Ռուսաստանում զորակոչից Հայաստան փախած տրանս կանայք՝ Օլգա Համիլտոնն ու Սեանա Սուն, ծանր վիճակում են հայտնվել։ Հայկական նացի տելեգրամ ալիքով աութինգի ենթարկվելուց և ոստիկանության անգործությունից հետո, նրանք չեն կարող ապահով ու ազատ աշխատել Երևանում և այլևս չունեն ֆինանսական միջոցներ տուն վարձելու կամ ուտելիք գնելու համար։ Երկու ամիս է՝ զույգը նաև ստիպված դադարեցրել է հորմոնալ թերապիան, ինչը վտանգավոր է առողջության համար։
Տրանս կանայք դիմում են դրամահավաքի, քանի որ վարձակալած տան տերը սպառնում է նրանց վռնդել և տանել գյուղ՝ ծիրանանոցում աշխատելով պարտքը մարելու համար։
Կանանց ֆինանսապես աջակցելու համար փոխանցումները՝ հետևյալ քարտի համարով. 9051 2152 0731 4819։
The post Դրամահավաք․ Երևան փախած կանայք օգնության կարիք ունեն first appeared on Epress.am.