Добавить новость


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար. Քվեարկությունն անցել է ազատ ու հանգիստ մթնոլորտում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդային:


Նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ՀՀ սահմանադրության փոփոխությունների համազգային հանրաքվեն Հայաստանի պատմության մեջ կարևոր քաղաքական իրադարձություն է, և ուրախալի է, որ տարբեր միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև ԱՊՀ դիտորդական առաքելությունը, որն ամենամեծ և ներկայացուցչական առաքելությունն է, հետևել են ամբողջ գործընթացին: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է միջազգային դիտորդների քաղաքականապես չեզոք և օբյեկտիվ գնահատականները:


«Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ մինչև հանրաքվեն՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնությանը հաջորդած բոլոր փուլերում, հնարավոր դարձավ երկրում ապահովել ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան հրապարակայնությունն ու թափանցիկությունը, քաղաքական ուժերի ներգրավվածությունը գործընթացին, արվեց ամեն ինչ՝ հանրաքվեի պատշաճ նախապատրաստության և անցկացման համար, այդ թվում՝ Հայաստանի օրենսդրությանն ու ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան պայմաններ ապահովելով դիտորդական բոլոր առաքելությունների համար»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։



ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը ներկայացրել է հանրաքվեի վերաբերյալ առաքելության եզրակացությունը, որը հրապարակվել է նաև լրագրողների հետ հանդիպման ժամանակ և ևս մեկ անգամ ընդգծել, որ առաքելության առաջին ու հիմնական եզրակացությունն այն է, որ բոլոր մակարդակներում՝ պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների կողմից հնարավորություն տրվեց քաղաքացիներին՝ ազատ քվեարկելու և իրենց կամքն անկաշկանդ արտահայտելու:


«Մենք դա զգացինք, երբ այցելեցինք բազմաթիվ ընտրատարածքներ: Ես կարող եմ ասել մեկ բան՝ քվեարկությունն անցել է ազատ ու հանգիստ մթնոլորտում, բաց և հրապարակային: Տպավորված էի տեսնելով, որ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գիտի իր գործառույթները: Շնորհավորում եմ Ձեզ, որ Ձեր նախաձեռնությունը սատարում ստացավ»,-ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն ասել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդան: Նա գոհունակությամբ է խոսել դիտորդական առաքելությունների գործունեության համար ստեղծված պայմանների մասին, ընդգծելով, որ դա թույլ է տվել, մասնավորապես, իր գլխավորած առաքելությանը լիարժեքորեն, ստանձնած պատասխանատվությանը համահունչ և բարեխղճորեն կատարել հանրաքվեի գործընթացի ամբողջ դիտարկումը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus