Добавить новость




Новости сегодня

Новости от TheMoneytizer

Լևոն Զուրաբյան. Սահմանադրական բարեփոխումների հակառակորդները մտադիր են բողոքարկել հանրաքվեի արդյունքները

Իշխանությունները կեղծել են սահմանադրական հանրաքվեի արդյունքները, ինչի առնչությամբ ՀԱԿ-ը և «Ոչի» ճակատը մտադիր են բողոքարկել քվեարկության արդյունքները: Այդ մասին լրագրողներին հաղորդել է ՀԱԿ խմբակցության ղեկավար և «Ոչի» քարոզչական շտաբի պետ Լևոն Զուրաբյանը:

 

Նրա ասելով, ճակատը բազմաթիվ ապացույցներ ունի կեղծարարության մասին և կանոնակարգով սահմանված ժամկետում դրանք բոլորը կհրապարակի: Զուրաբյանը վերստին կարծիք է հայտնել, որ իշխանությունները կարողացել են կեղծել շուրջ 500 հազար ձայն: «Իշխանությունները կիրառել են կեղծարարության ողջ տեսականին. ընտրակաշառք, լրացուցիչ ցուցակներ, ճնշումներ, բազմակի քվեարկություն, արդյունքների կեղծում և այլն, հետևաբար, մենք մտադիր չենք լռել և պահանջելու ենք վերահաշվարկ», - հայտարարել է ընդդիմադիր գործիչը: Ընդ որում նա վստահ չէ, որ վերահաշվարկը ինչ-որ փոփոխության կհանգեցնի ԿԸՀ ներկայացրած տվյալներում, քանի որ, նրա կարծիքով, կառավարող ռեժիմը կարողանում է կեղծել նաև այդ գործընթացը: Սակայն նա համոզմունք է հայտնել, որ բոլոր իրավախախտումները տեղի են ունեցել ընտրատեղամասերում և դրանց սահմաններից դուրս, բայց` ոչ ԿԸՀ-ում:

 

Զուրաբյանը նաև համոզմունք է հայտնել, որ ի սկզբանե ընտրացուցակները ուռճացված են եղել, և ԿԸՀ ներկայացրած ընտրողների մասնակցությունն ընդհանուր ոչինչ չունի իրական պատկերի հետ: «Մեր հաշվարկների համաձայն, առավելագույն մասնակցությունը կարող էր լինել 40%, մնացածը ռեժիմի մեքենայությունն է», - նշել է նա: Ընդդիմադիր գործչի կարծիքով, գործընթացի սկզբում իշխանությունները հույս ունեին կեղծել արդյունքները և ապահովել հաղթանակ, սակայն հանրաքվեի օրը համոզվեցին, որ չեն կարող ապահովել մասնակցություն և անցկացնել բարեփոխումները, ինչի առնչությամբ էլ սկսեցին կիրառել ճնշումներ, բաժանել ընտրակաշառք և շոուներ սարքել ընտրատեղամասերում: «Գործը հասնում էր տրագիկոմեդիայի, քանի որ ընտրատեղամասերում ձայների հաշվարկի ընթացքուըմ անհետանում էին քվեատուփեր, ծեծկռտուքներ էին սկսվում, որոնց ընթացքում լրացուցիչ քվեաթերթիկներ էին խառնվում «այոյի» կույտերին, իսկ որոշ ընտրական հանձնաժողովների նախագահներ դադարեցնում էին ձայների հաշվարկի գործընթացը», - եզրափակել է նա:

 

Հիշեցնենք, որ նախնական արդյունքների համաձայն, սահմանադրական  բարեփոխումների օգտին քվեարկել է 825851 ընտրող կամ ընտրողների 63,35 տոկոսը, դեմ`  421600 ընտրող կամ` 32,35 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 53 332 քվեաթերթիկ: Ընդհանուր առմամբ, սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 1 303 466 քաղաքացի, ինչը կազմում է ընտրողների 50.51 տոկոսը: Արձանագրության համաձայն, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 2 567 047, որից 198 230-ը քվեարկել է նույնականացման քարտերով: 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus