p bԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․/ԱՌԿԱ/․/b Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ նախնական տվյալների, 2024 թվականի հունվար-հուլիսին, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 9,6 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեն։/pp Միաժամանակ, այս տարվա հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6,2%-ով, իսկ նույն տարվա հունիսի համեմատ՝ 5,6%-ով։br/pp Ըստ ներկայացված տվյալների՝ այս տարվա յոթ ամիսների արդյունքում աճ է գրանցվել տնտեսության բոլոր ներկայացված ճյուղերում, ագրոհատվածի տվյալները չեն ներկայացվել։br/pp Հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 1 636 156,3 մլն դրամ՝ 2023 թվականի հունվար-հուլիսի համեմատ աճելով 15,7%-ով։ Միաժամանակ հուլիսին տարեկան աճը կազմել է 2,2%, իսկ ամսվա կտրվածքով` 2%:br/pp Շինարարության ծավալը 2024 թվականի 7 ամսում, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 16.1%-ով և կազմել 259 373.5 մլն դրամ։ Հուլիսին տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 17,7%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 11,6%-ով։br/pp Միաժամանակ ներքին առևտրաշրջանառությունն այս տարվա հունվար-հուլիսին կազմել է 3,302,151.0 մլն դրամ, ինչը 21.4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Միաժամանակ հուլիսին, 2023 թվականի հուլիսի համեմատ, աճը կազմել է 14%, իսկ նույն տարվա հունիսի համեմատ՝ 7,3%։br/pp Ըստ վիճակագրական տվյալների՝ ծառայությունների ոլորտի (առանց առևտրի) ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 841 048,5 մլն դրամ, ինչը 4,5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը։ Հուլիսին տարվա կտրվածքով աճը կազմել է 4,9%, իսկ ամսվա կտրվածքով արձանագրվել է 1,7% անկում։/pp/pp Միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ վիճակագրական ծառայությունը տվյալներ չի ներկայացրել։br br bԹվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ/b/pp Հայաստանի տնտեսական աճը 2024 թվականի պետբյուջեում նախատեսված է 7 տոկոս։ ՀՀ կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2024 թվականին երկրի տնտեսական աճը կլինի 6,1-6,8 տոկոսի սահմանում։br/p ԵԱԶԲ-ն Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 2024 թվականին 7,5%, իսկ 2025 թվականին՝ 4,2%։ Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,5 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,9 տոկոսով։ ԱՄՀ-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 6 տոկոս աճ, ՎԶԵԲ-ը 2024 թվականին Հայաստանում կանխատեսում է 6,2 տոկոս տնտեսական աճ, իսկ 2025 թվականին՝ 4,8 տոկոս։ ԱԶԲ-ի կանխատեսումները 2024 թվականի համար 5,7 տոկոս են, իսկ 2025 թվականի համար՝ 6 տոկոս: Fitch Ratings գործակալության կանխատեսման համաձայն՝ 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 6%, իսկ 2025 թվականին՝ 4,9%։ SP-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 6,2 տոկոս աճ, իսկ ՄԱԿ-ն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,2 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,8 տոկոսով։br br