվում է. «Կոգնիտիվ տեսակետից բացառություններն ավելի հարուստ են, քան նորմաները։ Որովհետև նորմաները չեն կարող ներառել բոլոր խախտումները նորմից, բայց բացառությունները անպայմանորեն ներառում են նորման»,- ասում է նա։
Մինչդեռ այլ պատմաբանների մոտ՝ անոմալիաները դիտարկվել են էլիտաների կողմից բացառված լինելու շրջանակներում։ Օրինակ՝ Միշել Ֆուկոյի «Խենթության պատմություն» գրքի հերոս Պիեռ Ռիվերը դիտարկվում է որպես երկու կառույցների՝ դատական և հոգեբուժական իշխանությունների ազդեցության կրող։ Նա սպանել է իր հորը, մորը, քրոջը, և Ֆուկոն նրան նայում է որպես համակարգի զոհ՝ չխորանալով, թե ինչ գրքեր էր կարդում Ռիվիեռը։
«Ըստ Ֆուկոյի՝ բացառությունները էքզիստենցիալ առումով ավելի հարուստ են։ Ո՛չ , ես սա չեմ ասում։ Ես ասում եմ՝ կոգնիտիվ առումով բացառություններն ավելի հարուստ են։ Իմ կարծիքով, միկրոպատմագրությունը այս մոտեցման մարմնավորումն է», – ասում է պատմաբանը։
Կառլո Գինզբուրգի «Պանիրը և որդերը» գիրքը թարգմանվել է արևմտահայերեն։ Այն հասանելի է գրախանութներում։
The post Բացառությունները միշտ ներառում են նորմը first appeared on Epress.am.