Добавить новость

Эти продукты могут способствовать развитию депрессии - врач-диетолог

В Кемеровской области продавец в магазине остановила вора и избила его сковородой

В Подмосковье раскрыли серию убийств молодых девушек 22-летней давности

Еще один человек пострадал из-за загоревшихся стелек



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հարավային Կովկասը՝ որպես աշխարհի մանրանկար

Ներկայացնում ենք քաղաքագետ, Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության նախագահ Ֆյոդոր Լուկյանովի Южный Кавказ как мир в миниатюре հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ֆյոդոր Լուկյանով

Մեկուկես ամիս առաջ, երբ Մոսկվայուն էր Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, իսկ Վաշինգտոնում ընթանում էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, տողերիս հեղինակը ենթադրություն էր արել միջազգային կապերի կազմակերպման երկու արդիական մոդելների մասին։ Առաջինը, որը գրավում է աշխարհի պետությունների մեծամասնությանը, պրագմատիկ գործընկերությունն է առանց ֆիքսված պարտավորությունների։ Այն հիմնված է փոխադարձ շահերի բովանդակային ըմբռնման վրա եւ թույլատրում է կապեր հաստատել բոլոր դերակատարների հետ:

Երկրորդը խիստ պարտավորություններն են ֆիքսված դաշինքի շրջանակներում, որը հիմնված է ընդհանուր գաղափարական ուղենիշների վրա եւ ենթադրում է դաշինքային կարգապահություն, այսինքն՝ միասնական քաղաքականություն արտաքին խաղացողների նկատմամբ։ Դա բնորոշ է հավաքական կամ քաղաքական Արեւմուտքի երկրներին։

Այժմ Մոդին այցելում է Կիեւ եւ Վարշավա՝ վերահաստատելով Հնդկաստանի հավատարմությունը հենց առաջին տեսակի փոխգործակցությանը: Մոսկվայի համար ծայրաստիճան ոչ բարեկամական մայրաքաղաքներ այցելելը ոչ մի կերպ չի չեղարկում Ռուսաստան կատարած բեղմնավոր այցի արդյունքները։ Բայց եւ ընդգծում է, որ Նյու Դելին հեռավորություն է պահպանում հակամարտությունից եւ պահպանում է իր համար օգտակար շփումները։

Միջազգային փոխգործակցության տարբեր մոդելների թեման կիրառելի է ոչ միայն մեծ միջազգային ասպարեզի, այլեւ ավելի տեղային թատերաբեմերի համար։ Վլադիմիր Պուտինը պետական այց կատարեց Ադրբեջան, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Պատճառը պարզ է՝ Հարավային Կովկասում խորը փոփոխություններ են ընթանում մի քանի տասնամյակ տեւած ուժերի բավականին կայուն հավասարակշռությունից հետո:
Ադրբեջանը նկատելիորեն ամրապնդել է իր դիրքերը՝ Ղարաբաղի հարցը լուծելով իր օգտին։ Հայաստանը փորձում է օգուտ քաղել սեփական ցավալի ձախողումից՝ վերակողմնորոշելով դեպի Արեւմուտքի հետ առաջնահերթ համագործակցություն: Ֆորմալ առումով Երեւանը մնում է Մոսկվայի դաշնակիցը՝ եւ՛ երկկողմ, եւ՛ բազմակողմ (ՀԱՊԿ) մակարդակներում։

Եթե իրավիճակին նայենք վերը նկարագրված երկու մոդելների տեսանկյունից, հետաքրքիր պատկեր է ստացվում։ Ադրբեջանը հետեւողականորեն գործում է առաջին տիպի տրամաբանությամբ։ 1990-ականներից ի վեր Բաքուն հազվադեպ էր փորձեր կատարում անդամակցել կազմակերպություններին, որոնք տեսականորեն կարող էին դաշինքների վերաճել՝ ՎՈՒԱՄ, «Արեւելյան գործընկերություն»։ Ադրբեջանը հիմնականում հենվում էր մերձավորության փոփոխվող աստիճանի երկկողմ հարաբերությունների վրա, բայց շատ տարբեր պետությունների հետ: Հասկանալի է, որ Թուրքիան միշտ առանձնանուն էր։ Մնացած բոլոր դեպքերում փոխշահավետության վրա հիմնված գործնական կապեր կարող էին հաստատվել ում հետ ասես։ Բաքուն խուսափում էր պարտավորեցնող դաշինքներից, որոնք կսահմանափակեին ուրիշների հետ փոխգործակցելու նրա հնարավորությունները:

Հայաստանը դաշինքային տիպի հարաբերությունների ջատագովն էր։ Դեպի հավաքական ձեւաչափեր նրա ձգտումը պայմանավորված էր անվտանգության ոլորտում պատմականորեն ծանր իրավիճակով։ Իհարկե, որոշիչը ոչ թե ռազմական դաշինքի (ՀԱՊԿ), այլ հենց Ռուսաստանի երաշխիքներն էին։ Հենց հանուն նրանց էր Հայաստանը անդամակցում ռազմաքաղաքական, մասամբ էլ՝ տնտեսական (ԵԱՏՄ) կազմակերպություններին, որտեղ Մոսկվան առաջատար գործընկերն է։

Հիմա իրավիճակը փոխվել է. Պատճառների մասին այսօր չենք խոսի, իսկ փաստ այն է, որ Երեւանը ցանկանում է դուրս գալ այն սխեմայից, որի շրջանակներում գործել է մինչեւ վերջերս։ Բնականաբար, Ռուսաստանը դրանով ոգեւորված չէ, բայց եւ Հայաստանը պահելու համար կտրուկ քայլեր չի ձեռնարկում։ Գործընկերությունները դիվերսիֆիկացնելու եւ դաշինքային համակարգից դուրս գալու ցանկությունը, որի մասին հայտարարում է Երեւանը, նրա ինքնիշխան իրավունքն է։ Սակայն այլ մոդելի անցնելու համար պահանջվում է հավասար հեռավորության վրա անցնել բոլորից, այլ ոչ թե բլոկային տրամաբանության մեջ մեկ հարաբերությունները փոխարինել մյուսներով:

Հայաստանի դեպքում այլընտրանքը (իրական, թե մտացածին` սա առանձին հարց է) դեպի Արեւմուտք կողմնորոշվելն է։

Հաշվի առնելով սուր ճգնաժամը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, դժվար է պատկերացնել, որ նման փոփոխությունը հարթ ու անցավ կլինի։ Մանավանդ որ Հայաստանի ղեկավարությունը նման մոտեցումը լեգիտիմացնելու համար օգտագործում է վերջին տարիների ցնցումների համար Ռուսաստանի պատասխանատվության մասին փաստարկները։

Հարավային Կովկասում իրավիճակը ստատիկ չէ՝ Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը տարբեր բուռն գործընթացների կենտրոնում են։ Վրաստանն, ի դեպ, նույն երկընտրանքի մեկ այլ օրինակ է։ Եթե Հայաստանը ջանքեր է գործադրում Ռուսաստանից հեռանալու համար, ապա Վրաստանը ջանքեր է գործադրում Արեւմուտքից հեռանալու համար։ Կապերի խզման մասին, իհարկե, խոսք չկա, սակայն Թբիլիսին ձգտում է հաստատել արտաքին աշխարհի հետ հարաբերություններն ինքնուրույն կարգավորելու իր իրավունքը։ Արեւմուտքը նյարդայնացած արձագանքում է։ Առաջիկա ընտրությունները ցույց կտան, թե որքանով իրատեսական են Ադրբեջանի ռեսուրսները չունեցող փոքր երկրի ինքնիշխան շրջանակները պահպանելու փորձը։

Հարավային Կովկասում փոփոխությունների դինամիկան հաստատում է, որ ամբողջ աշխարհը ներգրավված է նման գործընթացներում։ Փոխազդեցության երկու մոդելները կշարունակեն գոյակցել, բայց բոլոր մասնակիցները պետք է գիտակցեն ռիսկերի եւ հնարավորությունների հավասարակշռության կարեւորությունը:

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

С 15 февраля изменятся правила проезда по МСД

Суд в Москве арестовал племянника Шакро Молодого по делу о покушении на убийство

Эти продукты могут способствовать развитию депрессии - врач-диетолог

Сергей Лавров дал большую пресс-конференцию

Музыкальные новости

Представляя новаторов будущего: LG NOVA возвращается на CES 2025

AI Певица. Создание AI Певицы. AI Певец. AI Артист. Создание и продвижение AI Певицы.

Производитель масла зашел в «Аркус» // ГК «Эфко» купила бизнес-центр в Москве под штаб-квартиру

КОМПАНИЯ LG ПРЕДСТАВЛЯЕТ ПЕРВЫЙ ГИБКИЙ ИГРОВОЙ МОНИТОР C РАЗРЕШЕНИЕМ 5K2K, ПОЛУЧИВШИЙ ТРИ НАГРАДЫ НА ВЫСТАВКЕ CES 2025

Новости России

Медведев указал на эффективность системы поставок вооружений в ВС России

В Кемеровской области продавец в магазине остановила вора и избила его сковородой

В Подмосковье раскрыли серию убийств молодых девушек 22-летней давности

Эти продукты могут способствовать развитию депрессии - врач-диетолог

Экология в России и мире

Волочкова: не выгляжу на свой «полтос» благодаря здоровому образу жизни

Скидки для именинников в «Тропикана Парк»

Счастливый час в хаммаме

В Новосибирске выходцы из Азербайджана оскорбили "русское население" и участников СВО. А посетитель кафе, который сделал замечание был избит толпой

Спорт в России и мире

Теннисистка Калинская снялась с матча и покинула Australian Open — 2025

Джокович стал рекордсменом по количеству матчей на турнирах "Большого шлема"

Анна Калинская раскрыла причину снятия с Australian Open — 2025

Джокович сравнялся с Федерером по количеству матчей в турнирах Большого шлема

Moscow.media

Bluetooth-сканер штрих-кодов SAOTRON P04 на базе CMOS-матрицы

Дивизион "Дороги и Мосты" НПС построит Южный обход Рязани

Беспроводной сканер штрих-кодов SAOTRON P05i промышленного класса

В Твери











Топ новостей на этот час

Rss.plus






Эти продукты могут способствовать развитию депрессии - врач-диетолог

Эκc-οфицep ϹƂУ οбъяcнил, пοчeму Зeлeнcκий тянeт c мοбилиɜaциeй 18-лeтниx

Суд в Москве арестовал племянника Шакро Молодого по делу о покушении на убийство

Писатели-юбиляры января