Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում ռուսական կողմը եւս մեկ անգամ հավաստիացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել օգնություն ցուցաբերել Ադրբեջանին եւ Հայաստանին խաղաղության պայմանագրի կնքման հարցում։
«Ղեկավարները գոհունակություն են հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վերջերս Բաքու կատարած պետական այցի արդյունքներից։ Քննարկումները շարունակվել են Անդրկովկասում տիրող իրավիճակի տարբեր ասպեկտների շուրջ, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական հաշտության պայմանագրի նախապատրաստման, սահմանազատման եւ սահմանագծման, երկու երկրի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոել Փաշինյանի հետ, նրան ներկայացրել Բաքու կատարած այցի մանրամասները: