ՙՈչ՚-ի ճակատը և ՙՆոր Հայաստանը՚ կշարունակեն համագործակցությունը՝ ընդդեմ սահմանադրական բարեփոխումների
ՙՈչ՚-ի ճակատը և ՙՆոր Հայաստանը՚ կշարունակեն համագործակցությունը՝ ընդդեմ սահմանադրական բարեփոխումների: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար և «Ոչի» քարոզչական շտաբի պետ Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, երկու շարժումները համաձայնեցրել են հետագա գործողությունների իրենց ճանապարհային քարտեզները և կշարունակեն աջակցել իշխանափոխությանն ուղղված միջոցառումներին: ՙՄենք կշարունակենք աջակցել միմյանց և համախմբել ջանքերը՚,- հայտարարել է Զուրաբյանը:
Նա նշել է նաև, որ դեկտեմբերի 7-ին՝ 18:00-ին, Ազատության հրապարակում մեկնարկում է համատեղ հանրահավաքը, որի ժամանակ կներկայացվեն ՙՈչ՚-ի ճակատի հետագա գործողությունները: ՙՀետագա համագործակցության բոլոր մանրամասները կներկայացվեն հանրահավաքի ժամանակ՚,- ասել է նա:
Նշենք, որ նախօրեին ՙՆոր Հայաստանը՚ հանրահավաք և երթ է կազմակերպել, որին չեն մասնակցել ՙՈչ՚-ի ճակատի անդամները: Սակայն, երկու շարժումների առաջնորդները հայտարարում են համագործակցությունը շարունակելու մտադրության մասին: