«Լեռնեցիների պարը» արձանախմբի հեղինակը քանդակագործ Տիգրան Արզումանյանն է։ Քանդակի աշխատանքները մեկնարկել են 1979 թվականին։ 1984 թվականին արձանախումբը տեղադրվել է «Դվին» հյուրանոցի տարածքում։ 1990-ական թվականներին հյուրանոցը դադարել է գործել, իսկ արձանախումբը՝ մոռացության մատնվել։ Այդ ընթացքում հուշարձանի գոտկատեղից ներքև ընկած պղնձաձույլ հատվածը գողացել էին, իսկ արձանախումբն՝ ավերել։
2015 թվականին սկսվեց արձանի վերականգնման աշխատանքները, որն ավարտին հասցվեց 2018-ին։ Չորս տոննա կշռող պղնձաձույլ արձանախումբը կրկին տեղադրվեց «Դվին» հյուրանոցի մոտ։
Մերգելյանի ինստիտուտի հարեւանությամբ գտնվող այգու հանգստի գոտու հիմնանորոգումն ավարտական փուլում է: «Տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված այգին հիմնովին կփոխվի»,- հայտնել է Երեւանի քաղաքապետարանը: