Добавить новость




Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԿԸՀ–ն հանրաքվեի խախտման վերաբերյալ գրավոր բողոքներ չի ստացել. Մուկուչյան

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն անցած գիշերվա ընթացքում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վերաբերյալ գրավոր բողոքներ չի ստացել, երկուշաբթի հայտարարեց ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
.
Սահմանադրական բարեփոխումներով նախատեսվում է կիսանախագահական համակարգից անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։

Մուկուչյանի խոսքով, որպեսզի արձանագրվի խախտումներ, անհրաժեշտ է օրենքով սահմանված մի շարք ընթացակարգեր իրականացնել, ` նախատեսված ժամկետում` յոթ օրվա ընթացքում գրավոր բողոք ներկայացնել խախտումների, դրանց նախաքննության և որոշման կայացման  վերաբերյալ:

Մուկուչյանը նշեց, որ ձայների վերահաշվարկի համար դիմումի ներկայացման համար ևս նախատեսված է ընթացակարգ և ժամկետներ: Միաժամանակ, ձայների վերահաշվարկի համար գրավոր դիմումների ժամկետ է սահմանված դեկտեմբերի 12-ից մինչև 18,00-ն:

«ԿԸՀ-ն նշված ժամկետի լրանալուց հետո ամփոփում է արդյունքները և ամբողջությամբ տվյալները գրառում է գրանցամատյանում»,-ասաց նա;

Մուկուչյանը նշեց, որ երեկ ուշ երեկոյան  ԿԸՀ-ն համարժեք է արձագանքել սահմանադրական բարեփոխումների դեմ բողոքող մարդկանց գործողություններին, որ ԿԸՀ-ն իրականացնում է իրավական գործողություններ և խախտումների բացահայտման դեպքում անհրաժեշտ է դիմում տալ:

«Դիմում տալու որևէ փորձ դեռ չի եղել, մեր ներկայացուցիչը 2 անգամ հանդիպել է հանրահավաքի ղեկավարների հետ առաջարկելով համապատասխան բլանկը»,-ասաց Մուկուչյանը:

Սահմանադրության նախագծի համաձայն` Հայաստանի նախագահը, որի լիազորությունները զգալիորեն կկրճատվեն, ընտրվում է յոթ տարով (ներկա հինգի փոխարեն) ոչ թե համազզային քվեարկության, այլ խորհրդարանի միջոցով։ Միևնույն մարդը կարող է նախագահի պաշտոնում ընտրվել միայն մեկ անգամ։

Նախատեսվում է, որ առաջին փուլում պետության ղեկավարը պետք է ընտրվի պատգամավորների ձայների ¾–ով, իսկ եթե դա չհաջողվի, ապա նշաձողն իջեցվում է մինչև 3/5։ Եթե այս դեպքում ևս ընտրություններն արդյունքի չհանգեցրին, ապա նախագահը կընտրվի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։

Ըստ փաստաթղթի` գործադիր իշխանության բարձրագույն մարմինը կառավարությունն է, որը մշակում և իրականացնում է ներքին և արտաքին քաղաքականությունը` սեփական ծրագրի հիման վրա։ Կառավարությունը նաև ղեկավարում է պետական կառավարման համակարգը։-0-

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus