Добавить новость


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը շարունակում է աջակցել ուսանողներին

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի հովանավորությամբ Երեւանի Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի (ՀՖՀՀ) շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես նշել են բանկում, միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, դիվանագիտական ներկայացուցիչներ, ձեռնարկությունների ղեկավարներ, շրջանավարտներ, ուսանողներ եւ ծնողներ:

Հակոբ Անդրեասյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշել է, որ Հայաստանում լավագույն բուհերից մեկն ավարտելով` նրանք կայուն հիմք են ստեղծում լավ մասնագետ դառնալու գործում:

«Ձեր նպատակներին հասնելու ճանապարհին կհանդիպեք բազմաթիվ մարտահրավերների, որոնք հաղթահարել կօգնեն առաջին հերթին ձեռք բերված գիտելիքները, ունակություններն ու ձեր հաստատակամությունը: Հետեւողական եղեք յուրաքանչյուր նախաձեռնությունում եւ փորձե՛ք անել հնարավորը ձեր ընտրած ասպարեզում լավագույնը լինելու համար»,- ասել է բանկի ղեկավարը:

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն երկար տարիներ համագործակցում է ՀՖՀՀ-ի հետ կադրերի  պատրաստման գործում. բանկը հանդիսանում է  համալսարանի «Բանկային գործ եւ ապահովագրություն» մասնագիտացմամբ  բակալավրիատի հիմնադրման աջակիցը եւ հովանավորը:

Ամեն տարի համալսարանի բազմաթիվ ուսանողներ բանկում անցնում են իրենց պրակտիկան, եւ մասնագիտական բարձր ունակություններ ցուցաբերած բազմաթիվ շրջանավարտներ արդեն համալրել են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի աշխատակիցների շարքերը»,- նշված է բանկի հաղորդագրությունում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus