Добавить новость


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ոստիկանությունը 268 ահազանգ է ուսումնասիրել

Ոստիկանությունը հայտնում է, որ հանրաքվեի ընթացքին հետևող ԶԼՄ-ներից, հասարակական կազմակերպություններից, վստահված անձանցից, դիտորդներից ոստիկանությունում ստացվել և ուսումնասիրվել է 268 ահազանգ. 16-ը՝ «Թեժ գծով», իսկ 252-ը` զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներ:


Ահազանգերը հիմնականում վերաբերել են քվեարկելուն ուղղորդելուն (35), այլ անձի փոխարեն քվեարկելուն (32), ընտրատեղամասերում կուտակումներին (28), ընտրակեղծիքներին (24), դիտորդների աշխատանքը խոչընդոտելուն (20), լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն (18), կրկնակի քվեարկությանը (17), ընտրացուցակների ճշգրտմանը (15), ձև 9 տեղեկանքով քվեարկելուն (14), ընտրատեղամասերում վստահված անձանց թվաքանակի խախտումներին (9), ընտրակաշառքի փորձին (8), բռնությանը կամ ծեծին (7) քարոզչություն կատարելուն (5),վստահված անձանց հասցեին տրված սպառնալիքներին (4), բաց քվեարկությանը (2), հարկադրանքին (2), 28-ը՝ այլ խախտումների:


«Նշված ահազանգերից 178-ով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից նախապատրաստվում են նյութեր, այդ թվում՝ 48-ն ուղարկվել է նախաքննական մարմին՝ հետագա ընթացքը որոշելու համար, որոնցից 2-ով արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր, 90-ով կատարվում են ստուգումներ, 16 ահազանգ ուղղորդվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հետագա ընթացքը լուծելու համար»,- հայտնում է ՀՀ ոստիկանությունը։


Ինչ վերաբերում է Անձնագրային և վիզաների վարչության կողմից կատարված աշխատանքներին, ապա հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներում չընդգրկվելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքն իրացնելու նպատակով դատարան է դիմել 3 քաղաքացի, որոնց դիմումները բավարարվել են:


Տարածքային անձնագրային ծառայությունների կողմից քվեարկելու իրավունք ունեցող 146 քաղաքացիների տրվել են անձը հաստատող ժամանակավոր փաստաթղթեր կամ ժամանակավոր վկայականներ: 6 քաղաքացու տրվել են տեղեկանքներ՝ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար: Անձնագրայինի «Թեժ գիծ» է զանգահարել 39 քաղաքացի։ 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus