Добавить новость


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՀՔԾ-ում հարուցվել է երկու քրեական գործ ընտրախախտումների վերաբերյալ

Հարուցվել է քրեական գործ Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հաղորդման հիման վրա՝ հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելով առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ, տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը։


Ըստ ծառայության հաղորդագրության, Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 25-ին Երևան քաղաքի թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2-րդ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Զավեն Մ.-ն նույն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին նյութապես շահագրգռելով առաջարկել է իրեն տրամադրել վստահված անձի երկու վկայական և դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրն իր ասած ժամին որոշակի ժամանակով լքել քվեարկության սենյակը:


«Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում Զավեն Մ.-ին մեղադրանք է առաջադրվել հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելով առերևույթ խոչընդոտելու համար: Վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Հիշյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում:


Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ մեկ այլ դեպքով` դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրը Երևանի Արաբկիր վարչական տարածքում գտնվող թիվ 4/01 տեղամասի հանրաքվեի հանձնաժողովի նախագահ Արմեն Ազոյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 17:00-ի սահմաններում, հիշյալ տեղամասում ԶԼՄ ներկայացուցիչ Հակոբ Նազարի-Դեխնավին քվեարկության լրացուցիչ ցուցակների անճշտության հետ կապված անհիմն վիճաբանության մեջ է մտել իր հետ և բռնություն է կիրառել իր նկատմամբ: Բացի այդ, Հակոբ Նազարի-Դեխնավին իր գործողություններով խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին: Հակոբ Նազարի-Դեխնավին, իր հերթին, հաղորդում է տվել, որ Երևանի Արաբկիր վարչական տարածքում գտնվող տեղամասի հանրաքվեի հանձնաժողովի նախագահ Արմեն Ազոյանն իր նկատմամբ բռնություն է կիրառել:


«Հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն», - ասված է հաղորդագրությունում։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus