Добавить новость


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արթուր Սաքունց. ԿԸՀ տվյալներն իրականությանը չեն համապատասխանում

Սահմանադրական հանրաքվեի ԿԸՀ հրապարակած արդյունքներն իրիականությանը չեն համապատասխանում, լրագրողներին հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

 

Նրա ասելով, քվեարկության նախնական տվյալները ոչ ավելին են, քան նկարված թվեր` հաշվի առնելով բազմաթիվ  խախտումները: Սաքունցը նշել է, որ հանրաքվեի ընթացքում բացահայտվել են, մասնավորապես, քվեաթերթիկների լցոնման, լրագրողների և դիտորդների նկատմամբ ճնշման, երկրից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկության փաստեր:

 

Ժողովրդավարական ընտրությունների եվրիոպական պլատֆորմի ներկայացուցիչ Լենե Վեթելանդն իր հերթին հայտարարել է, որ քվեարկության արդյունքները չեն կարող համարվել օրինական, քանի որ Հայաստանի քաղաքացիների կամքը չեն արտացոլում: Ինչպես նշվել է, ՀՀԿ-ն ուժեղ ճնշում է գործադրել լրագրողների և դիտորդների նկատմամբ: «Մենք հիասթափվծա ենք հանրաքվեից», - հավելել է Վեթելանդը:

 

Նախնական արդյունքների համաձայն, սահմանադրական  բարեփոխումների օգտին քվեարկել է 825851 ընտրող կամ ընտրողների 63,35 տոկոսը, դեմ`  421600 ընտրող կամ` 32,35 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 53 332 քվեաթերթիկ: Ընդհանուր առմամբ, սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 1 303 466 քաղաքացի, ինչը կազմում է ընտրողների 50.51 տոկոսը:  Արձանագրության համաձայն, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 2 567 047:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus